Հեղինե Ռափյան
Հեղինե Ռափյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1985 (39 տարեկան) Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոցարտեում |
Հեղինե Ռափյան (ապրիլի 24, 1985, Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշնամուր նվագել է երեք տարեկանից, իսկ դաշնամուրի դասեր ստացել է Գավառի երաժշտական դպրոցում՝ Ա. Զագարյանի մոտ, այնուհետև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Արմեն Բաբախանյանի դասարան)։ 15 տարեկանում ընդունվել և 2007 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2008 թվականին Ռափյանին ասպիրանտուրայի տեղ է առաջարկվել Զալցբուրգի Մոցարտեում համալսարանում (Ավստրիա), որտեղ սովորել է պրոֆեսոր Փիթեր Լանգի, իսկ ավելի ուշ՝ պրոֆեսոր Ռոլֆ Պլագեի ղեկավարությամբ։ 2011 թվականին ուսումնասիրել է 19-րդ դարի վերջի / 20-րդ դարասկզբի անհայտ ավստրիացի կին կոմպոզիտորի կենսագրությունը։
Ռափյանը մասնակցել է Ալեքսանդր Բանդուրյանսկու, Ժերոմ Ռոուզի, Յուրա Մարգուլիսի, Ռոբերտ Լևինի, Կլաուս Հելվիգի, Լյուդմիլ Անգելովի և Առնուլֆ ֆոն Արնիմի վարպետության դասերին։
Հեղինե Ռափյանը 2001 թվականին ելույթ է ունեցել Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում[1], Իտալիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Հայաստանում և Սաուդյան Արաբիայում և որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ։
Դաշնամուրի ազգային և միջազգային մրցույթների մրցանակակիր է Հայաստանում, Մոլդովայում, Հունաստանում և Իտալիայում։ Նա Kawai-ի «ամենահեռանկարային տաղանդի» հատուկ մրցանակի դափնեկիր է և ստացել է ուսումնական կրթաթոշակներ[2]։
Հեղինեն մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, այդ թվում՝
- Առնո Բաբաջանյան, Հայկական 4-րդ ազգային մրցույթ, 1995, Երևան (Ժյուրիի հատուկ մրցանակ)
- Հայաստանի նոր անուն երաժշտական մրցույթ, 1996, Երևան (կրթաթոշակ)
- Համահայկական երաժշտական մրցույթ և փառատոն, 1996, Երևան (1-ին մրցանակ)
- Հայկական ժառանգություն միջազգային դաշնամուրային մրցույթ, 2001 (հատուկ մրցանակ Kawai Europe, ամենախոստումնալից տաղանդը)
- Ստեֆան Էլմասի դաշնամուրի միջազգային մրցույթ, 2002, Երևան (1-ին մրցանակ)
- Կոնստանտին Օրբելյանի անվան կրթաթոշակային մրցույթ, 2003, Երևան (2-րդ մրցանակ, կրթաթոշակ)
- Դելֆիադա միջազգային դաշնամուրային մրցույթ, 2004, Մոլդովա (3-րդ մրցանակ)
- Ռոբերտ Անդրեսյանի անվան դաշնամուրի ազգային մրցույթ, 2005, Երևան (3-րդ մրցանակ)
- Սանտորինիի դաշնամուրի միջազգային մրցույթ, 2005, Սանտորինի (դիպլոմ)
- Cherogeorgiou-Sigara 3-րդ միջազգային մրցույթ, 2010, Աթենք (2-րդ մրցանակ)
- Լուչիանո Գանտեի անվան դաշնամուրի 14-րդ միջազգային մրցույթ, 2010, Պորդենոնե (դիպլոմ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Bilder einer Ausstellung" OETKERHALLE: Klavierabend mit Heghine Rapyan
- ↑ Von Gabriele M. Knoll. «Musikalische Feuerwerke - Stadtleben - Krefeld - Lokales - Westdeutsche Zeitung». Wz-newsline.de. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պաշտոնական կայք». Piano.am. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.