Հարրի Ուինսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Ուինսթոն
անգլ.՝ Harry Winston
Ծնվել էմարտի 1, 1896(1896-03-01)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 28, 1978(1978-12-28)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունոսկերիչ, ձեռնարկատեր և ակնագործ
 Harry Winston Վիքիպահեստում

Հարրի Ուինսթոն (անգլ.՝ Harry Winston, մարտի 1, 1896(1896-03-01)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 1978(1978-12-28)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ոսկերիչ։ 1958 թվականին Սմիթսոնյան ինստիտուտին է նվիրել Հոուփի ադամանդը[3], իսկ ավելի ուշ՝ 1963 թվականին, նույն ինստիտուտին է վաճառել Պորտուգալական ադամանդը (ռուս.՝ Португальский бриллиант, անգլ.՝ Portuguese Diamond)[4]:

1932 թվականին Ուինսթոնը հիմնել է «Հարրի Ուինսթոն» ընկերությունը[en] (Նյու Յորք)[5][6]։ Նա հայտնի է որպես «ադամանդների արքա»[7][8][9][10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ուինսթոնի ոսկերչական խանութը Նյու Յորքի Հինգերորդ փողոցում

Ուինսթոնի հայրը ՝ Ջեյքոբը, փոքր ոսկերչական բիզնես սկսեց անմիջապես այն բանից հետո, երբ նա և նրա մայրը ներգաղթեցին ԱՄՆ Ուկրաինայից։ Երիտասարդ տարիքում Հարրին աշխատում էր իր հոր խանութում։ 12 տարեկանում Հարրին գրավատանը 2 կարատանոց զմրուխտ գնեց ընդամենը 25 ցենտով, իսկ երկու օրից այն վաճառեց արդեն 800 դոլարով[11]։

Իր սեփական ոսկերչական բիզնեսը Ուինսթոնը սկսեց 1920 թվականին, իսկ առաջին ոսկերչական խանութը բացեց 1932 թվականին Նյու Յորքում[12]։

1926 թվականին նա 1,2 մլն դոլարով ձեռք բերեց Արաբելլա Հանթինգթոնի ոսկերչական զարդերի հավաքածուն[13]. Արաբելլան երկաթուղային մագնատ էր. Հանթինգթոնի կինն էր և հավաքել էր աշխարհի ամենամեծ ոսկերչական հավաքածուներից մեկը Cartier-ից։ Ուինսթոնը նրա մահից հետո գնեց հավաքածուն։ Ոսկերչական զարդերի դիզայնը հնացած էր, և Ուինսթոնը դրանցից ստացավ ավելի ժամանակակից ոճով ստեղծված զարդեր[14]։

Ուինսթոնը մահից հետո ընկերությունը կտակեց իր երկու որդիներին՝ Ռոնալդին և Բրյուսին, որոնք ընկերության վերահսկողության տասնամյա պայքարի մեջ մտան[15]։

2000 թվականին Ռոնալդը նոր բիզնես գործընկերոջ՝ «Fenway Partners» ընկերության հետ Բրյուսից գնեց ընկերությունը 54,1 մլն դոլարով[16]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ուինսթոնի զարդերի խանութի ցուցանակը Փարիզում
«Հարրի Ուինսթոն» ընկերության տարբերանշանը
Հարի Ուինսթոնի զարդերի խանութը Հավայան կղզու Հոնոլուլու նահանգի Ալա Մանա կենտրոնում

Հարրի Ուինսթոնն աշխարհի ամենանշանավոր ոսկերիչներից մեկն էր։

2015-ին «Հարրի Ուինսթոն» ընկերությունը կառավարում էր 39 սրահ և բազմաթիվ մանրածախ դուստր ձեռնարկություններ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Բևեռլի Հիլզը, Լաս Վեգասը, Դալլասը, Հոնոլուլուն, Բալ Հարբորը, Չիկագոն, Կոստա Մեսան[17]։

1953 թվականի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում «Ադամանդները աղջկա լավագույն ընկերներն են» երգը ներառում է հետևյալ տողը. «Խոսի՛ր ինձ հետ, Հա՛րրի Ուինսթոն, պատմի՛ր ինձ ամեն ինչ նրանց (ադամանդների) մասին»[18]։ 2008 թվականի մայիսին լույս տեսավ Լորեն Վայսբերգերի «Հարի Ուինսթոնին հետապնդելիս» կատակերգական վեպը[19]։

Հարրի Ուինսթոնին պատկանող հայտնի ադամանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. «The Hope Diamond». www.si.edu. Smithsonian Institution. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Portuguese Diamond». www.mnh.si.edu. Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Company Overview of Harry Winston, Inc». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  6. «Harry Winston - Swatch Group». www.swatchgroup.com. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  7. «Three of a Kind: Larger-than-Life Diamonds». Sotheby's. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  8. «5 minutes with… A Harry Winston wreath necklace | Christie's». www.christies.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  9. «Heritage, history and Mr Harry Winston». The Telegraph (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 17. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  10. Meers, Carolyn (2017 թ․ դեկտեմբերի 8). «Harry Winston Unveils Revamped Flagship in Beverly Hills». Robb Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  11. Diaz Dennis, Alicia (2008 թ․ դեկտեմբերի 11). «Fashion Influential #28: Harry Winston». www.zimbio.com. Zimbio. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Harry Winston – History». www.hautehorlogerie.org. Fondation de la Haute Horlogerie. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Harry Winston Unveils New 'Belle' Engagement Ring». www.forbes.com. Forbes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  14. «Harry Winston and the bridal Belle». www.thejewelleryeditor.com. The Jewellery Editor. 2012 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. Burleigh, Nina. «The Trouble with Harry Winston». www.nymag.com. New York. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. Pristin, Terry (2000 թ․ դեկտեմբերի 22). «New Partners Hope to Expand Harry Winston». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  17. «Locate a Harry Winston Salon or a retail affiliate». www.harrywinston.com. Harry Winston Inc. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. «Diamond deal: Swatch swoops for Harry Winston». www.standard.co.uk. Evening Standard. 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. Ward, Kate; Jordan, Tina (2008 թ․ դեկտեմբերի 23). «Books: 5 worst of 2008». www.ew.com. Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.