Հարրի Բեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Բեյթս
անգլ.՝ Hiram Gilmore Bates III
Ծնվել էհոկտեմբերի 9, 1900(1900-10-09)[1][2]
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել է1981[3][4][5][…]
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գրական անունAnthony Gilmore, Quien sabe[6], Hiram Gilmore Bates[6], Anthony Gilmore[6], A. R. Holmes[6], H. B. Winter[6] և H. G. Winter[6]
Մասնագիտությունխմբագիր, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներFarewell to the Master?

Հարրի Բեյթս (անգլ․ Harry Bates, ամբողջական անունը՝ Հիրամ Գիլմոր Բեյթս Երրորդ, անգլ.՝ Hiram Gilmore Bates III, հոկտեմբերի 9, 1900(1900-10-09)[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - 1981[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի խմբագիր և գրող, ամերիկյան գիտական ֆանտաստիկայի նշանավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ալլեգենի Քոլեջը, սակայն վկայական չի ստացել։ Աշխատել է որպես ժամագործ, թերթի թղթակից, կինոօպերատոր։

1929 թվականի վերջին՝ Clayton Magazines ընկերության սեփականատեր Ուիլյամ Քլեյթոնը առաջարկեց նրան թողարկել նոր ամսագրի նախագիծ՝ ձգտելով պարզ խնայողության․ բոլոր գունավոր կազմերը տպվում էին մի թղթի վրա, և դեռ ազատ տեղեր էլ մնում էին։ Դա նրանց թույլ տվեց թողարկել ևս մի պարբերական՝ առանց մի ցենտ անգամ ծախսելու կազմի գունավոր տպագրության վրա։ Հարրի Բեյթսը առաջարկեց ստեղծել ֆանտաստիկայի ամսագիր և դարձավ նրա խմբագիրը։

Բեյթսը առաջարկեց ամսագիրն անվանել «Astounding Stories of Super Science»։ Նա սխեմայի հիմք ընտրեց մրցույթում հաջողության հասած «Amazing Stories» ամսագիրը, բայց հաշվի առնելով ընթերցողների լսարանը, կատարեց մեծ շրջադարձ դեպի իրենց ամսագիրը։ Բեյթսը նաև անպիտան համարեց գիտական հատվածը, որը սկզբունքորեն կարևոր էր «Amazing Stories»-ի հիմնադրի համար։ Բեյթսը այն փոխարինեց գերգիտության, որը ազատում էր հեղինակներին ամեն սցենարային շրջապտույտ մանրամասն ներկայացնելուց։ Արդյունքում այդ ամսագրի առաջին համարը, որը հրատարակվեց 1930 թվականի հունվարին, միանգամից դարձավ ֆանտաստիկայի մամուլում առաջատարը։

Հրատարակչության հաջողությունը հնարավորություն տվեց Բեյթսին իր խմբագրման տակ թողարկել «Strange Tales» սարսափների և ֆենտեզիի զուգահեռ ամսագիրը (1931-1933)։

«Astounding» խմբագրությունում ևս նա հրապարակեց իր ստեղծագործությունները, որոնք հիմնականում գրվում էին այն նպատակով, որ նրա օրինակով ցույց տան հեղինակներին, թե ինչ տեսակի ֆանտաստիկա է հարկավոր ամսագրերին։ Ընթերցողների շրջանում բավական մեծ հանրաճանաչություն ստացավ պատմությունների շարքը Հոկ Քարսի («Hawk Carse») մասին, որը հանդես էր գալիս «Էնթոնի Գիլմոր» կեղծանվամբ։

Այն բանից հետո, երբ 1933 թվականին «Clayton Magazines»-ը սնանկացավ, և «Astounding»-ը վաճառվեց Street and Smith ընկերությանը, Հարրի Բեյթսը խմբագրողի աթոռը թողեց, սակայն շարունակաբար հրապարակել է ֆանտաստիկ պատմվածքներ իր անվան տակ և «Ա․ Ռ․ Հոլմս» կեղծանունով։ Պատմության մեջ բավական կարևոր հետք թողեց իր պատմություններից «Հրաժեշտ տիրակալի հետ» («Farewell to the Master», 1940), որի մոտիվներով 1951 թվականին նկարահանվեց հանրահայտ ֆանտաստիկ ֆիլմ «Օրը, երբ Երկիրը կանգ առավ» (The Day the Earth Stood Still);

1950-1960-ական թվականներին Հարրի Բեյթսը աշխատել է կինոստուդիայում՝ որպես օգնական։ Մահացել է 1981 թվականին՝ աղքատության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]