Հայֆայի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայֆայի գեղարվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունՀայֆա
ՎայրԻսրայել
Ղեկավարության նստավայրՀայֆա, Իսրայել
Հիմնադրվել է1951
Կայքhma.org.il
Քարտեզ
Քարտեզ

Հայֆայի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Haifa Museum of Art; եբրայերեն՝ מוזיאון חיפה לאמנות‎), հիմնադրվել է 1951 թվականին Մարկ Շագալի պատվին կազմակերպված խոշորածավալ ցուցահանդեսի կապակցությամբ։ Սկզբում թանգարանը տեղակայված էր Հայֆայի քաղաքապետարանի շենքում, իսկ 1977 թվականից այն սկսեց գործել Վադի Նիսնասի շրջանում գտնվող շենքում։ Թանգարանի շենքը, որը կառուցվել է 20-րդ դարի 20- ական թվականներին որպես դպրոց, ընդգրկված է պահպանվող ճարտարապետական օբյեկտների շարքում։ Թանգարանը գտնվում է Ադարի ծայրամասում, որտեղ հրեական և արաբական թաղամասերը տեղակայված են իրար հարևանությամբ։ Թանգարանը համարվում է Իսրայելի երեք ամենախոշոր արվեստի թանգարաններից մեկը և մասնագիտացած է իսրայելական և միջազգային ժամանակակից արվեստի գծով։ 2005 թվականի սեպտեմբերին Տամի Կաց-Ֆրեյմանի թանգարանի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելը նպաստեց թանգարանի գլխավոր նպատակի իրականացմանը, գլոբալացման դարաշրջանում ժամանակակից մշակույթի բազմաշերտ տեսակետների արտացոլմանը։ Թանգարանի հիմնական և լրացուցիչ ցուցադրությունները փոփոխվում են տարին երեք անգամ։ Թանգարանում 2004 թվականից գործում է նոր «մեդիա-կենտրոն», որի նպատակն է թվային տեխնիկական միջոցներով ուսումնասիրել արվեստի սոցիալ մշակութային ուղղությունները։ Նոր մեդիա կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսների շարքն արտացոլում է ժամանակակից արվեստի տարբեր ուղղությունները թվային տեսակրիչների միջոցով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն բաղկացած է տարբեր ժամանակահատվածներում ստեղծված մոտավորապես 7000 գեղարվեստական ստեղծագործություններից՝ կտավներ, նկարներ, քանդակներ, լուսանկարներ, տեսանկարներ և թղթե աշխատանքներ։ Հավաքածուում ընդգրկված են իսրայելցի այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են`Մենահեմ Շեմին, Իեխիել Կրիզան, Մայքլ Գրոսը, Մոշե Կուպպերմանը, Պինչաս Կոեն-Գանը, Ռանա Լուրին[1]։ Միջազգային հավաքածուն իր մեջ ներառում է Մաքս Լիբերմանի, Դիեգո Ռիվերայի, Մարկ Շագալի և Հանա Օռլովայի, Անդրե Մասսոնի աշխատանքները[2]։ «Անձնական ընտրություն» շարքի ստեղծագործությունների ընտրության նպատակով հրավիրում են արվեստի փորձագետի, որի պարտականությունների մեջ մտնում է ընտրության պատճառների բացատրությունը։ «Անձնական ընտրություն» շարքը համարվում է պարբերաբար փոփոխվող ցուցահանդեսների կատալոգի մի մասը։ Թանգարանին կից գործում է «Արվեստի կենտրոնը», երեխաների ինտերակտիվ կրթության բաժինը, կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ, ինչպես նաև դասախոսություններ, սեմինարներ և համերգներ։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ դարի 30-ական թվականների սկզբին շենքում բացվեց անգլիկան կանանց դպրոց։ Իսրայելական պետության գոյության առաջին տարիներին շենքում տեղակայված էր հայրենադարձների կենտրոնը, իսկ 50-ական թվականների սկզբին այստեղ գործել է մասնավոր դպրոց «Միջնակարգ-հանրակրթական դպրոց աշխատողների երեխաների համար» անվանումով[3]։ 60-ական թվականների վերջերին Գիստադրուտում սկսեց գործել դպրոցի մասնաճյուղը բարձր դասարանցիներին ընդունելության քննություններին նախապատրաստելու համար։ Վերանորոգումից հետո 1978 թվականին շենքը[4], որ նախատեսված էր ցուցահանդեսային տարածքների և տաղավարների համար, հանրության առաջ բացվեց որպես քաղաքային թանգարան[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aderet, Ofer (2017 թ․ օգոստոսի 21). «The Renowned Israeli Political Cartoonist Who Was Almost Recruited by the Mossad». haaretz.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Haifa Museum of Art Collection».
  3. Распространенное название было «Средняя школа», но все называли её «Новая школа», так как она работала в вечернее время. Несмотря на официальное название - «средняя», студенты, которые преподавали там, обеспечивали достаточно высокий уровень образования
  4. חוצת אריאלית. חיפה ואתריה, עמ' 163-165, גבריאל תדמור, «מוזיאון לאמנות חדשה», 1985
  5. «Haifa Museum of Art». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայֆայի գեղարվեստի թանգարան» հոդվածին։