Հասարակական հավաքների ակումբ (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակական հավաքների ակումբ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Հունական փողոց
Քարտեզ
Քարտեզ

Հասարակական հավաքների ակումբ (ռուս.՝ Клуб общественного собрания), Տագանրոգի հասարակական հավաքների ակումբ՝ քաղաքային մտավորականության համար։ Ակումբը բացվել է 1869 թվականին։ Գտնվում է Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 95 հասցեում։ 1926 թվականին հասարակական հավաքների նախկին շենում տեղակայվեց № 4 դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականին Տագանրոգում բացվեց հասարակական հավաքների ակումբը ազնվականական դասի քաղաքացիների համար։ Իր գոյության ընթացքում ակումբը մի քանի անգամ փոխել է իր տեղակայման վայրը։ 1879 թվականից ակումբը տեղակայված էր Հայրապետով եղբայրների տանը, 1907 թվականի հունիսին հասարակական հավաքների ընկերությունը նոր շենքի շինարարության համար հողատարածք գնեց Հունական փողոցի և Վարվացիևսկու նրբանցքի անկյունում։ Շինարարությունը գնահատվեց շուրջ հարյուր հազար ռուբլի։ Այդ պահին հասարակական ակումբի տարեկան եկամուտները գոյանում էին անդամավճարներից՝ 3,3 հազար, թղթախաղից՝ 7,7 հազար, լոտո խաղից՝ 2,5 հազար, տուգանքներից՝ 3,5 հազար, մուտքի վճարից՝ 2 հազար ռուբլի։ Ընդհանուր եկամուտները կազմում էին 20,5 հազար ռուբլի։ Գումարները ծախսվում էին գրադարանը գրքերով և պարբերականներով համալրելու նպատակով՝ 1,5 հազար, գույքի ձեռքբերման նպատակով՝ 1,4 հազար, այլ ծախսեր՝ 4,4 հազար ռուբլի։ Ընդհանուր ծախսերը կազմում էին 18,3 հազար ռուբլի։ Շենքը հիմնականում կառուցվել է թղթախաղից ստացվող եկամուտներից։ Այսպես, միայն 1908 թվականին թղթախաղից ստացվող եկամուտները կազմել են 24 հազար ռուբլի, իսկ 1909 թվականին՝ 15 հազար ռուբլի։

Հայրապետովների տուն

Շենքը կառուցվել է քաղաքի ճարտարապետ Էմերիկի նախագծով։ Շենքի շինարարության ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահարներ, փլուզվել էր կառուցվող սենյակներից մեկի երկաթբետոնե առաստաղը, որից տուժել էին երեք բանվորներ։ Հանձնաժողովը որոշել էր, որ փլուզման պատճառը շենքի չմտածված կառուցվածքն էր, պատերի մեջ մետաղական հենասյուների բնիկների խորությունը փոքր է եղել։

Նոր տունը կառուցվեց վեց տարում, որի բացումը տեղի ունեցավ 1913 թվականի դեկտեմբերի 29-ին։ Շենքն օծվեց Հունական եկեղեցու հոգևորականի կողմից, ակումբի ղեկավար նշանակվեց Ա. Ն. Կովալևսկին։ Նոր շենքն ուներ երկար սենեկաշարք և համերգային դահլիճ ութ հարյուր մարդու համար։ Վերին հարկում կար բիլիարդի մեծ սենյակ, դեպի բակի կողմ էր դուրս գալիս երկարավուն պատշգամբ։ Կառուցված շենքի արժեքը կազմում էր շուրջ վաթսունչորս հազար ռուբլի։ 1913 թվականին ակումբի անադամների թիվը կազմում էր չորս հարյուր մարդ։ 1913 թվականից ակումբի շենքում սկսեցին կազմակերպվել համերգներ, պարային երեկոներ, դիմակահանդեսներ, թղթախաղ, լոտո և այլն։ Ակումբում թղթախաղը չէր հետապնդվում։ Ակումբն ուներ մեծ ընթերցասրահ, որտեղ ստանում էին բոլոր ռուսերեն պարբերականներն ու թերթերը, գնում էին նաև եվրոպական լեզուներով պարբերականներ։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական փողոցի անկյունում, ներկայիս Լերմոնտովի նրբանցքի աջ կողմում, Հունական փողոցի 95 շենքի տեղում, 19-րդ դարի կեսերին կար մեկ հարկանի տնակ, որտեղ երեկոյան այցելում էին կարիքավոր տղամարդիկ։ Այնուհետև այս վայրում վաճառական Արգիրա Սկարամանգայի համար կառուցվեց փոքրիկ տուն հազար ռուբլի արժեքով։ 20-րդ դարի սկզբին շենքը պատկանում էր երկու սեփականատերերի` Արգիրա Սկարամանգային և տագանրոգցի առևտրական Ալեքսանդր Վիկտորովիչ Վիկտեշմաերին։ Առևտրականն ամուսնացած էր Ռոզալի Վիկտորովնայի հետ։ Ալեքսանդր Վիկտորովիչը ուներ գոլորշիով աշխատող ալրաղաց և շոգեբաղնիք Ալեքսանդրովսկայա փողոցում։ 1885 թվականին ընտանիքում ծնվեց որդին` Պավելը։ 1911 թվականին մահացավ Ալեքսանդր Վիկտորովիչը, թողնելով մեծ կարողություն։ Նրա որդուն՝ ինժեներ տեխնոլոգ Ադոլֆին ժամանակին պատկանել են Ալեքսանդրովսկայա փողոցի 118 և 120 շենքերը, Գոգոլի նրբանցքում գտնվող ապահովագրական գործակալությունը։ Ադոլֆ Ալեքսանդրովիչը մահացել է 1916 թվականի դեկտեմբերին։

1907 թվականին հասարակական հավաքների ակումբը գնեց Վիկտեշմաերի տունը, որի քանդելուց հետո ձեռնամուխ եղավ նոր մեծ շենքի կառուցմանը։ Շենքը կառուցվեց վեց տարում։

1926 թվականի մայիսին հասարակական հավաքների ակումբի շենք տեղափոխվեց նախկինում Չեխովի փողոցի վրա գտնվող №4 դպրոցը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, գերմանական օկուպացիայի տարիներին շենքը հրկիզվեց և ամբողջությամբ այրվեց։ 1947 թվականին շենքը հանձնվեց շինարարական տեխնիկումին, իսկ 1950-ական թվականների վերջերին շենքը նորից տրվեց № 4 դպրոցին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական փողոցի 95 շենքը գտնվում է անհարթ տարածքում՝ թեքությամբ Հունական փողոցի կողմը։ Ուղղանկյուն պատուհաններով շենքի առաջին հարկը շարված է կոպտատաշ քարով։ Երկրորդ հարկի պատուհանները կիսաշրջանաձև են, զարդաքիվերով։ Շենքն ունի գոտևորող քիվ, պսակաձև քիվեր և եզրամասերում քառանկյուն հարթ որմնասյուներ։ Շքամուտքը պատրաստված է Լերմոնտովի նրբանցքի կողմից և ունի մետաղական սյուներով երկար ծածկ։ Շենքն ունի տարբեր բարձրության և ճարտարապետական տեսքի մի քանի կցակառույցներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игорь Пащенко "Были-небыли Таганрога". Ростов-на-Дону. 2012.
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]