Հեյդի Ալեքսանդեր
Հեյդի Ալեքսանդեր | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Դարհեմի համալսարան և Lawn Manor Academy? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 17, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կայք՝ | heidialexander.org.uk |
Հեյդի Ալեքսանդեր (անգլ.՝ Heidi Alexander, ապրիլի 17, 1975, Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ։ Արևելյան Լուիշեմ շրջանից ընտրվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր։ 2015-2016 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար[2]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյդի Ալեքսանդերը ծնվել է 1975 թվականին Սուինդոն քաղաքում, էլեկտրիկի ընտանիքում։ Իր հայրենի քաղաքում ավարտել է Չյորչֆիլդի հանրակրթական դպրոցը, ինչպես նաև Դարհեմի համալսարանի Գրեյ քոլեջը, որտեղ Եվրոպայի քաղաքային և տարածաշրջանային զարգացման ոլորտում ստացել է աշխարհագրության բակալավրի և մագիստրոսի աստիճան[3]։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է որպես խորհրդարանի անդամ Ջոան Ռադդոկի օգնական։ Նա նաև անապահով մարդկանց հագուստի օգնության բարեգործական արշավի կազմակերպիչ է եղել[4]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Հեյդի Ալեքսանդերն Էվելին շրջանից ընտրվել է Լոնդոնի բորո Լուիշի խորհրդի անդամ, որից հետո նշանակվել է Լուիշեմի քաղաքապետի տեղակալ։ 2006 թվականին դարձել է Լուիշեմի կառավարության անդամ։ 2009 թվականին Ալեքսանդրը ներկուսակցական ընտրություններում ընտրվել է Արևելյան Լուիշ շրջանի պատգամավորության թեկնածու։ 2010 թվականին հաղթել է այդ ընտրատարածքում և ընտրվել Համայնքների պալատում։ Պալատում վերընտրվել է 2015 թվականին[5]։
Խորհրդարանում եղել է համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի անդամ։ 2010 թվականին Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդի ընտրություններում աջակցել է Էնդի Բերնհեմին[6]։ Իր խորհրդարանական կարիերայի սկզբում աշխատել է որպես շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության հարցերով ստվերային նախարար Մերի Քրեյի անձնական խորհրդարանական քարտուղար։ 2012 թվականից հանդիսացել է ընդդիմության խորհրդարանական կազմակերպիչը[7], ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբերից Լոնդոնի գործերով ստվերային նախարարը։ Նա «Կյանքի վերջի ընտրություն» պատգամավորական խմբի նախագահն է (անգլ.՝ The End of Life Choice)՝ հանդես գալով էվթանազիայի պաշտպանության համար[8]։
2015 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերեմի Քորբինի աշխատակազմում նշանակվել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ստվերային նախարար։ 2016 թվականի հունիսի 26-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքների հրապարակումից և արտաքին գործերի ստվերային նախարար Հիլարի Բենի հրաժարականից հետո Ալեքսանդերը մի շարք այլ ստվերային նախարարների հետ միասին հրաժարական է տվել[9]։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Դայան Էբոթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «Heidi Alexander on Twitter». Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Heidi Alexander». THE HONEYBALL BUZZ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Heidi Alexander». politics.co.uk.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «Andy Burnham». labour.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «APPG on Choice at the End of Life. Since 2015 she is the Shadow Health Secretary. — Who we are». appg-endoflifechoice.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Who's staying and who's going in the shadow cabinet?». BBC. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.