Հինդ Ռոստոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինդ Ռոստոմ
Ծնվել էնոյեմբերի 12, 1931(1931-11-12) կամ նոյեմբերի 11, 1926(1926-11-11)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էօգոստոսի 8, 2011(2011-08-08)
Մահվան վայրԳիզա, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Hassan Reda? և Mehammad Fayyad?

Հինդ Ռոստոմ (արաբ․՝ هند رستم‎‎, նոյեմբերի 12, 1931(1931-11-12) կամ նոյեմբերի 11, 1926(1926-11-11)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - օգոստոսի 8, 2011(2011-08-08), Գիզա, Եգիպտոս), եգիպտական կինոյի ոսկե դարաշրջանի խորհրդանիշերից մեկը։ Արտաքին տեսքի շնորհիվ համարվել է Արաբիայի Մերիլին Մոնրոն[2]։ Ծնվել է Եգիպտոսի ազնվական թուրք-չերքեզական ընտանիքում[3] և իր ամբողջ կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստոմը ծնվել է Ալեքսանդրիայում 1929 թվականին։ Հայրը եղել է ծագումով թուրք միջին դասի ներկայացուցիչ, մայրը՝ արիստոկրատ[4][5][6]։ Կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ նկարահանվելով Azhaar wa Ashwak («Ծաղիկներ և փշեր») ֆիլմում։ Մեծ հաջողության է հասել 1955 թվականին, երբ ռեժիսոր Հասան Ալ Իմամն առաջարկել է նրան խաղալ Banat el Lail («Գիշերվա կինը»)։ Խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ Ibn Hamidu (1957), Յուսեֆ Շահինի Bab El Hadid («Կայարան») Ֆարիդ Շաքիի հետ (1958), Սալահ Աբու Սեյֆի La Anam («Արթուն») Ֆաթեն Համամայի, Օմար Շարիֆի, Ռուշդի Աբազայի հետ (1958), Sira' fi al-Nil («Պայքար Նեղոսում») Օմար Շարիֆի, Ռուշդի Աբազայի հետ (1959), Chafika el Koptia (1963)։

Ռոստոմը հայտնի է եղել որպես եգիպտական կինոյի «գայթակղության թագուհի» և արևելքի Մերիլին Մոնրո։ Կինոասպարեզից հեռացել է 1979 թվականին, քանի որ ցանկացել է, որ հանդիսատեսն իրեն միշտ լավ հիշի։

2002 թվականի դեկտեմբերին հրաժարվել է 1 միլիոն եգիպտական ֆունտ արժողությամբ իր կենսագրական ֆիլմում նկարահանվելու առաջարկից։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասան Ռեդա, ռեժիսոր, նրա միակ դստեր՝ Բասանտի հայրը
  • Մոհամեդ Ֆայադ, բժիշկ

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2011 թվականի օգոստոսի 8-ին սրտի կաթվածից հոսպիլացավելուց մի քանի ժամ հետո։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ghazal El Banat (غزل البنات), 1949
  • Baba Amin (بابا أمين), 1950
  • El sittat maarfoush yiktibu, 1954
  • El Gassad, 1955
  • Banat el lail, 1955
  • Inta habibi, 1957
  • Ibn Hamidu, 1957
  • Bab el hadid (باب الحديد), 1958
  • La anam, 1958
  • Ismail Yasseen fi mostashfet al-maganin, 1958
  • Siraa fil Nil, 1959
  • Bayn el samaa wa el ard, 1960
  • "Eshaeat Hob", 1960
  • Chafika el Keptia, 1963
  • El Rahiba, 1965
  • 3 Losoos, 1966
  • El khouroug min el guana, 1967
  • Madrasatee al-hisnaa, 1971
  • Wakr al-ashrar, 1972
  • Hayati azaab, 1979

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Arab News. «'Marilyn Monroe of Arabia' Hind Rostom dies». Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  4. Albawaba. «Hind Rustom passes away». Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  5. Egypt Independent. «'Marilyn Monroe of the East' dies at 82». Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  6. The Daily News Egypt (2011 թ․ օգոստոսի 9). «Egyptian screen legend, seductress Hind Rostom dies at 82». The Daily News Egypt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինդ Ռոստոմ» հոդվածին։