Հայաստանի փայտարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի փայտարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՊարոնյան 2 և 4, Երևան, ՀՀ
Հիմնադրվել է1977
ՏնօրենՀենրիկ Սոլախյան
Քարտեզ
Քարտեզ

Հայաստանի փայտարվեստի թանգարան, հիմնադրվել է 1977 թվականին՝ փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի և ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերիերը ձևավորված է Գրիգոր Խանջյանի էսքիզներով, իսկ մետաղյա ձևավորումը՝ նկարիչ-դարբին Վարդան Օհանյանի։

Թանգարանի հավաքածուն կազմավորվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվություններից, հետագայում՝ գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ։ Թանգարանի հիմնական խնդիրներից է հավաքագրել, պահպանել, ցուցադրել փայտարվեստի նմուշներ և նպաստել ազգային փորագրության ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նպաստել արհեստների մշակույթի, մասնավորապես, փայտարվեստի վերականգնմանը։

Փայտարվեստի թանգարանը, միևնույն ժամանակ, յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցադրվող հեղինակներից շատերը։ Նրանց աշխատանքներից ձեռք են բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ թանգարաններ։

Ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի՝

  • հնագույն մշակույթի բաժին
  • կիրառական արվեստի բաժին
  • քանդակի բաժին

Վերջին երկուսում ներկայացված են պրոֆ‎եսիոնալ քանդակագործների, նկարիչների և փայտի փորագրության վարպետների ժամանակակից ստեղծագործություններ։ Իսկ հնագույն մշակույթի բաժնում, արհեստների զարգացման պատմության և նրանց փոխներգործության լիարժեք պատկերման նպատակով փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև հարակից արհեստների նմուշներ։ Ցուցադրությունում ներկայացված են ինչպես հին փայտե առարկաներ, այնպես էլ ժամանակակից փորագրության և քանդակի նմուշներ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ։

Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում ՀՀ մարզերում և Արցախում։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 2 և 4 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]