Հեգե Ռիիսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեգե Ռիիսե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստուհի և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 18, 1969(1969-07-18) (54 տարեկան)
Ծննդավայր՝Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա

Հեգե Ռիիսե (նորվ.՝ Hege Riise, հուլիսի 18, 1969(1969-07-18), Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստուհի, Նորվեգիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիիսեն ֆուտբոլ սկսել է խաղալ վեց տարեկանից և մինչեւ 14 տարեկան խաղացել է տղաների թիմում։ 1992 թվականին հաղթել է Նորվեգիայի գավաթի մրցաշարը՝ Սեցկոգ Հյոլանդ ակումբի կազմում։ 1995 թվականի վերջում՝ չորս այլ նորվեգացիների հետ, միասին միացել են Nikko Securities Dream Ladies ֆուտբոլային ակումբին՝ Ճապոնիայում։ Ակումբը հաղթել է ճապոնական լիգայի և գավաթի առաջնություններում՝ 1996 թվականին և գավաթը՝ 1997 թվականին, որից հետո Ռիիսեն վերադարձել է Նորվեգիա` կրկին խաղալով Սեցկոգ Հյոլանդի կազմում։

2000 թվականին միացել է «Ասկեր ՖԱ»-ին (Օսլո) և կրկին հաղթել գավաթի մրցաշարը «Ասկերի» հետ՝ նույն տարում։ 2003 թվականին Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան Ռիիսեին անվանում է նորվեգացի լավագույն կին ֆուտբոլիստ։

2005 թվականին վերադառնալով Նորվեգիա, Հեգե Ռիիսեն միացել է Օսլոյի «Ստրյոմմեն» ակումբին և 2006 թվականին դարձել է ակումբի մարզչի օգնական։ 2006 թվականի հոկտեմբերի 28-ին՝ 37 տարեկան հասակում, խաղացել է «Ստրյոմմեն» ակումբի հետ իր վերջին խաղը և որպես ֆուտբոլիստ հեռացել ֆուտբոլից։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիիսեն՝ Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 1990 թվականին։ Հավաքականի կազմում հաղթել է ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության մրցաշարը՝ 1993 թվականին։ Երկու տարի անց Նորվեգիայի ազգային թիմում նվաճել է ՖԻՖԱ-ի՝ աշխարհի կանանց 1995 թվականի գավաթը և մրցաշարից հետո արժանացել «Ոսկե գնդակի»։

Նորվեգիայի ազգային հավաքականում Հեգե Ռիիսեի ամենամեծ նվաճումը Սիդնեյի 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն էր, դառնալով աշխարհի միայն երեք կանանցից մեկը, որոնք միաժամանակ դարձել են օլիմպիական, աշխարհի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթող։

2004 թվականի սեպտեմբերին՝ միջազգային ֆուտբոլից հեռացել է 188 գավաթով և 58 գոլով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hege Riise – Store norske leksikon». Snl.no. 2009 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  2. https://www.fotball.no/fotballdata/turnering/toppscorer-gule-og-rode-kort/?fiksId=39900

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեգե Ռիիսե» հոդվածին։