Հանս Ալբերտ Այնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Ալբերտ Այնշտայն
Ծնվել էմայիսի 14, 1904(1904-05-14)[1]
Բեռն, Շվեյցարիա[2]
Մահացել էհուլիսի 26, 1973(1973-07-26)[3] (69 տարեկան)
Վուդս Հոլ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5]
բնական մահով
ԳերեզմանՎուդս Հոլ
Բնակության վայր(եր)Շվեյցարիա, Գերմանիա, ԱՄՆ և Սմիչով[6]
Քաղաքացիություն ԱՄՆ[7] և  Շվեյցարիա
Դավանանքհուդայականություն[6]
Մասնագիտությունճարտարագետ, ուսուցիչ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1936)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և անգլերեն
Գիտական ղեկավարՋորջ Փոյա
Եղել է գիտական ղեկավարMarcel Frenette?
Պարգևներ
Ամուսին(ներ)Էլիզաբեթ Ռոբոզ Այնշտայն
Երեխա(ներ)Բեռնարդ Սիզեր Այնշտեյն և Էվելին Այնշտայն
ՀայրԱլբերտ Այնշտայն[6]
ՄայրՄիլևա Մարիչ[6]
Կայքeinstein-website.de
 Hans Albert Einstein Վիքիպահեստում

Հանս Ալբերտ Այնշտայն (գերմ.՝ Hans Albert Einstein, մայիսի 14, 1904(1904-05-14)[1], Բեռն, Շվեյցարիա[2] - հուլիսի 26, 1973(1973-07-26)[3], Վուդս Հոլ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5]), շվեյցարացի, հետագայում ամերիկացի հիդրոտեխնիկ-ինժեներ և մանկավարժ, Ալբերտ Այնշտայնի և Միլևա Մարիչի երկու որդիներից ավագը՝ նրանց միակ թոռան՝ Բեռնարդ Սիզեր Այնշտեյնի հայրը։

Հանս Այնշտայնը Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի հիդրոտեխնիկայի պրոֆեսոր[8][9]։ Լայնորեն հայտնի է դարձել նստվածքային ապարների տեղափոխման իր ուսումնասիրություններով[10]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1904 թվականի մայիսի 14-ին, Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Ալբերտ Այնշտեյնը, այն ժամանակ աշխատել է որպես փորձագետ արտոնագրային գերատեսչությունում։ Նրա կրտսեր եղբայր Էդուարդ Այնշտայնը ծնվել է 1910 թվականին և մահացել ծանր հոգեկան հիվանդությունից 1965 թվականին[11]։ Նրանց ծնողներն ամուսնալուծվել են 1919 թվականին՝ հինգ տարի առանձին ապրելուց հետո։ Որդիները Շվեյցարիայում են մնացել մոր հետ, հայրը, ով տեղափոխվել է Բեռլին, հաճախ է այցելել նրանց։

Հանս Այնշտայնը նախ գնացել է ծնողների հետքերով և ընդունվել Ցյուրիխի պոլիտեխնիկում, բայց ընտրել է ոչ թե տեսական գիտությունները, այլ ճարտարագիտությունը։ 1926 թվականին նրան շնորհվել է քաղաքացիական շինարարության բնագավառի  դիպլոմ։ 1926-1930 թվականներին Հանս Այնշտայնը Դորտմունդում աշխատել է կամուրջի շինարարության նախագծման կոնստրուկտոր։ 1936 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Նրա դոկտորական ատենախոսությունը՝ «Խորքային  բեռնվածության փոխանցումը որպես հավանական խնդիր» (Der Geschiebetriebals Wahrscheinlichkeitsproblem), համարվել է նստվածքային ապարների  տեղափոխման վերաբերյալ վերջնական աշխատանք[12]։

Հանսի հայրը՝ Ալբերտ Այնշտայնը, լքել է Գերմանիան 1933 թվականին՝ նացիստների կողմից հակասեմական ոտնձգությունների և սպառնալիքների պատճառով։ Հոր խորհրդով Հանս Այնշտայնը նույնպես (1938) Շվեյցարիայից գաղթել է Գրինվիլ, Հարավային Կարոլինա։ 1938 թվականի դեկտեմբերին նա դիմել է ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։ Կնոջ ազդեցության ներքո Հանս Ալբերտը մտերմացել է «Քրիստոնեական գիտություն» մարգինալ աղանդի հետ, ինչը ողբերգական հետևանքներ է ունեցել․ Ամերիկա ժամանելուց մի քանի ամիս անց Հանս Ալբերտի վեցամյա որդին՝ Կլաուսը, հիվանդացել է դիֆտերիայով և մահացել, քանի որ աղանդի գաղափարախոսությունն արգելել է դիմել բժիշկներին։ Հայրն այցելել է Հանս Ալբերտին, նրանք միասին շրջել են անտառներում և քննարկել ինժեներական խնդիրներ, նրանք մի քանի շրջագայություններ են կատարել Ամերիկայում[13]։

1938-1943 թվականներին Հանս Այնշտեյնն աշխատել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունում՝ ուսումնասիրելով նստվածքային ապարների փոխադրումը։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ տեղափոխվելուց հետո (1943) շարունակել է համագործակցել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հետ։ 1947 թվականին Բերքլիի համալսարանում նա զբաղեցրել է հիդրոտեխնիկայի դոցենտի պաշտոնը, որտեղ դարձել է պրոֆեսոր, այնուհետև՝ պատվավոր պրոֆեսոր։

Հանս Այնշտայնը շրջել է աշխարհով մեկ, մասնակցել հիդրոտեխնիկական կոնֆերանսների։ Նա մոլի նավաստի է եղել՝ հաճախ գործընկերներին և ընտանիքին էքսկուրսիաներ է տարել Սան Ֆրանցիսկոյի ծովածոց։ Իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում նա հազարավոր լուսանկարներ է արել, որոնցից շատերը ներկայացրել է որպես սլայդ շոուներ։ Սիրել է երաժշտություն (այդ մասին նույնիսկ նշված է նրա գերեզմանաքարի վրա), նվագել է ֆլեյտա և դաշնամուր[14]։ Նա արժեքավոր հիշողություններ է թողել հոր մասին, մասնավորապես՝ երաժշտության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին[15]։

1955 թվականին Հանս Ալբերտը Սան Ֆրանցիսկոյից մեկնել է մահամերձ հոր մոտ՝ վերջին հրաժեշտը տալու։

                                 

Հանս Ալբերտ Այնշտայնի գերեզմանաքարը Վուդս Հոլի գերեզմանատանը, Մասաչուսեթս: Դրա վրա գրված է․ «Կյանք՝ նվիրված իր ուսանողներին՝ հետազոտություններին, երաժշտությանը և բնությանը»

1973 թվականի հուլիսի 26-ին Հանս Այնշտայնը Մասաչուսեթս նահանգի Վուդս Հոլում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ վատ է զգացել, ընկել է և մահացել սրտային անբավարարությունից[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Հանս Ալբերտ Այնշտայնն ամուսնացել է գերմաներեն լեզվի և գրականության ուսուցչուհի Ֆրիդա Կնեխտի (1895-1958) հետ[15]։ Հայրը՝ Ալբերտը, հավանություն չի տվել Ֆրիդային այնպես, ինչպես իր ծնողները ժամանակին Միլևին[17]։ Այնշտայնն ու Ֆրիդան չորս երեխա են ունեցել՝

  • Բեռնարդ Սիյզեր Այնշտայն (հուլիսի 10, 1930 - սեպտեմբերի 30, 2008)[18], ֆիզիկոս և ինժեներ։
  • Կլաուս Մարտին Այնշտայնը (1932-1939)[19], մահացել է դիֆտերիայից վեց տարեկանում[20]։
  • Դեյվիդ Այնշտայնը (1939, հոկտեմբեր-նոյեմբեր), չի ապրել նույնիսկ մեկ ամիս[21]։
  • Էվելին Այնշտայն (մարտի 28, 1941 - ապրիլի 13, 2011), որդեգրված դուստր։ Նրա ծննդյան հանգամանքներն անհայտ են, ըստ չհաստատված լուրերի՝ նա հայր Այնշտայնի ապօրինի դուստրն է[22][23]։

Ֆրիդան մահացել է 1958 թվականին, իսկ մեկ տարի անց Հանս Ալբերտն ամուսնացել է նեյրոքիմիկոս Էլիզաբեթ Ռոբոզի հետ (1904-1995)[24]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Այնշտայնը արժանացել է[25]

  • Գուգենհայմի կրթաթոշակի (1953),
  • Ամերիկյան Ինժեներ-շինարարների Միության մրցանակների, հետազոտությունների համար (1959 և 1960 թվականներին),
  • Կալիֆոռնիայի համալսարանի «theBerkeleyCitation» մրցանակի (1971),
  • ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության պատվոգիր (1971),
  • Ամերիկյան ինժեներ- մեխանիկների միության Ճանաչման վկայականի, Applied Mechanics Reviews ամսագրում ավելի քան 20 տարվա «նվիրված և բացառիկ ծառայության» համար (1972)։

Հիդրոտեխնիկայի բնագավառում նրա ակնառու նվաճումները մեծարելու համար 1988 թվականին Ամերիկյան ինժեներ-մեխանիկների միությունը հիմնել է Հանս Ալբերտ Այնշտայնի մրցանակը, ամենամյա մրցանակ, որը տրվում է նրանց, ովքեր նշանակալի ներդրում են ունենում այդ բնագավառում[26][27]։

Հանս Ալբերտ Այնշտայնի աշխատանքները պահվում են Ռիվերսայդի Կալիֆորնիական համալսարանի Ջրային ռեսուրսների արխիվում[28] և Այովայի համալսարանի հատուկ արխիվում[29]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Ալբերտի կյանքն ու նրա ոչ սովորական հարաբերությունները հոր հետ արտացոլված են ամերիկյան 10 մասանոց հեռուստաֆիլմում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Einstein, H. A. (1950). "The bed-load function for sediment transportation in open channel flows". United States Department of Agriculture Technical Bulletin 1026. Washington DC, 1950
  • H. A. Einstein, Hsieh Wen Shen, Sedimentation։ Symposium to honor H. A. Einstein, edited and published by Wen Shen Hsieh, University of California, 1972
  • Ettema, R., and Mutel, C.F., (2004) Hans Albert Einstein։ Innovation and Compromise in Formulating Sediment Transport by Rivers, Journal of Hydraulic Engineering ASCE, June, 477-486

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Thomas Fuchs, «Einstein, Hans Albert», dans Dictionnaire historique de la Suisse, Berne.
  3. 3,0 3,1 3,2 https://www.nytimes.com/1973/07/27/archives/dr-hans-albert-einstein-dies-physicist-was-river-authority-overcame.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.geni.com/people/Hans-Albert-Einstein/6000000009494798754
  5. 5,0 5,1 5,2 Alice Calaprice, Daniel Kennefick, Robert Schulmann, An Einstein Encyclopedia, Princeton University Press, 2015, ISBN 9781400873364, p. 57
  6. 6,0 6,1 6,2 6,3 Digitalizované pobytové přihlášky pražského policejního ředitelství (konskripce) 1850-1914
  7. Thomas Fuchs, «Einstein, Hans Albert», dans Dictionnaire historique de la Suisse, Berne
  8. «University of California In Memoriam». www.lib.berkeley.edu. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  9. «Short life history: Hans Albert Einstein». www.einstein-website.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  10. «University of California: In Memoriam, March 1976». texts.cdlib.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  11. «Dark Side of Einstein Emerges in His Letters». nytimes.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  12. Hans Albert Einstein: His Life as a Pioneering Engineer. — ISBN 978-0-7844-7829-5 Accessed August 31, 2016.
  13. Айзексон, 2015, Глава «Смерть Эльзы»
  14. R. Ettema and C. F. Mutel Hans Albert Einstein: His Life as a Pioneering Engineer. — 2014. — С. 183. — ISBN 978-0-7844-7829-5
  15. 15,0 15,1 Айзексон, 2015, Глава «Основные действующие лица»
  16. Küpper, Hans-Josef. «Short life history: Hans Albert Einstein». Einstein-website.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  17. Айзексон, 2015, Глава «Напарницы»
  18. «An Einstein Encyclopedia : Bernhard Einstein». Princeton University Press. 2015.
  19. «An Einstein Encyclopedia : Klaus Einstein». Princeton University Press. 2015.
  20. «Einstein on Death of Six-Year Old Grandson». Shapell Manuscript Collection. Shapell Manuscript Foundation.(չաշխատող հղում)
  21. «einstein-website.de». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  22. Айзексон, 2015, Эпилог
  23. Martin, Douglas (2011 թ․ ապրիլի 18). «Evelyn Einstein Dies at 70; Shaped by a Link to Fame». New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  24. Dennis Overbye: Einstein in Love: A Scientific Romance [retrieved 26 May 2016].
  25. Johnson, J. W., D. K. Todd and R. L. Wiegel. «Inventory of the Hans Albert Einstein Papers, 1937-1972». Online Archive of California. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. «Hans Albert Einstein Award | ASCE». www.asce.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  27. «Hans Albert Einstein Award | ASCE | Past Award Winners». www.asce.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  28. Inventory of the Hans Albert Einstein Papers, 1937—1972 Online Archive of California
  29. «Papers of Hans Albert Einstein». Special Collections & University Archives The University of Iowa Libraries. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ալբերտ Այնշտայն» հոդվածին։