Հանս Կաուտսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Կաուտսկի
գերմ.՝ Hans Kautsky
Ծնվել էապրիլի 13, 1891(1891-04-13)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 15, 1966(1966-05-15)[2] (75 տարեկան)
Kamniška Bistrica, Municipality of Kamnik, Սլովենիա[3]
բնական մահով[3]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԲեռլինի տեխնիկական համալսարան և faculty of science, German University in Prague?[1]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Եղել է գիտական ղեկավարՀանս Կաուտսկի
Երեխա(ներ)Հանս Կաուտսկի[4]
ՀայրՀանս Կաուտսկի

Հանս Կաուտսկի (գերմ.՝ Hans Kautsky, ապրիլի 13, 1891(1891-04-13)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 15, 1966(1966-05-15)[2], Kamniška Bistrica, Municipality of Kamnik, Սլովենիա[3], Սլովենիա, Կամնիշկա-Բստրիցա), ավստրալացի քիմիկոս, սինգլետային թթվածնի հայտնաբերողը , քլորոֆիլի ֆլուորեսցենտ, ինչպես նաև անվանում են իրեն Կաուտսկու էֆեկտ անունով։ Նա նաև մեծ ներդրում է ունեցել ածխաթթու գազի ասիմիլյացիայի և քիմիական սիլիցիումի ուսումնասիրման մեջ[5]):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսի հայրը Վալգելմ Իոսիվ Կաուտսկին (1864-1937) Պրուսիայի կայսերական պալատում արվեստի պրոֆեսոր և նկարիչ էր և աշխատել էր Վիեննայում և Բեռլինում[6]։ Փոքր եղբայրներն են՝ Ռոբերտ Կաուտսկին (1895-1962, Վիեննայի պետական օպերա-ռեկվիզիտի գլխավոր վարպետ) և Ֆրիցը (երկրաբան Շվեդիայում)[7]։ Պապիկը՝ Վենցել Իոգան Բաբտիստ Կաուտսկի (1827-1896) Պրահայում նկարիչ և բեմադրիչ էր, տատիկը՝ Մինա Կաուտսկին (1837-1912) դերասանուհի և գրող էր։ Հանս Կաուտսկիի հորեղբայրը սոցիալ-դեմոկրատական տեսաբան Կարս Կաուտսկին էր։ Հանսը ընտանիքի մեծ զավակն էր հինգ երեխաներից, ուներ երկու եղբայր և երկու քույր։ Հանս Կաուտսկիի որդին՝ դոկտոր Հանս Կաուտսկի կրտսերը Լեյպցիգում ստացավ օվկիանոսագիտության կրթություն և երկար տարիներ ղեկավարել է «Մետեոր» հետախուզական հայտնի նավը, Փարիզում և Վիեննայում նաև միջազգային ատոմային էներգիայի գործակալության անդամ էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Կաուտսկին Հոլանդիայում սկզբում ստացել է նկարչի և գծանկարչի կրթություն, թեև երիտասարդ հասակից ավելի շատ հետաքրքրվում էր քիմիայով։ 1911-1917-ական թվականներին Կաուտսկին Բեռլինի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում քիմիա է սովորել։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անցել է զինվորական ծառայության փորձարարական լաբորատորիայում հակագազի դիմակների որակի վերահսկման համար։ 1919 թվականին նա ամուսնացավ իր երիտասարդության ընկերոջ Մարտե Ուրբանի հետ, նրանք ներդաշնակ ամուսնության մեջ ապրել են ավելի քան 40 տարի։ 1920 թվականին ծնվել է նրանց որդին։ Պատերազմից հետո նա Վիլգելմ համալսարանում աշխատել է որպես օգնական Գերբերտ Ֆրենդլիխի գլխավորությամբ և 1922 թվականին ստացել է դոկտորի աստիճան, դիսերտացիա է պաշտպանել սիլիցիումի չհագեցած միացությունների վրա։ 1928 թվականին նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Հեյդելբերգում, որտեղ 1934 թվականին ստացել է անօրգանական քիմիայի ասիստենտի կոչում։ 1936 թվականի գարնանից մինչև 1945 թվականը Կաուտսկին Լեիհպիգսկոմ համալսարանի ամբիոնում պրոֆեսորի կոչմամբ դասավանդել է անօրգանական և կառուցվածքային քիմիա։ 1943 թվականին իր համալսարանը քանդվեց։ Ամերիկացիները բարձր գնահատեցին Լայպցիգի համալսարանում կատարած հետազոտությունը և 1945 թվականին պրոֆեսորին տեղափոխեցին Վայլբուրգ։ 1947 թվականին նա փորձել է վերակառուցել Մարբուրգի ինստիտուտի անօրգանական քիմիայի համալսարանի շենքը, որտեղ նա ստացել է պրոֆեսորի պաշտոնը, բայց չկարողացավ։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուտսկիի գիտական գործունեության հիմնական ուղղությունը կրեմնիային քիմիան էր։ Մասնավորապես նա ուսումնասիրել է սիլոքսաների ձևավորումը, երկկողմանի պոլիմերային սիլիցիումի միացությունները, կալցիումի դիսիլիցիդից թթվածին և ջրածին (CaSi2): Դրանից բացի նա զբաղվում էր սիլիկաթթվի հիդրոպոլների ուսումնասիրությամբ հաշվարկում կատալիզի համար դրանց հնարավոր կիռարումը։ Նա հետաքրքրվում էր նաև մակերեսային քիմիայով, այսինքն մակերևույթի վրա էներգիայի փոխակերպումների առումով (լուսածորում, ֆոսֆորափայլում և լուսաքիմիական ռեակցիաներ)։ Նա քլորոֆիլի ֆլուորեսցիայի վերաբերյալ լայնածավալ հետազոտություն է իրականացրել արեգակնային էներգիայի քիմիական փոխակերպման շրջանակներում ածխածնի ձուլման գործընթացում։ Պրոֆեսոր Կաուտսկին և իր համահեղինակ Ա. Խիրշը հայտնաբերել են մթության մեջ ֆոտոսինթետիկ կայուն ֆլուրեսցենտների օբյեկտներ լույսի հետ ճառագայթումից հետո, դիտելով ֆլուորեսցիայի փոփոխությունը միայն իրենց աչքերի օգնությամբ[8]։ Նրանք այս դիտարկումները հրապարակեցին մեկ էջանոց հոդվածում, «Naturwissenschaften» ամսագրում «Ածխածնի երկօքսիդի վերամշակման նոր փորձեր» խորագրի ներքո։ Քլորոֆիլի ֆլուորեսցիայի փոփոխության ժամանակ լավ ժխտողաբար հարաբերակցություն է ունեցել CO2-ի սխալ կլանմամբ, նախկինում հրատարակված Օտտո Վարբուրգոմի կողմից 1920 թվականին։ Արտակարգ երևույթի քլորոֆիլի լուսածորելին Կաուտսկին հանգեց երջանիկ պատահականությամբ։ Այդ ժամանակ գերիշխում էր այն պատկերացումը, որ քլորիֆիլի մոլեկուլը ուղղակիորեն կապվում է CO2-ին և կլանում է լույսի էներգիան, անմիջապես այն փոխակերպելով քիմիական կապի էներգիայի։ Երբ Կաուտսկին 1931 թվականին իր աշխատանքում հայտարարեց, որ քլորոֆիլի ֆլուորենցիան չի փոխվում կախված CO2-ի շրջակա միջավայրի պարունակությունից, գիտնակաների մեծամասնությունը գտավ, որ նրա սարքավորումները անսարք էին. կարծես անհավատալի էր, որ ֆլուորեսցիան կախված չէ ածխաթթու գազի կոնցենտրացիայից[9]։ Թեև Կաուտսկին բույսերի ֆիզիոլոգ չէր, բայց կրթություն էր ստացել ֆիզիկական քիմիայի ոլորտում, ենթադրենք, որ լույսի և ածխաթթու գազի ռեակցիաները սահմանելը ֆոտոսինթեզի երկու առանձին գործընթացներ են։ Նրա գաղափարը մնաց չճանաչված ընդհուպ մինչև 1951 թվականը, երբ հրատարակվեց Ռաբինովիչի և Դյուզենսի աշխատանքը, և հայտնվեց ստեղծագործական միտք ֆոտոսինթեզի մութ և լույս փուլերում։ Հետազոտելով քլորոֆիլի ֆլուորենցիան կենդանի օբեկտներում՝ Կաուտսկին և նրա գործընկերները նկատեցին որ նա ավելի թույլ է, քան վառ կարմիր քլորոֆիլի ֆլուորենցիայի լուսավորությունը և բացի դրանից մարում է ժամանակի ընթացքում[10]։ Փորձելով բացատրել այս երևույթը՝ նրանք շարունակեցին ուսումնասիրել, թե ինչպես է կատարվում ֆլուորենցի մարումը որոշակի անհայտ մոլեկուլներում։ Կաուտսկին ենթադրեց, որ այդ մոլեկուլը կրող է լինել թթվածինը։ Այս գաղափաը ապացուցելու համար նա կատարեցմի պարզ փորձ. ֆոտոսենսիբիլատոր-ներկը դնելով ֆիքսեց սիլիկագելային նյութի տակը և տեղադրել է մեկ լուծույթ օրգանական նյութերով, նույնպես տակը ֆիքսելով դրեց[11]։ Կատարվելով լույսի ճառագայթում օքսիդանում է սննդատու միջավայրը ինչից բխում է որ օքսիդացումը միջնորդվում է որոշ գազանման մասնիկի կողմից։ Կաուտսկին նաև հայտնաբերեց որ թթվածինը կմարի ֆլուորենցիաների և դանդաղեցված ֆլուորենցիաների ներկանյութերից ամրացնելով տակը։ Այս արդյունքներից ինչպես նաև Ռոբերտ Մալիկենի տվյալներին հենվլով վերջերս բացատրեց O2-ի կառուցվածքը էներգիական մակարդակում, նա արել է ճիշտ եզրակացություն, որ CO2-ի ֆոտոսինթեզի և ֆիքսացիայի ընթացքում կարող է տեղի ունենալ էներգիայի փոխանցումը թթվածին գոյացնելով 102 սինգլետային թթվածին։ Միայն նա սխալ եզրակացրեց, որ թթվածինը կարող է լինել առաջին Էներգիայի կամ էլեկտրոնի ընդունողը ԷՏՑ-ի ֆոտոսինթեզում[12]։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ այդ հայեցակարգը չճանաչվեց, և Կաուտսկինի աշխատանքը երկար ժամանակ անտեսվեցին իրենց նորարարութան պատճառով։ Կաուտսկին մահացավ չիմանալով, որ 1964 թվականին այս ոլորտում իր առաջին հրատարակություն գրեթե 33 տարիների ընթացքում, լիովին հաստատվել է ֆոտոսինթեզի ընթացքում թթվածնի կարևորության մասին եզրահանգումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Studenti pražských univerzit 1882–1945
  2. 2,0 2,1 2,2 https://gepris-historisch.dfg.de/person/5105934
  3. 3,0 3,1 3,2 3,3 Behrends R., Beyer L. Kautsky (գերմ.): Naturwissenschaft und Bildende KunstL: Passage-Verlag, 2023. — S. 37. — ISBN 978-3-95415-148-6
  4. Deutsche Nationalbibliothek Record #139987169 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Lothar Beyer, Eberhard Hoyer (2000). Franz Hein, Arthur Schleede, Hans Kautsky und die Anorganische Chemie in Leipzig. Nachrichten aus der Chemie. Vol. 48. էջ 1493–1497. doi:10.1002/nadc.20000481212.
  6. Ausführliche Biografie bei biospektrum.de Արխիվացված 2018-05-25 Wayback Machine.
  7. Prof. Dr. Dr. h.c. Lothar Beyer, Dr. Jens Blecher (07.02.2008). «KAUTSKY» (գերմաներեն). Universität Leipzig. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. Gerhard Fritz: Das Porträt: Hans Kautsky (1891—1966), Chemie in unserer Zeit, 15. Jahrg. 1981, Nr. 6, S. 197—200, ISSN 0009-2851, doi:10.1002/ciuz.19810150605
  9. Kautsky, H., Hirsch, A. (1931), Neue Versuche zur Kohlensäureassimilation, Naturwissenschaften, 19:964-964.
  10. Govindjee (1995). «Sixty-Three Years Since Kautsky: Chlorophyll a Fluorescence». Australian Journal of Plant Physiology (2): 131–160. doi:10.1071/PP9950131. {{cite journal}}: Unknown parameter |Volume= ignored (|volume= suggested) (օգնություն)
  11. Practical Applications of Chlorophyll Fluorescence in Plant Biology / edited by Jennifer R. DeEll,P.M.A. Toivonen. — Boston : Kluwer Academic Publishers: Springer, 2003. — P. 32. — ISBN 978-1-4613-5065-1
  12. A. A. Krasnovsky (October 2007). «Primary mechanisms of photoactivation of molecular oxygen. History of development and the modern status of research» (PDF). Biochemistry (Moscow) (10): 1065–1080. doi:10.1134/S0006297907100057. {{cite journal}}: Unknown parameter |Volume= ignored (|volume= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H. Kautsky u. U. Franck: Chlorophyllfluoreszenz und Kohlensäureassimilation, 9.-12. Mitteilung. In: Biochemische Zeitschrift 315, 1943, S. 10-232

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]