Հարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հարեր
Դրոշ

ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԲԾՄ1885±1 մետր
Բնակչություն129 000 մարդ (2015)[1]
Հարեր (Եթովպիա)##
Հարեր (Եթովպիա)

Հարեր[2], հնց․ Հարար[3] (ամհարերեն՝ ሐረር), քաղաք Եթովպիայի արևելքում, Հարարի շրջանի վարչական կենտրոնը։ Եթովպիայի կարևոր առևտրային կենտրոնն է, երկրի գլխավոր իսլամական քաղաքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է բլրի գագաթին՝ Եթովպական բարձրավանդակի արևելյան ծայրամասում՝ Ադիս Աբեբայից մոտ 500 կմ արևելք։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 1847 մ է[4]։

Կլիման չոր, տաք, սակայն հարաբերաբար մեղմ է[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարերի կենտրոնի Էմիրությունը Իֆաթ Ադալի հնագույն սուլթանատի ավերակների վրա առաջացել է 16-րդ դարի սկզբին, երբ Վալասմա դինաստիայի Իֆաթ Ադալի իշխած սուլթանների հեղինակությունն այնքան էր ընկել, որ նրանց հետ դադարել էին հաշվի նստել։ Իրական իշխանությունը հայտնվել է կրոնական առաջնորդների՝ իմամների ձեռքում։ Նրանց մեջ առանձնահատուկ համբավ էր վայելում Ահմեդ իբն Իբրահիմ ալ Գազին։ 1527 թվականին նա պատերազմ սկսեց քրիստոնեական Եթովպիայի դեմ։ Համառ մարտերից հետո Ահմադին հաջողվեց գրավել Եթովպիայի մեծ մասը, սակայն 1543 թվականի փետրվարին նա զոհվեց ճակատամարտում, և քրիստոնյաները վերականգնեցին հսկողությունը կորցրած նահանգների մեծ մասի նկատմամբ։

1552 թվականին Հարերի մուսուլմաններն իրենց իմամ և էմիր ընտրեցին ալ-Գազիի եղբորորդուն՝ Նուր իբն Մուջահիդին։ 1567 թվականին՝ նրա մահից հետո, Ադալը հայտնվեց քաոսային իրավիճակում։ Մի քանի զորահրամանատարներ իրենց էմիրներ հռչակեցին և սկսեցին պայքարել իշխանության համար։ 8 տարի անց քրիստոնյաների դեմ պատերազմը փորձեց վերսկսել Էմիր Մուհամմեդ իբն Նասիրը, սակայն 1576 թվականին քրիստոնյաները առաջնահարված հասցրին, Էմիր Մուհամմեդը և մուսուլմանների շատ այլ առաջնորդներ հայտնվեցին գերության մեջ և հետագայում մահապատժի ենթարկվեցին։ Դա քրիստոնեական Եթովպիան նվաճելու Հարերի և ափամերձ մուսուլմանների վերջին փորձն էր։ Դրանից կարճ ժամանակ անց Մուհամմեդ իբն Իբրահիմը հռչակվեց Ադալի նոր տիրակալ և ընդունեց իմամի տիտղոսը։ Այն բանից հետո, երբ Հարերի բնակիչները հրաժարվեցին ճանաչել նրան, Մուհամեդն իր մայրաքաղաքը տեղափոխեց Աուսսա օազիս։ Այստեղից իմամը դժվարանում էր վերահսկել երկրի հեռավոր շրջանները, նրա հեղինակությունը ընկավ, և իրական իշխանությունը հայտնվեց տեղի էմիրների ձեռքում։

Հարերի նոր զարգացումը տեղի է ունեցել միայն կես դար անց, երբ Էմիր Ալի իբն Դաուդը այդ քաղաքը կրկին դարձրեց իմամի նստավայրը։ 1662 թվականին՝ նրա մահից հետո, Ադալը վերջնականապես բաժանվեց մի քանի ինքնուրույն էմիրությունների։

18-րդ դարի վերջից Հարեր էմիրության տարածքը կրճատվել է, այնպես որ 19-րդ դարում էմիրների իշխանությունը չէր տարածվում քաղաքի սահմաններից դուրս։

1875 թվականին եգիպտացիները գրավեցին Հարերը։ Հարերի վերջին էմիրը՝ Մուհամմադ իբն Ալին, գերեվարվեց և 1876 թվականին մահապատժի ենթարկվեց։ Մինչև 1885 թվականը քաղաքը գտնվում էր եգիպտական կառավարության ներքո, այնուհետև իշխանությունն անցել է Մուհամմադ իբն Ալիի որդուն՝ Աբդալլահ իբն Մուհամմադին։ 1887 թվականին նրա դեմ ելավ Շոայի նեգուս Մենելիկը։ 1887 թվականի հունվարին՝ Չելենկոյի ճակատամարտում, էմիրի զորքերը պարտություն կրեցին։ Հարերը միացավ Շոային և հետագայում հայտնվեց Եթովպիայի կազմում[6]։

20-րդ դարի սկզբին միջնադարյան ամուր պարսպով շրջապատված բերդ-քաղաքի շուրջ առաջացել են նոր բնակելի շրջաններ, և Հարարի տարածքն ընդլայնվել է[5]։

1936 թվականի մայիսի 8-ին իտալացիների՝ Եթովպիա ներխուժման ժամանակ քաղաքը գրավվեց իտալական զորքերի կողմից[7] և ընդգրկվեց իտալական Արևելյան Աֆրիկայի գաղութի կազմում։

1941 թվականի հունվարին անգլիական զորքերը հարձակում սկսեցին Աբիսինիայում իտալական զորքերի խմբավորման դեմ։ Հարձակման ուղղություններից մեկն այն ժամանակ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հարարի դեմ էր։ Այդ հարձակման ընթացքում բրիտանական զորքերն առանց մարտի անցան Մարդի անցումի վրայով և 1941 թվականի մարտի 25-ին գրավեցին Հարերը[8]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարարի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 25.3
(77.5)
26.3
(79.3)
27.1
(80.8)
26.9
(80.4)
27.0
(80.6)
25.5
(77.9)
23.8
(74.8)
22.6
(72.7)
23.9
(75)
26.1
(79)
25.8
(78.4)
25.8
(78.4)
25.51
(77.9)
Միջին ցածր °C (°F) 11.9
(53.4)
12.9
(55.2)
13.7
(56.7)
14.5
(58.1)
14.6
(58.3)
14.1
(57.4)
14.0
(57.2)
13.6
(56.5)
13.5
(56.3)
13.1
(55.6)
12.1
(53.8)
12.0
(53.6)
13.33
(56.01)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 17
(0.67)
20
(0.79)
57
(2.24)
84
(3.31)
91
(3.58)
68
(2.68)
99
(3.9)
126
(4.96)
94
(3.7)
49
(1.93)
12
(0.47)
6
(0.24)
723
(28.47)
աղբյուր: Climate-Data[9]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի սկզբին Հարերի բնակչությունը կազմում էր 40000 մարդ։ Քաղաքը հայտնի էր որպես առևտրի կենտրոն (հիմնականում՝ սուրճ, հացահատիկ, բամբակ, ծխախոտ և այլ գյուղատնտեսական արտադրանքներ), զարգացած էին շինարարական նյութերի արհեստագործական արտադրությունը (աղյուսներ, կղմինդրներ և ցեմենտ), մանածագործական իրերի արհեստագործական արտադրությունը, փայտից պատրաստված իրերի (կահույք, զամբյուղներ և այլն) և կաշվի արտադրությունը։ Կային նաև բուսական յուղի և սուրճի առաջնային մշակման ձեռնարկություններ։ Քաղաքի միջով անցնում էր Դիրեդաուա-Հարգեյսա ավտոմոբիլային ճանապարհը[10]։

1975 թվականին բնակչության թիվը եղել է 51000 մարդ, քաղաքը հայտնի էր որպես առևտրի կենտրոն (հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ և գյուղատնտեսական արտադրանքներ՝ սուրճ, հացահատիկ, միրգ), ինչպես նաև որպես խեցեղենի, կաշվի և մետաղագործական արտադրությունների կենտրոն։ Քաղաքի միջով անցնում էին Դիրեդավա և Ադիս Աբեբա մայրուղիները[11]։ Բացի այդ, քաղաքը հանդիսանում էր ծղոտից պատրաստված իրերի արտադրության կենտրոններից մեկը[5]։

1978 թվականին քաղաքում ապրում էր տարբեր ազգությունների 60000 մարդ (հարարի, գալլա, ամհարա և սոմալի)[5]։

1982 թվականին բնակչությունը կազմում էր 62000 մարդ, քաղաքը հայտնի էր որպես մետաղագործական և կաշվի արտադրության կենտրոն, ինչպես նաև այստեղ գործում էին բուսական յուղի մի քանի գործարաններ[12][13]։

1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 76378 մարդ։

Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2005 թվականին Հարերի բնակչությունը կազմում էր 122 000 մարդ, որոնցից 60000-ը տղամարդիկ էին, 62000-ը՝ կանայք[14]։ Ազգային կազմը՝ օրոմո, ամհարա, սոմալիացիներ, գուրագե և տիգրաի։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքի գիշերային փողոցները պարեկում են բորենիների երեք հոտերը, ինչը ողջունելի է տեղացիների կողմից[15]։
  • 1880-ական թվականներին քաղաքում ապրում էր ֆրանսիացի բանաստեղծ Արթյուր Ռեմբոն, որն իր կյանքի վերջին տարիներին Կարմիր ծովի շրջանում զբաղվում էր հրազենի վաճառքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. Написание согласно: Карта Эфиопии. М 1:2 500 000. ГУГК, 1977.
  3. Харар // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. «Harer, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 В. И. Коровиков. Эфиопия. М., "Мысль", 1981. стр.101-103
  6. Харэра эмиры
  7. Итало-абиссинская война 1935-36 // Большая Советская Энциклопедия. / Редколл., гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. том 49. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1957. стр.134-136
  8. Курт фон Типпельскирх. История Второй мировой войны, 1939—1945. — СПб.: Полигон; М.:АСТ, 1999. — С. 180. — ISBN 5-89173-022-7
  9. «Climate-Data : Ethiopia». Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  10. Харар // Большая Советская Энциклопедия. / редколл., гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. том 46. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1957. стр.70
  11. Харар, Харэр // Большая Советская Энциклопедия. / Под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 28. М., «Советская энциклопедия», 1978. стр.197
  12. Харэр (Харар) // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.1449
  13. Харэр (Харар) // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 2. М., «Советская энциклопедия», 1991. стр.589
  14. CSA 2005 National Statistics Արխիվացված 2007-08-13 Wayback Machine, Table B.4
  15. «Почему эфиопы дружат с гиенами?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]