Հենրիկ Մամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մամյան | |
---|---|
Ի ծնե | Հենրիկ Արամի Մամյան |
Ծնվել է | 1934, ապրիլի 24 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 2014, հուլիսի 17 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Զավակներ |
Հենրիկ Արամի Մամյան (ապրիլի 24, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2014, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2010)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից, 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից[2] Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Վախճանվել է 2014 թ. հուլիսի 17-ին։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։
- Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն
- Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա
- Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա
- Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի)
- Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա
- Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ
- Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005
- Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին»
- Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը»
- Ղազարոս Աղայանի «Անահիտը»
- «Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004
Հաստոցային գրաֆիկական գործեր՝
- «Ձմեռ», 1981
- «Լուսին», 1983
- «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների։ 1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ)։
Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[4]), Վարշավայում (1984), Բելգրադում (1991)։
Մեջբերումներ Հենրիկ Մամյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի նկարազարդումը կյանք է։ Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես, համառորեն աշխատես։ |
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենրիկ Մամյան(չաշխատող հղում)
- Հենրիկ Մամյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հենրիկ Մամյանի աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Երևանում բացվեց գեղանկարիչ Հենրիկ Մամյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը
- ↑ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին