Հանոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հանոյ
Hà Nội
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումBa Đình?, Bắc Từ Liêm?, Cầu Giấy?, Đống Đa?, Hà Đông?, Hai Bà Trưng?, Hoàn Kiếm?, Hoàng Mai?, Long Biên?, Nam Từ Liêm?, Tây Hồ?, Thanh Xuân?, Sơn Tây?, Ba Vì?, Ứng Hòa?, Thường Tín District?, Thanh Trì?, Thanh Oai?, Thạch Thất?, Sóc Sơn?, Quốc Oai?, Phúc Thọ?, Phú Xuyên?, Mỹ Đức?, Mê Linh?, Hoài Đức?, Gia Lâm?, Đông Anh?, Đan Phượng? և Chương Mỹ?
Հիմնադրված է1010 թ.
Մակերես3344,7 կմ²
ԲԾՄ16 մետր
Պաշտոնական լեզուվիետնամերեն
Բնակչություն8 435 650 մարդ (2022)[1]
Խտություն1927,90 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ+84 4
Փոստային ինդեքս10
Փոստային դասիչ100000
Պաշտոնական կայքhanoi.gov.vn(վիետ.)
Հանոյ (Վիետնամ)##
Հանոյ (Վիետնամ)

Հանոյ (վիետ․՝ Hà Nội, 河内, բառացի՝ «քաղաք գետերի միջև» կամ «գետերով շրջապատված (տեղ)»), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք։ Երկրի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաքն է։ Հանոյը Վիետնամի քաղաքական, կրթական ու մշակութային կենտրոնն է ու արդյունաբերական նշանակության երկրորդ քաղաքը (Հոշիմինից հետո)։ 1902-1953 թվականներին եղել է Ֆրանսիական Հնդկաչինի մայրաքաղաքը, 1954-1976 թվականներին՝ Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Վիետնամ) մայրաքաղաքը։

Հանոյը տեղակայված է Հոնգհա գետի ափին։ Բնակչությունը՝ 8 435 650 մարդ (2022)[1]։

2008 թվականի օգոստոսի 1-ին Հանոյի տարածքը մեծացվել է ավելի քան երեք անգամ, որովհետև քաղաքին են միացվել նրան հարող պրովինցիաներն ու շրջանները։ Ներկայում Վիետնամի մայրաքաղաքի տարածքը կազմում է 3 345 կմ²։ Հանոյը աշխարհի՝ տարածքով ամենամեծ 17 մայրաքաղաքներից մեկն է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար հիմնադրվել է 5-րդ դարում։ 9-11-րդ դարերում կոչվել է Դալյա, 11-19-րդ դարերում՝ Տհան գլաունգ (բառացի՝ «սավառնող վիշապի քաղաք»), նաև Դոնգկիլ (բառացի՝ «արևելյան մայրաքաղաք»)։ «Հանոյ» անվանումը գործածության մեջ է մտել 20-րդ դարի սահմանագծում․ այն արտացոլում է քաղաքի դիրքը Հոնգհա և Տո Լիտ գետերի միջև և նշանակում է «Միջագետք» (հա ― «գետ», նոյ ― «ներսում», այսինքն՝ բառացի «գետի ներսում»)[2]։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.gso.gov.vn/en/px-web/?pxid=E0201&theme=Population%20and%20Employment
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. The Flourishing Partnership Between Turkey and Vietnam by Selcuk Colakoglu - USAK Center for Asia Pacific StudiesGovernment of Vietnam, 2011.
  4. 4,0 4,1 PRINCIPALES COOPÉRATIONS DÉCENTRALISÉES FRANCO-VIETNAMIENNES (2009)Embassy of France, Hanoi, 2009.
  5. Hanoï-Toulouse : coopération dans la préservation et la valorisation des patrimoines culturelsLe Courrier du Vietnam, 2020.
  6. Hanoï - Île-de-France: 30 ans d’une coopération progressiveLe Courrier du Vietnam, 2019.
  7. https://www.comune.palermo.it/js/server/uploads/_20032019122906.pdf
  8. Hanoï et Phnom Penh promeuvent leur coopérationLe Courrier du Vietnam, 2019.
  9. Thủ tướng Nguyễn Tấn Dũng hội kiến Tổng thống SeychellesGovernment of Vietnam, 2013.
  10. Sister and Friendship CitiesSeoul.
  11. Miasta partnerskie Warszawy - Strona 2Warsaw.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 222