Հիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հիտա
ճապ.՝ 日田市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էդեկտեմբերի 11, 1940 թ.
Մակերես666,19 կմ²
Բնակչություն61 755 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.hita.oita.jp(ճապոներեն)
Հիտա (Ճապոնիա)##
Հիտա (Ճապոնիա)

Հիտա (ճապ.՝ 日田市 Hita-shi), քաղաք Ճապոնիայում՝ Օիտե պրեֆեկտուրայում։ Հիմնադրվել է 1940 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այն արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոն է, որտեղ հիմնականում արտադրվում է կահույք, ատաղձեղեն և կերամիկա։ Իր գեղեցկության և տեսարժան վայրերի պատճառով դարձել է զբոսաշրջական կենտրոն։

2005 թվականի մարտի 22-ին Հիտան իր մեջ է միավորել Ամագասե և Օյամա քաղաքները, ինչպես նաև Կամիցուե, Մաեցուե և Նակատացուե գյուղերը։

2017 թվականի մարտի 21-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 67 032 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 100 մարդ/կմ2։ Քաղաքը զբացեցնում է 666.19 կմ² տարածք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտան գտնվում է Օիտա պրեֆեկտուրայի ծայր արևմտյան մասում։ Սահմանակցում է Ֆուկուոկա և Կումամոտո պրեֆեկտուրաների հետ։ Հարևան քաղաքներն են Կուրումեն արևմուտքում, Նակացուն հյուսիսում և Կուսուն արևելքում։ Հիտան տեղակայված է հարթավայրային տարածքում։ Սահմանային գոտում մակերևույթի հիմնական տիպը լեռներն են, ինչը բնորոշ է Օիտա պրեֆեկտուրային։ Չնայած դրան, որ Հիտան այժմ գտնվում է Օիտա պրեֆեկտուրայում, նրա պատմության արմատները տանում են դեպի Ֆուկուոկա պրեֆեկտուրա։ Տեղի բարբառը Հիտիկուն է, որը օգտագործվում է նաև Ֆուկուոկա, Նագասակի և Սագա պրեֆեկտուրայում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտայի կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Քաղաքը շրջապատող լեռները ստեղծում են օդի կուտակումներ, որոնք ամառները դարձնում են շատ շոգ (35 °C (95 °F) և ավել)։ Ձմեռները բավականին սառն են և ձնառատ։

Հիտա, Օիտաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.8
(47.8)
10.2
(50.4)
14.6
(58.3)
20.8
(69.4)
25.1
(77.2)
27.9
(82.2)
31.5
(88.7)
32.6
(90.7)
28.5
(83.3)
23.1
(73.6)
17.4
(63.3)
11.6
(52.9)
21.01
(69.82)
Միջին օրական °C (°F) 3.3
(37.9)
4.4
(39.9)
7.9
(46.2)
13.9
(57)
18.3
(64.9)
22.1
(71.8)
26.2
(79.2)
26.6
(79.9)
22.6
(72.7)
16.3
(61.3)
10.5
(50.9)
5.2
(41.4)
14.78
(58.59)
Միջին ցածր °C (°F) −1.2
(29.8)
−0.4
(31.3)
2.0
(35.6)
7.7
(45.9)
12.2
(54)
17.4
(63.3)
22.1
(71.8)
22.2
(72)
18.2
(64.8)
10.9
(51.6)
5.2
(41.4)
0.4
(32.7)
9.73
(49.52)
Տեղումներ մմ (դյույմ) 70.2
(2.764)
82.5
(3.248)
110.7
(4.358)
148.8
(5.858)
172.5
(6.791)
324.7
(12.783)
323.4
(12.732)
194.0
(7.638)
159.8
(6.291)
92.7
(3.65)
66.3
(2.61)
48.8
(1.921)
1794,4
(70,644)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 15
(5.9)
8
(3.1)
2
(0.8)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
4
(1.6)
29
(11.4)
% խոնավություն 78 77 74 73 74 77 79 78 80 80 81 80 77.6
Միջին ամսական արևային ժամ 104.7 110.6 150.3 160.4 178.6 136.4 167.4 193.9 146.6 157.5 122.3 106.2 1734,9
աղբյուր: NOAA (1961–1990)[2]

Գյուղեր և ավաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղեր և ավաններ, որոնք ներառված են Հիտայի սահմանների մեջ․

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 大分県の人口推計 - 大分県ホームページ (яп.)
  2. «Hita Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիտա» հոդվածին։