Հելենա Ռասյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Ռասյովա
լեհ.՝ Helena Rasiowa
Ծնվել էհունիսի 20, 1917(1917-06-20)[1][2]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էօգոստոսի 9, 1994(1994-08-09)[1][2] (77 տարեկան)
Վարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան[2]
Գործունեության ոլորտfoundations of mathematics? և algebraic logic?
ԱնդամակցությունPolish Mathematical Society?[3], Franciscan Tertiary Missionary Sisters?[4], Association for Symbolic Logic?[3] և International Union of History and Philosophy of Science?[3]
Ալմա մատերՎարշավայի համալսարան (1946)[5][2] և Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան (1938)[6]
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1]
Գիտական ղեկավարԱնդժեյ Մոստովսկի
Եղել է գիտական ղեկավարJerzy Tiuryn?[7], Boleslaw Szymanski?[7], Andrzej Salwicki?[7], Michael N. Bleicher?[7], Ewa Orłowska?[7], Cecylia Rauszer?[7], Grażyna Mirkowska-Salwicka?[7], Wiktor Bartol?[7], Halina Przymusinska?[7], Dimiter Vakarelov?[7], Leszek Rudak?[7] և Anita Wasilewska?[7]
Պարգևներ

Հելենա Ռասյովա (հունիսի 20, 1917(1917-06-20)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 9, 1994(1994-08-09)[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ մաթեմատիկոս։ Աշխատել է հիմնարար մաթեմատիկայի և հանրահաշվական տրամաբանության ոլորտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասյովան ծնվել է 1917 թվականի հունիսի 20-ին Վիենայում, լեհ ծնողների ընտանիքում։ 1918 թվականին Լեհաստանի անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Ռասյովների ընտանիքը հաստատվեց Վարշավայում։ Հելենայի հայրը երկաթուղային էր։ Հելենան բազմակողմանի ընդունակություններ էր դրսևորում, հետաքրքրվում էր երաժշտությունից մինչև բիզնես կառավարում, բայց առավելագույնը տարված էր մաթեմատիկայով։ 1938 թվականին Ռասյովան ստիպված էր ընդհատել կրթությունը, քանի որ այդ տարիներին Լեհաստանում լեգալ կրթություն ստանալ հնարավոր չէր։ 1939 թվականին բազմաթիվ ընտանիքներ լքում էին Լեհաստանը, համենայն դեպս խոշոր քաղաքները, քանի որ նրանք գերմանական ռմբակոծման տակ էին։ Ռասյովների ընտանիքը նույնպես թողնում է Վարշավան, մի տարի նրանք ապաստանվում են Լվովում։ 1939 թվականին Լվովն անցավ Խորհրդային Միության ձեռքը։ Ռասյովների ընտանիքը հետ վերադարձավ Վարշավա։ Ռասյովան ամբողջովին ընկավ լեհ տրամաբանների ազդեցության տակ։ Նա իր մագիստրոսական թեզը գրեց Յան Լուկաշևիչի և Բոլեսլավ Սոբոցինսկու ղեկավարությամբ։ 1944 թվականին Վարշավան ավերվել էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]