Հելենա Սկիրմունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Սկիրմունտ
Ծնվել էնոյեմբերի 5, 1827(1827-11-05)[1][2][3]
ԾննդավայրKalodnaje, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 1, 1874(1874-02-01)[3] (46 տարեկան)
Մահվան վայրAmélie-les-Bains-Palalda և Պինսկ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
Ժանրդիմապատկեր
ՀայրԱլեքսանդր Սկիրմունտ
ՄայրՀորտենզիա Օրդա
ԱմուսինԿազիմիր Սկիրմունտ
ԶավակներԿոստանցիա Սկիրմունտ և Q92311951?
 Helena Skirmunt Վիքիպահեստում

Հելենա Սկիրմունտ (Սկիրմունտովա, բելառուս․՝ Гелена Скірмунт, նոյեմբերի 5, 1827(1827-11-05)[1][2][3], Kalodnaje, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1874(1874-02-01)[3], Amélie-les-Bains-Palalda և Պինսկ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն), պոլեսիեացի ինքնուս նկարիչ և քանդակագործ, թեև կարճ ժամանակահատված ուսանել է գերմանացի և իտալացի նկարիչների մոտ։ 1863 թվականի լեհական ապստամբությանը մասնակցելու համար արտաքսվել է Ռուսաստան և կյանքի վերջին տարիներն անցկացրել Ղրիմում։ Որպես նկարչուհի՝ ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ և սրբապատկերներ, որպես քանդակագործ՝ կերտել է դիմապատկերներով մեդալիոններ, ստեղծել կրոնական թեմաներով գործեր։ Հետագա տարիներին զբաղվել է պատմական քանդակագործությամբ՝ ոգեշնչվելով Լիտվական մեծ դքսության պատմությունից։

Նրա դուստրը՝ Կոնստանցիա Սկիրմունտը, եղել է հայտնի պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Սկիրմունտը ծնվել է 1827 թվականին, ներկայիս Բելառուսում, այն ժամանակ՝ Ռուսական կայսրության Պինսկի և Ստոլինի քաղաքների միջև գտնվող Կալոդնաե բնակավայրում, մարշալ Ալեքսանդր Տոմաշևիչ-Սկիրմունտ Ադամովիչի և նրա կնոջ՝ Հորտենս Միհալավնի Օրդայի (եղել է նկարիչ Նապոլեոն Օրդայի քույրը) ընտանիքում։ Հելենայի նախնիները 13-րդ դարից սերող ազնվականներ էին[4]։ Հելենան նկարչությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ Կրթվել է տանը, սակայն մի քանի ամիս Վիլնյուսում սովորել է բնանկարիչ Վինցենտի Դմախովսկիի մոտ։ 1844 թվականին այցելել է Բեռլին, ավելի ուշ՝ Դրեզդեն և Փարիզ՝ ուսանելու արևմտյան արվեստ[4], դասեր է առել Վիլհելմ Կրուսից և Կառլ Քրիստիան Ֆոգել ֆոն Ֆոգելշտեյնից[5]։ 1848 թվականին ամուսնացել է Կազիմերժ Սկիրմունտի հետ (Ռոման Սիրմունտի հորեղբայրը)[6], որը նույնպես հետաքրքրվում է նկարչությամբ և քանդակագործությամբ[4]։

1852 թվականին աչքերի բուժման նպատակով մեկնել է Վիեննա, միաժամանակ քանդկագործություն սովորել Յոզեֆ Սեզարի մոտ։ Այցելել է նաև Իտալիա (Հռոմ, Միլան, Ֆլորենցիա, Նեապոլ) և դասեր առել Պիետրո Գալլիի և Լ. Ամիցիի մոտ[5]։ Հելենան եկեղեցիների համար ստեղծել է որոշ կրոնական գործեր, սակայն կին նկարիչ-քանդակագործներին թերահավատորեն են ընդունել։ 1863 թվականին լեհական ապստամբության ժամանակ ձերբակալվել է, աքսորվել, իսկ ամուսինն աքսորվել է Տամբովի նահանգ, Կոստրոմսկայա նահանգ[4]։ Մեկ տարի անց նրանք միավորվել են և բնակվել Կիրսանովում։ 1867 թվականին ազատվել են աքսորից, սակայն նրանց չեն թույլատրել հաստատվել Լիտվական մեծ իշխանությունում։ Հաստատվել են Ղրիմի Բալակլավա բնակավայրում, որտեղ ամուսնու հայրը խաղողի այգիներ ու գինեգործարան ուներ[4]։ Ղրիմյան տարիները եղել են Հելենայի ստեղծագործական բեղուն շրջանը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդացել է դիֆթերիայով[6] և բուժման նպատակով մեկնել է Ֆրանսիայի Ամելի լե Բեն կոմունա, որտեղ մահացել է 1874 թվականին։ Հելենայի մասունքները թաղված են իր հայրենի բնակավայրում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Butkuvienė, Anelė (2007). Garsios Lietuvos moterys (լիտվերեն). Baltos lankos. էջեր 191–195. ISBN 978-9955-23-065-6.
  5. 5,0 5,1 Polanowska, Jolanta (1997–1998). «Helena Skirmuntowa ze Skirmuntów». Polski Słownik Biograficzny (լեհերեն). Vol. XXXVIII. PAS Institute of History. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  6. 6,0 6,1 «Гелена Скирмунт: литвинка, патриотка, первая женщина-скульптор» (ռուսերեն). Комсомольская правда. 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Սկիրմունտ» հոդվածին։