Հելեն Լևիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հելեն Լեվիթից)
Հելեն Լևիթ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1913(1913-08-31)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 29, 2009(2009-03-29)[4][5][1][…] (95 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտությունլուսանկարիչ, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր
ԱմուսինԱլֆրեդ Լյուիս Լևիթ
Պարգևներ և
մրցանակներ
 Helen Levitt Վիքիպահեստում

Հելեն Լևիթ (անգլ.՝ Helen Levitt, օգոստոսի 31, 1913(1913-08-31)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 29, 2009(2009-03-29)[4][5][1][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, կինոօպերատոր, սցենարիստ։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Նյու Յորքի «փողոցային լուսանկարչության» զարգացման գործում։ Նրան անվանել են «իր ժամանակների ամենաշատ հռչակված և ամենաքիչ ճանաչված լուսանկարիչը»[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևիթը մեծացել է Բրուքլինում։ Թողնելով դպրոցը՝ նա ինքնուրույն սովորել է լուսանկարել՝ զուգահեռ աշխատելով իբրև կոմերցիոն լուսանկարիչ։ Հաճախելով արվեստի մի քանի դասընթացների՝ Լևիթը հետաքրքրվել է կավճանկարչությամբ, ինչն այն ժամանակվա քաղաքին բնորոշ մշակույթի մի մաս էր։ Ձեռք բերելով Leica ֆոտոխցիկ՝ նա սկսել է լուսանկարել այդ նկարներն ու երեխաներին, որոնք ստեղծում էին այդ նկարները։ Ստացված լուսանկարները հրապարակվել են 1987 թվականին՝ «Փողոցում․ նկարներ և հաղորդագրություններ կավճով, Նյու Յորք 1938–1948» (The Street: chalk drawings and messages, New York City 1938—1948) ընդհանուր խորագրի ներքո[9]։

1938–1939 թվականներին նա համագործակցել է Ուոլքեր Էվանսի հետ և շատ շուտ ճանաչում ձեռք բերել։ 1939 թվականի հուլիսին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանն իր լուսանկարների նորաստեղծ բաժնում ընդգրկել է նաև Լևիթի աշխատանքները[10]։ 1943 թվականին այնտեղ անց է կացվել նրա առաջին ցուցահանդեսը՝ «Helen Levitt: Photographs of Children»՝ ֆոտոքննադատ Նենսի Նյուգելի ղեկավարությամբ։ Նրա հաջորդ մեծ ցուցահանդեսը կայացել է 1960–ականներին։ Ամանդա Հոփքինսոնը ենթադրում է, որ նրա ստեղծագործության ճանաչման երկրորդ ալիքը կապված է եղել կանանց ստեղծագործական ձեռքբերումների ֆեմինիստական բացահայտումների հետ։

1940–ական թվականների վերջերին Լևիթը Ջենիս Լոբի և Ջեյմս Էյջիի հետ ստեղծել է երկու վավերագրական ֆիլմ՝ In the Street (1948) և The Quiet One (1948)։ Լևիթը Լոբի և Սիդնի Մայերսի[11] (Sidney Meyers) հետ առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում՝ The Quiet One[12] ֆիլմի համար։ Լևիթը կինեմատոգրաֆիայով ակտիվորեն զբաղվել է ընդամենը 25 տարի։ Նրա վերջին աշխատանքը Ջոն Քոենի[13] The End of an Old Song (1973)[14] վավերագրական ֆիլմի խմբագրումն էր[15]։

1959 և 1960 թվականներին Լևիթը Guggenheim Foundation–ից ստացել է երկու դրամաշնորհ՝ Նյու Յորքի գունավոր լուսանկարներ անելու համար, ինչից հետո նա կրկին վերադարձել է լուսանկարչությանը։ 1965 թվականին լույս է տեսել նրա առաջին մեծ հավաքածուն՝ A Way of Seeing[16]։ Նրա գունավոր լուսանկարների մեծ մասն անհետացել է East 13th Street–ի իր տան կողոպուտի ժամանակ 1970 թվականին։ Նույն թվականին արված մյուս լուսանկարները հրապարակվել են 2005 թվականին՝ Slide Show: The Color Photographs of Helen Levitt գրքում։ 1976 թվականին Լևիթը Արվեստների ազգային ֆոնդի անդամ է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-helen-levitt1-2009apr01,0,4443938.story
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  8. Strauss, David Levi Helen Levitt: International Center for Photography - exhibition(անգլ.) // Artforum : magazine. — 1997.
  9. Hambourg, Maria Morris Helen Levitt: A Life in Part // Helen Levitt / Phillips, Sandra S.. — San Francisco Museum of Modern Art, 1991. — С. 45—63. — ISBN 0-918471-22-2
  10. Hopkinson, Amanda (2009 թ․ ապրիլի 3). «Obituary - Helen Levitt: Award-winning New York photographer noted for street scenes and social realism». The Guardian.
  11. «Sidney Meyers» (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «The Quiet One (film)» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «John Cohen». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  14. Cohen, John, The End of an Old Song, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին
  15. Mathews, Scott (2008 թ․ օգոստոսի 6). «John Cohen in Eastern Kentucky: Documentary Expression and the Image of Roscoe Halcomb During the Folk Revival». Southern Spaces. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  16. Levitt, Helen A Way of Seeing: Third Edition. — 1989. — ISBN 978-0-8223-1005-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Լևիթ» հոդվածին։