Հիբլա Գերզմավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիբլա Գերզմավա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունաբխ.՝ Хьыбла Леуарса-иԥҳа Гьырзмаа
Ծնվել էհունվարի 6, 1970(1970-01-06) (54 տարեկան)
Պիցունդա, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  Աբխազիայի Հանրապետություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1994)
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ,
, «Պատիվ և փառք» շքանշան,
և Ոսկե դիմակ
Կայքhibla.ru
 Hibla Gerzmava Վիքիպահեստում

Հիբլա Գերզմավա, (հունվարի 6, 1970(1970-01-06), Պիցունդա, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական և աբխազական ծագում ունեցող օպերային երգչուհի է։ Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի։

1995 թվականից Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչեսկոյի անվան երաժշտական թատրոնի մեներգչուհի է։ Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայում ելույթ ունենալու շնորհիվ։ Ինչպես նաև ելույթները Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում[1]։ Մի քանի անգամ թերթերում հիշատակվել է որպես «Ռուսաստանի ոսկե սոպրանո»[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբլա Գերզմավան ծնվել է Սուրբ Ծննդյան օրը 1970 թվականի հունվարի 6-ին, Աբխազիայի ծովափնյա քաղաք Պիցունդայում, գերմաներենի թարգմանչի և Պիցունդա պանսիոնի ավագ ադմինիստրատորի ընտանիքում։ Աբխազերեն Հիբլա նշանակում է «ոսկեաչյա»[3], իսկ Գերզմավա ազգանունը՝ «գայլ»[4]։ Երբ Հիբլան երեք տարեկան էր, հայրը Գերմանիայից նրա համար բերում է դաշնամուր։ Մանկուց երգել է և նվագել է ռոյալ։ Մեծացել է Պիցունդայի ուղղափառ եկեղեցում, որտեղ միշտ հնչում էր երգեհոնային երաժշտություն։ Առաջին անգամ ձգտումը դեպի արվեստը զգացել է այն ժամանակ, երբ աբխազական երգի և պարի անսամբլը ելույթ ունեցավ Պիցունդայում։ Հիբլայի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ջութակահարուհի Լիանա Իսակաձեի ելույթը[5]։

17-19 տարեկանում մնացել է առանց ծնողների[6], ինչն էլ ազդել է Հիբլայի աշխարհայացքի ձևավորման և մասնագիտության ընտրության վրա[7]։ Սովորել է Գագրայի երաժշտական դպրոցում։ Ավարտել է Սուխումի երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, երազել է դառնալ երգեհոնահար[8]։ Սուխումում նրան դասավանդել են Կառլեն Յավրյանը և Ժոզեֆինա Բումբուրիդին[5]։

1989 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (վոկալի բաժին, դասավանդել են Մասլեննիկովը և Արեֆևան), 1996 թվականին փորձնական (որպես ստաժոր) աշխատել է Մասլեննիկովի մոտ։ 3 տարի անդադար հաճախել է երգեհոնի դասերի, հարմարվելով բարդ գործիքին։ Առաջին անգամ արտասահմանում ելույթ է ունեցել 1993 թվականին Բուսետոյում «Վերդիի ձայներ» մրցույթում, որտեղ գրավել է երրորդ տեղը։ Մեկ տարի անց Սանկտ-Պետերբուրգում Ռիմսկի-Կորսակովի անվան մրցույթում Իսպանիայում գրավել է երկրորդ տեղը։ Մեծ հաջողություն բերեց երգչուհուն 1994 թվականին Մոսկվայում Չայկովսկու անվան միջազգային մրցույթում Գրան-պրիի արժանանալը։

1995 թվականից Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչեսկոյի անվան երաժշտական թատրոնի[9] մեներգչուհի է։

2001 թվականին Աբխազիայում կազմակերպում է ամենամյա «Հիբլա Գերզմավան հրավիրում է» երաժշտական փառատոնը։ Երկար տարիներ փառատոնը վարել է Սվյատոսլավ Բելզան։ 2014 թվականին փառատոնը տեղափոխվեց Մոսկվա[10]։

2008 թվականին Գերզմավան հրավեր ստացավ Մեծ թատրոնից, սակայն այլ երկրներ հաճախ հյուրախաղերով գնալու պատճառով հրաժարվեց[11]։

2014 թվականի փետրվարի 23-ին մասնակցել է Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը[12]։

Մի քանի անգամ ելույթ է ունեցել պաշտոնական պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի առաջ Կրեմլում անձամբ՝ Վլադիմիր Պուտինի հրավերով[5]։

2015 թվականի փետրվարի 22-ից մայիսի 24-ը եղել է «Մեկը մեկին» հաղորդման երրորդ սեզոնի ժյուրիի կազմում։

Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում կատարում է առաջատար դերեր։ Դրանցից են՝

  • Լյուդմիլա («Ռուսլան և Լյուդմիլա» Գլինկա)
  • Արքայադուստր-կարապ («Հեքիաթ Սալտան թագավորի մասին» Ռիմսկի Կորսակով)
  • Շամախական թագուհի («Ոսկե աքաղաղ » Ռիմսկի Կորսակով)
  • Լուիզա («Նշանադրեք վանքում» Պրոկոֆյև)
  • Ռոզինա («Սևիլյան սափրիչ» Ռոսինի)
  • Ադինա («Սիրային խմիչք» Դոնիցետի)
  • Վիոլետա Վալերի («Տրավիատա» Վերդի)
  • Միմի և Մյուզետա («Բոհեմիա» Պուչինի)
  • Նիմֆա («Դաֆնա» Գալյանո)
  • Ադել («Չղջիկ» Շտրաուս)
  • Լյուչիա («Լյուչիա դե Լամերմուր» Դոնիցետտո)
  • Դոննա Աննա(Դոն Ժուան, Մոցարտ)
  • Օլիմպիա, Անտոնիա, Ջուլիետա (Գոֆմանի հեքիաթները, Օֆենբախ)
  • վիտելիա, (Տիտայի բարեգթությունը, Մոցարտ)
  • Լյու, (Տուրանդոտ, Պուչինի)
  • Ամելիա Գրիմալդի, (Սիմոն Բոկանգերա, Վերդի)

Իր կարիերայի ընթացքում Գերզմավան ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Թեատրո դե Լիսեոյում, Լոնդոնի Քովենթ-Գարդենում, Վիեննայի պետական օպերայում, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Բուլղարիայի Սոֆիայի ազգային օպերայում, Փարիզի Երանական դաշտեր թատրոնում և այլուր։ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Թուրքիա[5]։

2008 թվականին մասնակցել է չորրորդ «Crescendo»[13] միջազգային երաժշտական փառատոնին։ 2008 թվականին Լոնդոնի Քովենթ-Գարդենի բեմում կատարել է Տատյանայի դերը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում, իսկ 2009 թվականին նույն բեմում կատարել է Միմիի դերը Պուչինիի «Բոհեմաներ»-ում։ 2010 թվականին Մետրոպոլիտեն օպերայում կատարում է Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայի Անտոնիոյի դերը։ Համաշխարհային մակարդակում դա միակ ներկայացումն է, որում միևնույն օպերայի սահմաններում սոպրանոն երգում են չորս տարբեր ձայներով։ Ներկայումս Գերզմավայից և Դիանա Դամրայից[14] բացի աշխարհում կան միայն երկու երգչուհիներ, որոնք երգում են բոլոր չորս գործողությունները։ Մետրոպոլիտեն օպերան Գերզմավային համագործակցության առաջարկություն է անում։ Հիբլան սկսում է պարապել «Օթելլո»-յում Դեզդեմոնայի դերը և «Մեդե»-ում Մեդեինը։

2011 թվականի աշնանը կատարեց Միմիի դերը Պուչինիի «Բոհեմա»-յում, որը Գերզմավան երգել է 2011 թվականի ամռանը Հռոմեական օպերայում։ 2011 թվականի փետրվարին տեղի ունեցավ նրա դեբյուտը Պուչինիի «Տուրանդոտ» օպերայում՝ Լյուի դերում, որը տեղի ունեցավ Տոկիոյի բեմերից մեկում (դիրիժոր Վալերի Գերգիև)։

2012 թվականին երգչուհին Քովենթ Գարդենի բեմ դուրս եկավ նոր դերով. Մոցարտի «Դոն Ժուան»-ում Դոննա Աննայի դերը։ Աշնանը Հիբլան վերադառնում է Մետրոպոլիտեն-օպերա, որ կատարի Լյուի դերը Պուչինիի «Տուրանդոտ» օպերայում, որով նա դեբյուտել է Մարիինյան թատրոնում 2011 թվականին և առաջին անգամ բեմ է դուրս եկել Վիենական պետական օպերայում Մոցարտի «Տիտայի բարեգթությունը» օպերայով։

Գերզմավան մասնակցում է ոչ միայն դասական, այլ նաև ժամանակակից ներկայացումներում, սակայն միայն նրանցում, «որտեղ կա ճաշակ, և բեմի վրա թատերական պայմանավորվածության սահմանից դուրս չեն գալիս»[2]։ Հիբլայի գնահատմամբ՝ Մոսկվայում և Նյու Յորքում հավաքվում է ավելի խիստ հանդիսատես[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբլա Գերզմավան բաժանված է։ Ունի մեկ որդի՝ Սանդրոն։ Ծնվել է 1998 թվականին։ Երգել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մանկական խոռում։ Երբեմն Հիբլայի հետ մասնակցել է ներկայացումներին[2][7][11]։

Հիբլան ունի փոքր եղբայր և երկու զարմիկ։ Եղբայրն ավարտել է Սորբոնի համալսարանը։ Ամուսնացել է ֆրանսիացի դաշնակահարուհու հետ։ Նվագում է ռոյալ՝ ջազ։ Ապրում է Մոսկվայում։

Գերզմավայի ընտանեկան գույքը գտնվում է Աբխազիայի Դուրիպշ գյուղում, որտեղ թաղված են նրա ծնողները, և որտեղ ամառը հավաքվում է մեծ ընտանիքը[6]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում իր համար հագուստ ելույթների համար, համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով[11]։ Համերգների համար Հիբլան նախընտրում է մի քիչ բարձր տալիայով շորեր[5]։ Ուսանողական տարիներին, պատրաստվելով պրոֆեսիոնալ կարիերային, սեփական կամքով նիհարել է 25 կգ[7]։ Այժմ Հիբլայի հետ աշխատում է ստիլիստների խումբ, որոնք զբաղվում են հագուստով, մազերի հարդարանքով և դիմահարդարանքով։

Ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերզմավան արդեն երկար տարիներ է ընկություն է անում Զուրաբ Սոտկիլավոյի, Վլադիմիր Սպիվակովի հետ։ Ընկերություն է արել Ելենա Օբրազցովայի, Գալինա Վիշնեվսկայի և Բատիրխան Շուկենովի հետ։ 1994 թվականից ընկերություն է արել Սվյատոսլավ Բելզոյի հետ։ Պիցունդայում տեղի ունեցած փառատոնի տեխնիկական կազմակերպիչն ու հովանավորը եղել է երգչուհու ընկեր ու հայրենակից՝ «Ֆոնդ Յուգ» ընկերության տնօրեն՝մուլտիմիլիոնատեր Անդրեյ Դուդկոն, որի հետ որոշ ժամանակ եղել է անձնական հարաբերությունների մեջ։ Հիբլան ընկերություն է անում գրող Ֆազիլ Իսկանդերոմի հետ։ Սիրելի վեպը՝ «Սանդրոն Չեգեմայից»[6]։

Սոցիալական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Հիբլան միշտ զերծ է մնում քաղաքականությունից, ազատություն ձեռք բերած իր հայրենիքի մասին ասել է. «Աբխազիան հոգնել է վախելանուց և խիզախորեն ազատել է իրեն վախի կապանքներից»։ Ջերմ ընկերական հարաբերությունները Հիբլային կապել են երեք աբխազական նախագահների՝ Վլադիսլավ Արդզինբոյի, Սերգեյ Բագապշեմի և Ալեքսանդր Ակվաբոմի հետ[5]։

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - «Voci Verdiani» մրցույթ (Իտալիա), 3-րդ տեղ
  • 1994 - Ֆրանցիսկո Վինյասի անվան վոկալիստների միջազգային մրցույթ (Բարսելոնա), 2-րդ տեղ
  • 1994 - Ռիմսկի-Կորսակովի անվան վոկալիստների միջազգային մրցույթ(Սանկտ-Պետերբուրգ), 2-րդ տեղ
  • 1994 - Չայկովսկու անվան միջազգային մրցույթ (Մոսկվա), Գրան-պրի
  • 2001 - «Ոսկե Օրֆեյ» թատերական մրցանակ «լավագույն երգչուհի» նոմիանացիայում
  • 2006 - Ռուսաստանի վաստակավոր արտիստ
  • 2006 - Աբխազիայի վաստակավոր արտիստ
  • 2010 - «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակ[15] «Լավագույն կանացի դերակատարում» նոմիանցիայում
  • 2010 - «Լավագույն օպերային երգչուհի» նոմիանցիայում «Casta Diva» մրցանակ
  • 2010 - «Տրիումֆ» մրցանակ[16]
  • 2012 - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хибла Леварсовна Герзмава (Hibla Gerzmava) | Belcanto.ru».
  2. 2,0 2,1 2,2 «Хибла Герзмава - десять лет спустя | OperaNews.ru».
  3. «Поёт и гражданин - Журнал».
  4. ««Золотоглазая волчица» Хибла Герзмава - Казанские ведомости».
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Журнал «Мужской характер»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Новая газета кубани: Хибла ГЕРЗМАВА: «Чудо - дитя веры!»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Хибла Герзмава - Биография | Persones.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Хибла Герзмава | Официальный сайт | Биография». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  9. «Музыкальный театр им. К. С. Станиславского и Вл. И. Немировича-Данченко». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  10. «И опера, и джаз». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Хибла Герзмава: «У меня есть все. Осталось родить дочку» [видео] // KP.RU».
  12. Как закрывалась Олимпиада
  13. Официальный отчёт Министерству культуры Российской Федерации о фестивале «Crescendo»
  14. 14,0 14,1 «Хибла Герзмава: «Я не с нуля пришла в джаз» - МК в Сочи МК».
  15. Золотая Маска
  16. Степанов В. Золотые эльфы: Объявлены лауреаты премии «Триумф» // Российская газета. № 5359 (280) от 10 декабря 2010 г
  17. Почётное звание присвоено Указом Президента Российской Федерации от 9 января 2012 г. № 33