Հայաստանի կենդանիների Կարմիր գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի կենդանիների Կարմիր գիրք, Հայաստանի տարածքում հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Հայաստանում հրատարակվել է երկու Կարմիր գիրք՝ 1987 և 2010 թվականներին։ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ[1]։

Հայաստանի նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։

Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1)։

Հայաստանի Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնցից՝ ոսկրային ձկներ (Osteichthyes – 7 տեսակ), երկկենցաղներ (Amphibia – 2 տեսակ), սողուններ (Reptilia – 19 տեսակ), թռչուններ (Aves– 96 տեսակ) և կաթնասուններ (Mammalia – 29 տեսակ)։ Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ[2]։

Անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը Հայաստանում բացահայտել է շուրջ 316 էնդեմիկ և 300-ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակներ։ Հայաստանում հանդիպում են 53 տեսակի սողուններ, որոնցից շատերը Հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ են և վտանգված են։ Չնայած թռչունների կազմում բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն թռչունների մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի տեսակներ։ Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4-ը էնդեմիկներ են։ Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն[2]։

Կարմիր գրքում ներառված կենդանիների տեսակները բաժանվում են հետևյալ կատեգորիաների`

  1. Անհետացած տեսակ (EX):
  2. Տարածաշրջանում անհետացած տեսակ (RE):
  3. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR):
  4. Վտանգված տեսակ (EN):
  5. Խոցելի տեսակ (VU):
  6. Տվյալների անբավարարություն (DD):
ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների

տեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և

հազվագյուտության կարգավիճակի[3]

Կարգաբանական խումբ Տեսակների

ընդհանուր

քանակը

Տեսակների քանակը
Տեսակների քանակը

Միջազգային Կարմիր

գրքում
անհետացած անհետացող հազվագյուտ կրճատվող անորոշ
Ձկներ 2 2 1 2
Երկկենցաղներ 1 1
Սողուններ 11 6 4 1 7
Թռչուններ 67 20 34 13 3
Կաթնասուններ 18 2 3 6 6 3 1
ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիներից
Առաջավորասիական ընձառյուծ Գորշ արջ Գառնանգղ Սև անգղ Քարարծիվ

Հայաստանի կարմիր գրքի կենդանիների այբբենական ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն անվանում Անգլերեն/լատիներեն անվանում
Ալեքսանդրի գնայուկ Chylotomus alexandri
Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ Eupithecia alexandriana
Ալեքսանոր առագաստաթիթեռ Papilio alexanor orientalis
Ալկոն կապտաթիթեռ Maculinea alcon monticola
Ալպիական ճայ Yellow-billed chough
Ալպյան ռոզալիա Rosalia alpina
Ակրամովսկու խխունջ Euxina akramowskii
Ակրամովսկու շադինիա Shadinia akramovskii
Աղաբաբյանի երկարաբեղիկ Asias aghababiani
Աղաբաբյանի ոսկեբզեզ Sphaerobothris aghababiani
Աղավնաբազե Merlin
Ամառային բախտակ Summer bakhtak
Ամրակազմ մեղու Anthophora robusta
Անանդալեի խխունջ Odhneripisidium annandalei
Անապատային խածկտիկ Trumpeter finch
Անապատային կաքավ See-see partridge
Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ Steppe runner
Անդրկովկասյան կապտաթիթեռ Plebejus transcaucasicus
Անդրկովկասյան մողեսիկ Transcaucasian racerunner
Անդրկովկասյան սահնօձ Transcaucasian rat snake
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ Horvath’s toadhead agama
Անդրկովկասյան փասիան Common pheasant
Անտառակատու Wild cat
Անտեսված կապտաթիթեռ Agrodiaetus neglectus
Ապոլոն Parnassius apollo kashtshenkoi
Առաջավորասիական ծական Golden spined loach
Առաջավորասիական մաբույա Golden grass mabuya
Ասիական լայնականջ չղջիկ Eastern barbastelle
Ավետյանի երկրաչափ թիթեռ Cidaria avetianae
Ավրորինա դեղնաթիթեռ Colias aurorina
Արարատյան որդան կարմիր Porphyrophora hammelii
Արաքսյան բնդեռ Tanyproctus araxidis
Արաքսյան գիշերաչղջիկ Arax myotis
Արաքսյան չրխկան Cardiophorus araxicola
Արաքսյան տերևակեր Cryptocephalus araxicola
Արենիական գնայուկ Pristonychus arenicus
Արիոն կապտաթիթեռ Maculinea arion zara
Աֆրիկական փրոթերեբիա Proterebia afra hyrcana
Բալոբան Saker falcon
Բեզոարյան այծ Bezoar goat
Բեխշտեյնի գիշերաչղջիկ Bechstein’s myotis
Բզակտուց Pied avocet
Բլազիի պայտաքիթ Blasius’ horseshoe bat
Բլրային արծիվ Eastern imperial eagle
Բոգաչևի սևամարմին Ectromopsis bogatchevi
Բոուդենի ճերմակաթիթեռ Artogeia bowdeni
Բոջակ Bojak
Բորենի Striped hyena
Բուլղարական խխունջ Orculella bulgarica
Բվեճ Eurasian eagle-owl
Բրենթիս Ինո Brenthis ino schmitzi
Գաճաճ արծիվ Booted eagle
Գանգրափետուր հավալուսն Dalmatian pelican
Գառնանգղ (մորուքավոր անգղ) Lammergeier
Գեղանի կռունկ Demoiselle crane
Գեղարդյան ոսկեբզեզ Sphenoptera geghardica
Գեղարքունի Gegharkuni
Գիշանգղ Egyptian vulture
Գորբունովի երկարաբեղիկ Dorcadion gorbunovi
Գորշ ականջեղ Brown long-eared bat
Գորշ արջ Brown bear
Դալի ավազամուկ Dahl’s jird
Դալի մողես Dahl’s lizard
Դամոնիդես կապտաթիթեռ Agrodiaetus damonides
Դարևսկու իժ Darevsky’s viper
Դարչնագույն առվակային գնայուկ Trechus infuscatus
Դեղնագլուխ խաղտտնիկ Citrine wagtail
Դիանա կապտաթիթեռ Neolysandra diana
Եվրոպական ճնճղաճուռակ Levant sparrowhawk
Երևանյան գիշաճանճ Machimus erevanensis
Երևանյան կապտաթիթեռ Agrodiaetus eriwanensis
Երևանյան սևամարմին Cylindronotus erivanus
Երկարալեզու մեղու Tetralonia macroglossa
Երկարաոտ սցինկ Schneider’s skink
Երկգիծ երկարաբեղիկ Dorcadion bistriatum
Զարդավոր չրխկան Aeoloides fi guratus
Զարմանահրաշ փղիկ Baris mirifica
Ընձառյուծ Leopard
Թամբակիր ճպուռ Hemianax ephippiger
Թամբակուրծք թարախահան Mylabris sedilithorax
Թավշաոտ բու Boreal owl
Թշշան կարապ Mute swan
Թուրաջ Black francolin
Թուրքական կապտաթիթեռ Agrodiaetus turcicus
Ժայռային դրախտապան Grey-necked bunting
Իշամեղու ալագյոզյան Bombus alagesianus
Իշամեղու գետնային Bombus terrestris
Իշամեղու դաղստանյան Bombus daghestanicus
Իշամեղու հայկական Bombus armeniacus
Իշամեղու ձնափայլ Bombus niveatus
Իշամեղու մարգագետնային Bombus pratorum
Իսպանական ճնճղուկ Spanish sparrow
Իֆիգենիա կապտաթիթեռ Agrodiaetus iphigenia araratensis
Լայնականջ ոզնի Long eared hedgehog
Լայնակտուց բադ Northern shoveler
Լինդենի նետիկ Erythromma lindeni
Լճային խխունջ Acroloxus lacustris
Խայտաբադ Common shelduck
Խայտաքիս European marbled polecat
Խաչկտուց Red crossbill
Խճաքարային խխունջ Orculella ruderalis
Խնձորյանի գնայուկ Deltomerus khnzoriani
Խնձորյանի ոսկեբզեզ Sphenoptera khnzoriani
Ծալքաշուրթ լայնականջ չղջիկ European freetailed bat
Ծովային քարադր Kentish plover
Ծվվան սագ Lesser whitefronted goose
Կազիկոպորանյան երկարաբեղիկ Dorcadion kasikoporanum
Կաղնու մեծ երկարաբեղիկ Cerambyx cerdo acuminatus
Կանաչ մեղվակեր Bluecheeked bee-eater
Կանաչավուն դեղնաթիթեռ Colias chlorocoma
Կանոնավոր խխունջ Gyraulus regularis
Կապանյան երկարաբեղիկ Cortodera kaphanica
Կապույտ ճպուռ Aeshna cyanea
Կատարավոր խխունջ Planorbis carinatus
Կարելինի մռայլ արջաթիթեռ Axiopoena karelini
Կարճամարմին ոսկեբզեզ Anthaxia breviformis
Կարմիր բադ Ruddy shelduck
Կարմիր ցին Red kite
Կարմրաթև մագլցող Wallcreeper
Կարմրախածի սագ Red-breasted goose
Կարմրակատար շամփրուկ Woodchat shrike
Կարմրաոտ բազե Red-footed falcon
Կարմրավուն մրջյուն Manica rubida
Կեղծ խոտային չրխկան Cardiophorus pseudogramineus
Կիսաատամ մրջյուն Crematogaster subdentata
Կիսասպիտակավիզ ճանճորս Semi-collared flycatcher
Կիսափայլ երկարաբեղիկ Dorcadion semilucens
Կոռոստելյովի երկարաբեղիկ Agapanthia korostelevi
Կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ Caspian red deer or maral
Կովկասյան բնդեռիկ Glaphyrus caucasicus
Կովկասյան կատվաօձ Cat snake
Կովկասյան մարեհավ Caucasian black grouse
Կովկասյան փարավոն Pharaonus caucasicus
Կուզնեցովի երկրաչափ թիթեռ Ortholitha kuznetzovi
Կպչուկի իլիկաթիթեռ Hyles hippophaes caucasica
Կտցար-կաչաղակ Eurasian oystercatcher
Կրկնակտցար Great snipe
Համլետի երկրաչափ թիթեռ Eupithecia hamleti
Հայկական բնդեռիկ Glaphyrus calvaster
Հայկական գիշերաչղջիկ Armenian whiskered bat
Հայկական իժ կամ Ռադդեի իժ Аrmenian or Radde’s viper
Հայկական տափաստանային իժ Armenian steppe viper
Հայկական ծաղկեփոշեկեր Isomira armena
Հայկական կարմրակն Armenian roach
Հայկական մկնիկ Аrmenian birch mouse
Հայկական մուֆլոն Armenian mouflon
Հայկական որոր Armenian gull
Հայկական սևամարմին Armenohelops armeniacus
Հաշամ Asp
Հաստածղրիդ լայնացած Bradyporus dilatatus
Հաստակտուց քարադր Greater sand plover
Հարավային պայտաքիթ Mediterranean horseshoe bat
Հարթ խխունջ Gyraulus laevis
Հարթ մրջյուն Tetra morium levigatus
Հնդկական եղեգնաթռչնակ Paddyfi eld warbler
Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ Indian crested porcupine
Հուբերտի կապտաթիթեռ Agrodiaetus huberti
Հպարտ ոսկեբզեզ Anthaxia superba
Հսկա գիշաճանճ Satanas gigas
Ձմեռային իշխան Winter ishkhan
Ճախրուկ Sociable lapwing
Ճահճային ճպուռ Leucorrhinia pectoralis
Ճչան կարապ Whooper swan
Ճպուռ տափակաոտ Platycnemis pennipes
Ճպուռ-ծառա Crocothemis servilia
Մազոտ մեղու Archianthidium pubescens
Մախմալ մրջյուն Cataglyphis machmal
Մանուլ Pallas’s cat or manul
Մանուշակագույն մեղու-ատաղձագործ Xylocopa violacea
Մարգագետնային ծիծառակտցար Collared pratincole
Մարգագետնային մկնաճուռակ Montagu’s harrier
Մարգագետնային մողես Meadow lizard
Մարգահավ Corncrake
Մարմարյա մրտիմն Marbled teal
Մգաթև մեղու Lithurge fuscipenne
Մեդվեդևի բնդեռիկ Pseudopachydema medvedevi
Մեծ արոս Great bustard
Մեծ արորիկ Eurasian curlew
Մեծ ենթարծիվ Greater spotted eagle
Մեծ ժայռային սիտեղ Eastern rock-nuthatch
Մեծ իլիկակտցար Black-tailed godwit
Մեծ ձկնկուլ Great cormorant
Մեծաչք ճպուռ Lestes macrostigma
Մեհելիի պայտաքիթ չղջիկ Mehely’s horseshoe bat
Մեղու Դեսեպտորիա Megachile deseptoria
Մթնշաղային կապտաթիթեռ Maculinea nausithous
Միջերկրածովային բազե Lanner falcon
Միջերկրածովային երաշտահավ Sombre tit
Միջերկրածովային կրիա Spur-thighed tortoise
Մնեմոզինա կամ սև ապոլոն Parnassius mnemosyne rjabovi
Մոխրաայտ սուզակ Red-necked grebe
Մոխրագույն երկարաբեղիկ Dorcadion cineriferum
Մոխրագույն կռունկ Common crane
Մոխրագույն մեղու Anthophora cinerea
Մոխրագույն սագ Greylag goose
Մոմախոտի մեղու Osmia cerinthides
Մոնղոլական խածկտիկ Mongolian finch
Մորեխ ելունդավոր Nocarodes nodosus
Մորեխ հայկական Gomphocerus armeniacus
Մորթիավոր ոսկեբզեզ Acmaeoderella pellitula
Յացենկո-Խմելևսկու առվակային գնայուկ Duvalius yatsenkokhmelevskii
Նեղ խխունջ Vertigo angustior
Նեղ սևամարմին Laena constricta
Նետիկ զինված Coenagrion armatum
Նետիկ նրբագեղ Coenagrion scitulum
Ներկարար European roller
Նինայի կապտաթիթեռ Agrodiaetus ninae
Նմանաձև ծաղկեփոշեկեր Cteniopus persimilis
Նմանաձև ճպուռ Onychogomphus assimilis fulvipennis
Շելկովնիկովի կուտորա Transcaucasian water shrew
Շիդլովսկու դաշտամուկ Schidlovsky’s pine vole
Շիկապոչ քարաթռչնակ Kurdish wheatear
Ոտնացուպիկ Black-winged stilt
Որորակտուց ջրածիծառ Gull-billed tern
Ուբադչի ճպուռ Gomphus ubadschii
Չեռնովի մերկաչք Chernov’s snake-eyed skink
Պարսկական պսևդոցիկլոֆիս Dark-headed dwarf racer
Պիկի երկարաբեղիկ Phytoecia pici
Պորչինսկու իշամեղու Bombus portshinskii
Պստիկ սպիտակատամ Pygmy white-toothed shrew
Պրոզերպինա իլիկաթիթեռ Proserpinus proserpina
Ջուլիայի մրջյուն Diplorhoptrum juliae
Ջրասամույր Eurasian otter
Ջրարծիվ Osprey
Ռավազինիի մրջյուն Myrmica ravasinii
Ռեյթերի հացաբզեզ Anisoplia reitteriana
Ռիխտերի փղիկ Cyclobaris richteri
Ռյոզելի երկգույն ծղրիդ Bicolorana roeseli
Ռոմանովի թոմարես Tomares romanovi
Ռոստոմբեկովի մողես Rostombekov’s lizard
Ռուբենյանի բնդեռիկ Adoretus rubenyani
Սաբինա ճպուռ Orthetrum sabina
Սագա տափաստանային Saga pedo
Սանդղաձև խխունջ Turanena scalaris
Սանրաբեղ չրխկան Ctenicera pectinicornis
Սապսան Peregrine falcon
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս Black-headed rhynchocalamus
Սատունինի սկոտոդրիմադուզա Scotodrymadusa satunini
Սեղմված խխունջ Musculium strictum
Սեմյոնովի սևամարմին Cyphostethe semenovi
Սերգեյի երկրաչափ թիթեռ Eupithecia sergiana
Սև անգղ Cinereous vulture
Սև արագիլ Black stork
Սև փայտփոր Black woodpecker
Սևագլուխ չրխկան Drasterius atricapillus
Սևամարմին աքսորված Entomogonus amandanus
Սևանի բեղլու Sevan barbel
Սևանի կողակ Sevan khramulya
Սևանյան գնայուկ Dyschirius sevanensis
Սևափոր դռլոն Black-bellied sandgrouse
Սևլճյան երկարաբեղիկ Dorcadion sevliczi
Սևծովյան ճպուռ Libellula pontica
Սիմպեկմա ճպուռ Sympecma paedisca
Սիրիական սխտորագորտ Eastern spadefoot
Սղոցակիր ճպուռ Aeshna serrata
Սղոցապոչ անդրկովկասյան Poecilimon geoktshaicus
Սղոցապոչ հայկական Poecilimonella armeniaca
Սյունաձև խխունջ Columella columella
Սոխականման ճռիկահավ Savi’s warbler
Սոմխեթական չրխկան Cardiophorus somcheticus
Սովորական երկարաթև չղջիկ Schreiber’s longfingered bat
Սովորական ֆլամինգո Greater flamingo
Սուլթանական հավ Purple swamphen
Սուռակովի կապտաթիթեռ Agrodiaetus surakovi
Սպիտակ խխունջ Gyraulus albus
Սպիտակաայտ ջրածիծառ Whiskered tern
Սպիտակաաչք սուզաբադ Ferruginous duck
Սպիտակաբերան խխունջ Anisus leucostomus
Սպիտակագլուխ անգղ Griffon vulture
Սպիտակագլուխ բադ կամ սավկա White-headed duck
Սպիտակաճակատ սագ Greater white-fronted goose
Սպիտակապոչ արծիվ White-tailed eagle
Սպիտակապոչ եղտյուրիկ White-tailed lapwing
Սպիտակափող սոխակ White-throated robin
Սպիտակափոր մողես White-bellied lizard
Ստեփանավանյան առվակային գնայուկ Duvalius stepanavanensis
Վայրի հնդկահավ (Ուլար) Caspian snowcock
Վան Բրինկի նետիկ Coenagrion vanbrinkae
Վարդագույն հավալուսն Great white pelican
Վեդիական բնդեռ Tanyproctus vedicus
Վեդիական մելիթեա Melitaea vedica
Տարազույգ կապտաթիթեռ Thersamonolycaena dispar rutila
Տարգալակտուց Eurasian spoonbill
Տափակ ճպուռ Sympetrum depressiusculum
Տափաստանային արծիվ Steppe eagle
Տափաստանային ծիծառակտցար Black-winged pratincole
Տափաստանային հողմավար բազե Lesser kestrel
Տափաստանային մկնաճուռակ Pallid harrier
Տոնական գնայուկ Poecilus festivus
Տուրպան Velvet scoter
Տրոշելի խխունջ Bithynia troscheli
Ցախաքլորաորս Northern goshawk
Փոքր արոս Little bustard
Փոքր ենթարծիվ Lesser spotted eagle
Փոքր կարապ Bewick’s swan
Փոքր ձկնկուլ Pygmy cormorant
Փոքր ճագարամուկ Small five-toed jerboa
Փոքր չրխկան Craspedostethus permodicus
Փոքր ջրածիծառ Little tern
Փոքրասիական գետնասկյուռ Аsia Мinor ground squirrel
Փոքրասիական մողես Lizard of Asia Minor
Փոքրասիական տրիտոն Northern banded newt
Քալաշյանի երկարաբեղիկ Conizonia kalashiani
Քալաշյանի մրջնասեր բզեզ Philomessor kalashiani
Քաջահավ Glossy ibis
Քարարծիվ Golden eagle
Քուռի քարթակ Kura gudgeon
Օձակեր արծիվ Short-toed snake eagle
Օրդուբադյան սևամարմին Adelphinus ordubadensis
Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ Procerus scabrosus fallettianus
Ֆիտոդրիմադուզա հայկական Phytodrymadusa armeniaca

Կենդանիների ցանկն ըստ տաքսոնոմիայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  2. 2,0 2,1 Աղաբաբյան, Կարապետ Տիգրանի (2010). Աղասյան, Ա (ed.). Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ. Բնապահպանության նախարարություն ՀՀ (Երկրորդ հրատ ed.). Երևան: ՀՀ բնապահպանության նախարարություն. ISBN 9789994124848.
  3. Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 2006. էջ 601. ISBN 5-89700-029-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]