Հարրի Ադասկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Ադասկին
Ծնվել էհոկտեմբերի 6, 1901(1901-10-06)
Ռիգա, Ռուսական կայսրություն
Երկիր Կանադա
Մահացել էապրիլի 7, 1994(1994-04-07) (92 տարեկան)
Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Մասնագիտություներաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունHamburger Konservatorium?
Պարգևներ
Կանադայի միաբանության սպա

Հարրի Ադասկին (լատիշ․՝ Harijs Adaskins, անգլ.՝ Harry Adaskin, հոկտեմբերի 6, 1901(1901-10-06), Ռիգա, Ռուսական կայսրություն - ապրիլի 7, 1994(1994-04-07), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի ջութակահար։ Ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Մյուրեյ և երաժշտական պրոդյուսեր Ջոն Ադասկիների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ադասկինը ծնվել է 1901 թվականին Ռիգայում, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական Կայսրություն (այժմ՝ Լատվիահրեաների ընտանիքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ արտագաղթել է Տորոնտո[1]։ Տասներկու տարեկանում հաճախել է Տորոնտոյի թագավորական երաժշտական ակադեմիա, տասնվեց տարեկանում դարձել Ֆրանկ Ուեսլմանի ղեկավարած Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի անդամ։ Հետագայում սովորել է Համբուրգի կոնսերվատորիայում։ 1923 թվականին կազմավորել է Hart House լարային քառյակը և եղել դրա երկրորդ ջութակահարը։

CBC Radio-ով վարել է բազմաթիվ ռադիոհաղորդումներ, այդ թվում՝ Musically Speaking և Tuesday Night[2]:

1946-1958 թվականներին եղել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի նորաբաց երաժշտական բաժնի ղեկավարը և դասավանդել է այնտեղ մինչև 1973 թվականին թոշակի անցնելը։ 1977 թվականին գրել է իր ինքնակենսագրականի առաջին մասը՝ A Fiddler's World – Memoirs to 1938 և 1982 թվականներին՝ երկրորդ մասը՝ A Fiddler's Choice - Memoirs from 1938 Til 1980:

1926 թվականին ամուսնացել է կանադացի դաշնակահարուհի Ֆրենսես Մարր Ադասկինի հետ։

Ադասկինը մահացել է 1994 թվականի ապրիլի 7-ին Վանկուվերում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարվել է, որ արժանացել է Կանադայի շքանշանի[3], 1975 թվականի ապրիլի 16-ին լիազորվել է որպես Կանադայի շքանշանի ասպետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Right Honourable Jules Léger. "Harry Adaskin, O.C., LL.D.". Governor General of Canada
  2. «UBC Archives: Harry Adaskin». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 12-ին.
  3. "UBC Archives: Harry Adaskin". Archived from the original
  4. The Right Honourable Jules Léger (21 December 1974). "Canada Gazette Part I, Vol. 108, No. 51" (PDF). Governor General of Canada. Government House. p. 1 (4693 in the Canada Gazette).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harry Adaskin(չաշխատող հղում) at The Canadian Encyclopedia