Հենրիկ Սիրավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Սիրավյան
Հենրիկ Նիկոլայի Սիրավյան
Ծնվել է1928, դեկտեմբերի 18
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է2001, մարտի 16
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան,
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԶավակներԴավիթ Սիրավյան, Գագիկ Սիրավյան և Նունե Սիրավյան
Հենրիկ Սիրավյան Վիքիքաղվածքում
 Henrik Siravyan Վիքիպահեստում

Հենրիկ Նիկոլայի Սիրավյան (Սիրավ, դեկտեմբերի 18, 1928(1928-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2001(2001-03-16), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977

Նկարիչներ Դավիթ, Գագիկ և Նունե Սիրավյանների հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն», Հայաստանի երաժշտական ընկերության ճեմասրահ, որմնանկար՝ նվիրված արևմտահայության հիշատակին, 1984-1987 թվականներ, տեմպերա, 330 x 1350 սմ
  • 1962 թվականին արժանացել է մրցանակի համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում (Մոսկվա) Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների համար
  • 1962 թվականին մասնակցել է «Հինգի ցուցահանդեսին» (Արփենիկ Ղափանցյան, Լավինա Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մինաս Ավետիսյան և Հենրիկ Սիրավյան)
  • 1966 թվականին ուղեկցել է Մարտիրոս Սարյանին Բուխարեստ (Ռումինիա) Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսի կապակցությամբ (45 օր)
  • 1967 թվականին նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ կատարել է «Հայաստան» պաննոն Դամասկոսի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար
  • 1968 թվականին Պաննո Բրազիլիայի (Ռիո դե Ժանեյրո) տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար
  • 1969 թվականին արժանացել է մրցանակի «Պիոներ» մանկական ամսագրի լավագույն նկարչական ձևավորման համար
  • 1969 թվականին Էջմիածնի Կոմիտասի թանգարանի (Գևորգյան ճեմարան) գմբեթի նկարչական ձևավորումը (կազմված է 8 մասից) նկարիչներ Հակոբ Հակոբյան]]ի և Ա. Մելքոնյանի հետ
  • 1970 թվականին կատարել է Հրազդանի շրջանի Քաղսի գյուղի Մշակույթի տանը «Աղբյուրի մոտ»(2 x 12 մ) և «Որս»(4 x 7 մ) որմնանկարները
  • 1973 թվականին «Հայաստան» եռապատկեր որմնանկարը Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահում
  • 1974 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Նիգերիայի Լագոս քաղաքում
  • 1975 թվականին մասնակցել է հինգ նկարիչների ցուցահանդեսի Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում
  • 1975 թվականին «Բջնիի անցյալը և ներկան»որմնանկարը Բջնիի Մշակույթի ակումբում (4x40 մ)
  • 1976 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում
  • 1977 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը ԱՄՆԼոս Անջելես քաղաքում (պաննո 2x62մ)
  • 1977 թվականին Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում
  • 1978 թվականին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1979 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը Հարավսլավիայի Զագրեբ քաղաքի միջազգային տոնավաճառում
  • 1981 թվականին «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի նորաբաց եռամաս բեմի համար
  • 1981 թվականին Հայաստանի տաղավարի ձևավորումը «Էքսպո-81»միջազգային ցուցահանդեսում Կանադայի Մոնրեալ քաղաքում
  • 1982 թվականին միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորումը Հնդկաստանի Դելի քաղաքում։ Ստացել է ոսկե մեդալ լավագույն ձևավորման համար
  • 1982 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ ԱԱՊ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանով
  • 1984 թվականին ԽՍՀՄ տաղավարի հայկական բաժնի ձևավորումը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի միջազգային տոնավաճառում, որի համար արժանացել է Բարսելոնայի քաղաքապետարանի «Գեղեցկության աստվածուհի»մրցանակին
  • 1984-1987 թվականներին «Հայկական երգ» որմնանկարը (3.3 x 15.5 մ) Հայաստանի երգչախմբային ընկերության ճեմասրահում
  • 1985 թվականին արժանացել է առաջին մրցանակի «Երևանը և երևանցիները» ցուցահանդեսում
  • 1985 թվականին Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը Գլաձորի Համալսարանի 700-ամյակի առթիվ
  • 1986 թվականին ԽՍՀՄ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի բաժնի ձևավորումը (4 x 16 մ) Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Գրան Պրի լավագույն ձևավորման համար
  • 1986 թվականին պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով
  • 1993 թվականին անհատական ցուցահանդես Երևանում` Նկարչի տանը[3]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարուն, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
«Վիլյամ Սարոյան», Վանաձորի կերպարվեստի թանգարան

Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ՝

Ձևավորել Է՝

1962 թվականին Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան

Սիրավյանի արվեստին բնորոշ են պատկերի պայմանական ընդհանրացումը, նուրբ քնարականությունը, գուներանգների և կոմպոզիցիայի ներդաշնակումն ու կերպարների վառ արտահայտչականությունը։

Հենրիկ Սիրավայանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։

  • Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի մրցանակ, Մոսկվա, 1962
  • Մանկական ամսագրի լավագույն նկարազարդման համար մրցանակ, 1969, «Պիոներ», Երևան
  • Գերագույն խորհրդի պատվոգիր, 1978
  • Հոբելյանական շքանշան ԽՍՀՄ առևտրա-արդյունաբերական պալատի 50-ամյակի առթիվ, 1982
  • «Երևան և երևանցիներ» ցուցահանդեսում առաջին մրցանակ, 1985
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան, 1986
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1977

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 4, Երևան, 2003.
  3. Siravyan, Davit; Siravyan, Gagik (2008 թ․ հունվարի 1). Henrik Siravian. Երեվան: Henrik Siravian. ISBN 9789939532851.
  4. «Զանգեզուր», Հենրիկ Սիրավյան
  5. «Բջնիի տաճարը, Հենրիկ Սիրավյան
  6. «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), Հենրիկ Սիրավյան
  7. «Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը», Հենրիկ Սիրավյան
  8. «Առավոտը Զանգեզուրում», Հենրիկ Սիրավյան
  9. «Գառնիի սարը», Հենրիկ Սիրավյան
  10. «Ծաղկեպսակ», Հենրիկ Սիրավյան
  11. «Զանգեզուրի լեռներ», Հենրիկ Սիրավյան
  12. «Ձմեռ. Երևան», Հենրիկ Սիրավյան
  13. «Եկեղեցի. Տրդատի դուռը», Հենրիկ Սիրավյան
  14. «Գեղարդ», Հենրիկ Սիրավյան
  15. «Պրահայի գարուն. Կոմիտասի անվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ», Հենրիկ Սիրավյան
  16. «Երանոս սարը», Հենրիկ Սիրավյան
  17. «Ժայռեր», Հենրիկ Սիրավյան
  18. «Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով» Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
  19. «Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  20. Հետմահու ցուցահանդեսով նշվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի 80-ամյակը
  21. «Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  22. Հենրիկ Սիրավյանի չցուցադրված կտավներն ու ընկերների հուշերը
  23. Հենրիկ Սիրավյանի նկարների ցուցադրություն, 2016
  24. Mediamax. «Ուրիշ Հայաստանից մինչեւ ժպտացող Կոմիտաս. ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 90-ամյակին». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  25. «Հենրիկ Սիրավյան․ աշակերտի վերադարձը՝ որպես Վարպետ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]