Հիսիլա Յամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիսիլա Յամի
նեպալ.՝ हिसिला यमी
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1959(1959-06-25) (64 տարեկան)
ԾննդավայրԿատմանդու, Նեպալ
Քաղաքացիություն Նեպալ
ԿրթությունԴելիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարապետ
ԱմուսինԲաբուրամ Բհատարաի
Ծնողներհայր՝ Dharma Ratna Yami?
Զբաղեցրած պաշտոններՆեպալի հիմնադիր ժողովի անդամ և Member of the Parliament of Nepal?
 Hisila Yami Վիքիպահեստում

Հիսիլա Յամի (նեպալ.՝ हिसिला यमी, հունիսի 25, 1959(1959-06-25), Կատմանդու, Նեպալ), նեպալցի քաղաքական գործիչ, ճարտարապետ։ Նայա Շաքտի Նեպալի կենտրոնական կոմիտեի անդամ, Համանեպալյան կանանց ասոցիացիայի (հեղափոխական) նախկին նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսիլա Յամին ծնվել է 1959 թվականին Կատմանդուում։ Հայրը՝ Դհարմա Ռաթնա Յամին, եղել է նեպալացի հասարակական գործիչ, հեղինակ, կառավարությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն։

1982 թվականին Յամին ավարտել է Դելիի պլանավորման և ճարտարապետության դպրոցը, 1995 թվականին՝ Նյուքասլի համալսարանը։ 1990-ական թվականների պանչայատ ռեժիմի դեմ ապստամբության ժամանակ Յամին եղել է բողոքի ցույցերում ընդգրկված կին առաջնորդներից մեկը։ 1981-1982 թվականներին եղել է Հնդկաստանի համանեպալյան ուսանողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, 1983-1996 թվականներին դասավանդել է Ճարտարագիտության ինստիտուտի Pulchowk կամպուսում, 1995 թվականին դարձել է Համանեպալյան կանանց ասոցիացիայի (հեղափոխական) նախագահ և պաշտոնավարել երկու տարի։ 1996 թվականին, երբ Նեպալում կոմունիստական կուսակցությունը քաղաքացիական պատերազմ սկսեց, Յամին ընդհատակ անցավ։ 2001 թվականին նա եղել է CPN (մաոիզմ) կենտրոնական կոմիտեի անդամ և աշխատել է կազմակերպության միջազգային վարչությունում։

Նա առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականի հունիսի 18-ին՝ կառավարության և մաոիզմի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ժամանակ։

2005 թվականի սկզբին Բատարայի և Դինանատ Շարմայի հետ կորցրել է պաշտոնը, հուլիսին վերականգնվել է Կենտրոնական կոմիտեում։ 2007 թվականի ապրիլի 1-ին Հիլիլա Յամին միացել է Նեպալի ժամանակավոր կառավարությանը որպես Ֆիզիկական պլանավորման և աշխատանքների նախարար[2]։ 2007 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր կառավարության բոյկոտից հետո Յամին կրկին նշանակվել է Ֆիզիկական պլանավորման նախարարի պաշտոնում[3]։ 2008 թվականի Հիմնադիր ժողովի ընտրություններում Կատմանդուի թիվ 7 ընտրատարածքից նա դարձել է հիմնադիր ժողովի անդամ, սեպտեմբերին՝ CPN (Maoist) գլխավորած կառավարության անդամ` որպես զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի նախարար։

Յամին ամուսնացել է մաոիզմ առաջնորդ Բաբուրամ Բհատարաիի հետ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adha Akash Adha Dharti, ed. by Hisila Yami, Sita Sharma, Durga Neupane, Prerana Mahila Parivar, 1991
  • Adhikar: Demystification of Law for Nepali Women, Hisila Yami, Sandhya Basnet Bhatta, Tulsi Bhatta, Prerana Mahila Parivar, 1993
  • Yami, Hisila and Bhattarai, Baburam, Marxbad ra mahila mukti. Kathmandu: Utprerak Prakashan, 2000.
  • Hisila Yami (comrade Parvati) People's War and Women's Liberation in Nepal – Purvaiya Prakashan, Raipur, Chhattishgarth, India 2006 – Second Edition, Janadhwani Publication, 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Comments by Yami in Monthly Review». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  2. [1]
  3. "Nepal swears in Maoist ministers", Al Jazeera, December 31, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիսիլա Յամի» հոդվածին։