Հերովդես Ատտիկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերովդես Ատտիկուսից)
Հերովդես Ատտիկացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հռետոր, ռազմական գործիչ և փիլիսոփա
Ծննդյան օր 101[1][2][3][…] կամ 102[4]
Ծննդավայր Մարաթոն
Վախճանի օր 177[1][2][3][…]
Վախճանի վայր Մարաթոն
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հայր Tiberius Claudius Atticus Herodes?
Մայր Vibullia Alcia Agrippina?
Ամուսին Appia Annia Regilla?
Զավակներ Atticus Bradua?

Լուցիուս Վիբուլիուս Հիպարքոս Տիբերիոս Կլավդիոս Ատտիկուս Հերովդես (հին հունարեն՝ Ἡρώδης ὁ Ἀττικός, լատին․՝ Lucius Vibullius Hipparchus Tiberius Claudius Atticus Herodes Marathonios, 101[1][2][3][…] կամ 102[4], Մարաթոն - 177[1][2][3][…], Մարաթոն), հին հույն ճարտասան, պետական և մշակութային գործիչ, փիլիսոփա, «երկրորդ սոփեստության» ուղղության հայտնի ներկայացուցիչ, դասական Հին Հունաստանի մշակույթի ջատագով։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերովդեսը սովորել է ճարտասանական արվեստ և փիլիսոփայություն։ Ճարտասանության մեջ նա ատտիկյան ոճի կողմնակից էր։ 125 թ. Հադրիանոս կայսրը նշանակել է նրան Փոքր Ասիայում մի քանի քաղաքների կառավարիչ (պրեֆեկտ)։ Վերադառնալով Աթենք Հերովդեսը դառնում է հայտնի ուսուցիչ և ավելի ուշ ընտրվում է քաղաքի կառավարիչ (արխոնտես)։ 127 թ. Հադրիանոսը կատարում է իր իր երկրորդ ուղևորությունն Աթենք, որտեղ հյուրընկալվում է Հերովդեսի կողմից։ 140 թ. Անտոնինոս Պիոս կայսրը կանչում է նրան Հռոմ, որպեսզի Հերովդեսը դառնա գահաժառանգներ Մարկոս Ավրելիոսի և Լուցիոս Վերոսի դաստիարակը։ Ի նշան Հերովդեսի մատուցած ծառայությունների գնահատանքի` 143 թ. նա նշանակվում է Հռոմի հյուպատոս;

Ըստ անտիկ հեղինակների վկայությունների` Հերվդեսը թողել է հարուստ գրական ժառանգություն, որից սակայն մինչև մեր օրերն է հասել միայն մեկ ճառ` «Պետության կառավարման մասին» («Peri politeias»)։

Բացի գրականության մեջ իր ներդրումից, Հերվդեսը հռչակվել է հասարակական գործունեությամբ` հովանավորելով Աթենքում և Հունաստանի այլ քաղաքներում բազմաթիվ հասարակական շինությունների կառուցումը (մարզադաշտ, թատրոն, բաղնիքներ, ջրմուղ և այլն)։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Peri politeias» [On the Constitution], edited by Umberto Albini, Florence: Le Monnier, 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Pomeroy S. B. The Murder of Regilla: Α case of Domestic Violence in AntiquityHarvard University Press, 2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]