Հաննա Հեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Հեխ
գերմ.՝ Hannah Höch
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1889(1889-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրԳոթա, Գերմանական կայսրություն[4][5][6]
Մահացել էմայիսի 31, 1978(1978-05-31)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[5][6]
ԳերեզմանՀայլիգենզե[7]
Քաղաքացիություն Գերմանիա[8]
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի, գծանկարիչ, գծանկարիչ, collagist և արվեստագետ
ԱշխատավայրUllstein Verlag?[9]
 Hannah Höch Վիքիպահեստում

Հաննա Հեխ (իրական անունը՝ Աննա Թերեզ Յոհաննա Հեխ[10], գերմ.՝ Hannah Höch, նոյեմբերի 1, 1889(1889-11-01)[1][2][3][…], Գոթա, Գերմանական կայսրություն[4][5][6] - մայիսի 31, 1978(1978-05-31)[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[5][6]), գերմանացի նկարիչ, դադաիստ, կոլաժի վարպետ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննա Հեխը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում[11] ապահովագրական գործակալի ընտանիքում։ Մայրը սիրողական նկարիչ էր։ Արդեն 15 տարեկանում աղջիկը ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի հոգ տանի կրտսեր եղբայրների ու քույրերի մասին[12]։ 1912 թվականին ընդունվել է Բեռլինի կիրառական արվեստի դպրոց։ Նա ընտրել է ապակու ձևավորման և գրաֆիկական արվեստի ուսումնական ծրագիրը (դասընթացի ղեկավարն էր ապակու դիզայներ Հարոլդ Բերգենը), ոչ թե կերպարվետը, որպեսզի գոհացնի հորը[13]։ 1914 թվականին Հեխը Քյոլնում այցելել է գերմանական ժամանակակից արվեստի մեծ ցուցահանդես, այնուհետև սովորել է Բեռլինի կիրառական արվեստի թանգարանում գտնվող դպրոցում՝ Էմիլ Օրլիկի դասարանում։ Այդ ժամանակ նա ծանոթացել և սերտ հարաբերություններ է հաստատել Ռաուլ Հաուսմանի հետ։ Երկուսով սկսել են զարգացնել ֆոտոմոնտաժի գեղարվեստական ուղղությունը։ 1916-1926 թվականներին նկարչուհին աշխատել է Ullstein Verlag հրատարակչության համար, առավելապես ամսագրային բաժնում։ Հաուսմանի շնորհիվ Հեխը 1917 թվականին ծանոթացել է Բեռլինի դադաիստ նկարիչների հետ։ 1920 թվականին նա մասնակցել է Առաջին միջազգային դադա-ցուցահանդեսին։ 1920 թվականից սկսած՝ Հեխը դարձել է Նոյեմբեր գեղարվեստական խմբի ամենամյա ցուցահանդեսների մշտական մասնակիցը։ Նույն թվականին Հեխն ու Հաուսմանը մեկնել են Պրահա՝ Չեխոսլովակիայի դադաիստների հետ հարաբերություններ հաստատելու համար։

1921 թվականին Հեխն ու Հաուսմանը բաժանվել են։ 1924 թվականին նա մեկնել է Փարիզ։ Հայրենիք վերադառնալու ճանապարհին նկարչուհին այցելել է Պիտ Մոնդրիանին և հոլանդական Դե ստիլ գեղարվեստական խմբի անդամներին։ 1924 թվականին ԽՍՀՄ-ում նա մասնակցել է արվեստի ցուցահանդեսի, 1925-ին Բեռլինում՝ Գերմանական արվեստի միության կողմից (Deutsche Kunstgemeinschaft) կազմակերպված ցուցահանդեսին։ 1926 թվականին Հեխը ծանոթացել է գրող Թիլ Բրուգմանի հետ, ում հետ նա 1929 թվականին ապրել և աշխատել է Հաագայում, այնուհետև մինչև 1936 թվականը՝ Բեռլինում։ 1932 թվականին նա իր կոլաժները ցուցադրել է ԱՄՆ-ում։

1933-1945 թվականներին Հաննա Հեխին արգելվել է զբաղվել գեղարվեստական գործունեությամբ։ Նրա գործերը հայտարարվել են Դեգեներատիվ արվեստի հետ կապված. արգելվել է դրանց ցուցադրությունը։ 1937 թվականին Հեխը բաժանվել է Բրուգմանից, 1938 թվականին նա ամուսնացել է դաշնակահար Կուրտ Մատիսի հետ, որի հետ ապրել է մինչև 1944 թվականը։ 1965 թվականին Հեխն ընդունվել Է Բեռլինի գեղարվեստի ակադեմիա։

Հեխի գեղարվեստական ժառանգությունը բազմազան է և պատկանում է նաև արվեստի տարբեր ուղղությունների։ 1996 թվականին Բեռլինում հիմնադրվել է 15 000 եվրո արժողությամբ Հաննա Հեխի մրցանակը՝ արվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար։

Նրա ծննդյան 128-ամյակը ոգեկոչվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ Google Doodle-ի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hannah Höch (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hannah Höch — 2008.
  4. 4,0 4,1 4,2 https://nmwa.org/art/artists/hannah-hoch/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Blumberg N. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 RKDartists (նիդերլ.)
  7. https://www.berlin.de/ba-reinickendorf/politik-und-verwaltung/aemter/strassen-und-gruenflaechenamt/verwaltung/friedhofsverwaltung/friedhoefe/artikel.87911.php
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://www.worldcat.org/title/strange-beauty-hannah-hoch-and-the-photomontage/oclc/78571385
  10. Biro 2009, p. 199.
  11. Phaidon Editors (2019). Great women artists. Phaidon Press. էջ 189. ISBN 978-0714878775. {{cite book}}: |last1= has generic name (օգնություն)
  12. McEwen, Kathryn Elizabeth (2013 թ․ մայիս). «Hannah Höch embroiders on Dada». Hand/Arbeit/Buch/SchrifT: approaching the female hand. Nashville, Tennessee, USA: Faculty of the Graduate School of Vanderbilt University. էջ 48. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  13. Makela 1994, p. 13

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jula Dech: Hannah Höch. Schnitt mit dem Küchenmesser. Dada durch die letzte Weimarer Bierbauchkulturepoche Deutschlands. Fischer, Frankfurt am Main 1989, ISBN 3-596-23970-2.
  • Ursula Peters, Andrea Legde: Moderne Zeiten. Die Sammlung zum 20. Jahrhundert. (= Kulturgeschichtliche Spaziergänge im Germanischen Nationalmuseum; Bd. 3). Nürnberg 2000, insbesondere S. 112—120 passim
  • Hannah Höch, Gunda Luyken: Album. Hatje Cantz Verlag, Ostfildern 2004, ISBN 3-7757-1427-8. (Höchs Materialsammlung aus den Jahren 1925/26)
  • Jula Dech: Sieben Blicke auf Hannah Höch. Edition Nautilus, Hamburg 2003, ISBN 3-89401-401-6.
  • Wolfgang Maier-Preusker: In: Buch- und Mappenwerke mit Grafik des Deutschen Expressionismus. A.-Kat. für Hansestadt Wismar. Wien 2006, ISBN 3-900208-37-9.
  • Hanna Höch. Aller Anfang ist DADA! Hrsg. v. d. Berlinischen Galerie. Hatje-Cantz, Ostfildern 2007, ISBN 978-3-7757-1919-3.
  • Hanna Höch: Bilderbuch. mit einem Nachwort von Gunda Luyken. The Green Box, Berlin 2008, ISBN 978-3-908175-35-3.
  • Alma-Elisa Kittner: Visuelle Autobiographien. Sammeln als Selbstentwurf bei Hannah Höch, Sophie Calle und Annette Messager. Transcript, Berlin 2009, ISBN 978-3-89942-872-8.
  • Hanna Höch: Picture Book. with an essay by Gunda Luyken. The Green Box, Berlin 2010, ISBN 978-3-941644-13-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Հեխ» հոդվածին։