Համիդ Քարզայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համիդ Քարզայ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հիմաչալ Պրադեշի համալսարան, Հաբիբիայի ավագ դպրոց (1976) և Միջինարևելյան տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ և սուննի իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1957(1957-12-24)[1][2][3] (66 տարեկան)
Ծննդավայր Կարզ, Աֆղանստանի թագավորություն
Քաղաքացիություն  Աֆղանստանի թագավորություն,  Republic of Afghanistan,  Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն,  Աֆղանստանի իսլամական պետություն,  Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021) և  Աֆղանստան
Հայր Աբդուլ Ահադ Քարզայ
Ամուսին Զինաթ Քարզայ
 
Պարգևներ

Համիդ Քարզայ (փուշթու՝ حامد کرزي, դարի՝ حامد کرزي, դեկտեմբերի 24, 1957(1957-12-24)[1][2][3], Կարզ, Աֆղանստանի թագավորություն), Աֆղանստանի պետական գործիչ, Աֆղանստանի նախագահ 2004-2014 թվականներին։ Մինչ իր նախագահությունը նախագահի պաշտոնակատարն էր 2001 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2004 թվականի դեկտեմբերի 7-ը, սկզբում՝ որպես Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմի ղեկավար, այնուհետև՝ անցումային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդ Քարզայը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 24-ին, աֆղանցի Ղանդահար նահանգի Քարզ գյուղում[4], ութ երեխաներից բաղկացած ընտանիքում, որը պատկանում է դուրրանիական ցեղային միության պոպոլզայ ցեղախմբի կարզայ կլանին[4][5]։ Եղել է պոպոլզայ ցեղապետ Աբդուլ Ահադ Քարզայի յոթ որդիներից չորրորդը, որը 1964-1973 թվականներին զբաղեցրել Է Սենատի պատգամավորի և փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Զաքիր շահ թագավորի ընկերն էր[5]։ Հենց Քարզային է 1761 թվականին աֆղանական առաջին թագավոր Ահմադ-Շահ Դուրանիին նվիրել այն հողը, որի վրա նա կառուցել է Քանդահար քաղաքը[6]։ Իր մանկության մեծ մասը Համիդ Քարզայը անցկացրել է հայրենի գյուղում[7]։ Նա ավարտել է Քաբուլի հաբիբիայի վարժարանը և Շիմլայի համալսարանը (Հնդկաստան)[5][7]։

Քարզայի հայրը 1973 թվականին միապետության տապալումից և Դաուդի իշխանության գալուց հետո ավագ որդիների հետ գաղթել է Պակիստան։ Ներքաղաքական իրավիճակը երկրում ավելի է բարդացել 1978 թվականին ԱԺԴԿ կուսակցության իշխանության գալուց և Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելուց հետո։ Տեղափոխվելով Պակիստան՝ Համիդ Քարզայը մտել Է Աֆղանստանի փրկության ազգային ճակատի առաջնորդ Սեբգաթուլա Մոջադեդիի միջավայր, որտեղ պատասխանատու էր մամուլի հետ կապերի համար և հանդես էր գալիս որպես թարգմանիչ, իսկ այնուհետև՝ ԱՓԱՃ-ի միջնորդը զենքի մատակարարման շուրջ ամերիկացիների հետ բանակցություններում, իսկ 1987 թվականից եղել է ԱՓԱՃ-ի քաղաքական դեպարտամենտի տնօրենը։ Աֆղանստանի տարածքում մարտական գործողություններին նա երբեք չի մասնակցել[5]։ Մոջահեդների հաղթանակից և 1992 թվականին Նաջիբուլայի ռեժիմի անկումից հետո Քարզայը նշանակվել է Ռաբբանիի կառավարությունում արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ դառնալով նախարար Հեդայաթ Ամին Արսալլայի մերձավոր օգնականը և վստահված անձը, պատասխանատու էր միջազգային համաժողովներում Աֆղանստանի ներկայացուցչության համար[5]։ 1994 թվականին Քարզայը դուրս է եկել Ռաբանիի կառավարությունից և մեկնել հայրենի Քանդահար, որտեղ ծանոթացել է մոլա Օմարի հետ, որն այն ժամանակ նոր էր սկսել ամրացնել Թալիբան շարժումը։ Նա հիշեց․

Թալիբները լավ և ազնիվ մարդիկ էին։ Նրանք կապված են մեդրեսեի հետ Փեշավարում և Քվետայում։ Նրանք եղել են իմ ընկերները Ջիհադի ժամանակներից ի վեր՝ խորհուրդների դեմ։ Նրանք եկան ինձ մոտ և օգնության խնդրեցին։ Ես նրանց հանձնել եմ իմ ունեցած փողերը և զենքերով պահեստը[6]։

Թալիբները, իշխանության գալով 1996 թվականին, նրան առաջարկել են դառնալ ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցիչը, սակայն Քարզայը մերժել է այդ առաջարկը։ Նա Պակիստանի Քվետա քաղաք է տեղափոխվել իր հոր մոտ[6]։

1999 թվականի հուլիսին Կարզայի հայրը գնդակահարվել էր անհայտ անձանց կողմից իր քվետական նստավայրի շեմին, երբ վերադառնում էր աղոթքից։ Իր հոր սպանության մեջ Համիդ Քարզայը մեղադրել է թալիբներին[6]։ Հոր մահից հետո նա ընտրվեց կլանի ղեկավար։ 2001 թվականին Եվրոպա մեկնելուց մեկի ժամանակ Քարզային զրկել են Պակիստանի վիզայից, նախագահ Մուշարաֆին քննադատելու 7 թալիբների հետ համագործակցելու մեղադրանքով, սակայն արգելքը չեղյալ է հայտարարվել մի քանի ամիս անց ԱՄՆ-ի խնդրանքով[5]։

Նոր իշխանության գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդ Քարզայը (ձախից հինգերորդն է) ամերիկյան հատուկ ջոկատայինների հետ 2001 թվականի հոկտեմբերին Անխորտակելի ազատություն գործողության ընթացքում։

Ակտիվ ռազմական գործողությունների ավարտից և Քաբուլում նոր իշխանության ձևավորման սկսվելուց հետո Համիդ Քարզայը պահանջված էր ոչ միայն որպես աֆղան քաղաքական գործիչ, այլև որպես ցեղային ազնվականության ներկայացուցիչ։

2001 թվականի դեկտեմբերին աֆղանցի քաղաքական գործիչների Բոննի համաժողովում Քարզայը դրվեց Աֆղանստանի անցումային վարչակազմի ղեկավարի պաշտոնում։ 2002 թվականի հունիսին Լոյյա ջիրգան (բարձրագույն խորհուրդը, որի մեջ մտնում են Աֆղանստանի բոլոր ժողովուրդների, ցեղերի և խմբավորումների առաջնորդները) նրան ընտրել է երկրի ժամանակավոր նախագահ։ Այս ամբողջ ընթացքում Կարզայի կառավարությունում լայնորեն ներկայացվել են Հյուսիսային դաշինքի՝ Աֆղանստանում թալիբներին դիմակայած հիմնական ուժի գործիչները (Փանջշերի նահանգից էթնիկ տաջիկները՝ պաշտպանության նախարար Մոհամադ Ֆահիմը, արտաքին գործերի նախարար Աբդուլա Աբդուլան, լուսավորության նախարար Յունուս Կանունին)։

Ակտիվ ռազմական գործողությունների ավարտից և Քաբուլում նոր իշխանության ձևավորման սկսվելուց հետո Համիդ Քարզայը պահանջված էր ոչ միայն որպես աֆղան քաղաքական գործիչ, այլև որպես ցեղային ազնվականության ներկայացուցիչ։

Հյուսիսային դաշինքի գործիչները, որոնք հետագայում դարձել են Համիդ Քարզայի մրցակիցները նախագահական ընտրություններում, գտնվում են քաղաքական ընդդիմության մեջ, սակայն դեռևս լուրջ սպառնալիք չեն ներկայացնում, ինչպես տեղական դաշտային հրամանատարները, որոնք հենվում են բազմաթիվ զինված ջոկատների վրա և վերահսկում են երկրի տարածքի հիմնական մասը։ Նրանցից ոմանք նշանակվել են պաշտոնական պաշտոնների, ընդհուպ մինչև մարզպետների, մյուսները պարզապես ազդեցիկ մարդիկ են։

Նոր բանակի ստեղծումը շատ դանդաղ է ընթանում, և այն դեռևս շատ ավելի քիչ արդյունավետ է, քան տեղի աշխարհազորը։

Նախընտրական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդ Քարզայը, որպես Աֆղանստանի նախագահ, արդեն երկու անգամ մահափորձի օբյեկտ է դարձել։ 2002 թվականի սեպտեմբերին առաջին մահափորձից հետո նա սկսեց վստահել իր անձնական անվտանգությունը միայն ամերիկացիներին և գործնականում դադարեց լքել Քաբուլը, որը վերահսկում է միջազգային խաղաղապահ զորակազմը։ Ես կարծում եմ, որ նա Արևմուտքի լավ ընկերն է, - 2002 թվականին նշել էր Կարզայի մասին Օլեգ Գորդիևսկին[8].

2003 թվականի դեկտեմբերին Լոյա-ջիրգան հավանություն տվեց երկրի նոր սահմանադրությանը, որը նախագահական կառավարման ձև է սահմանում, և Քարզայը իր թեկնածությունն առաջադրեց քվեարկության։

Ընտրարշավի սկսվելուց հետո նա, այնուամենայնիվ, ստիպված է եղել մեկնել նահանգ, և այդ ժամանակ հենց տեղի է ունեցել նրա դեմ երկրորդ մահափորձը, գնդակոծվել է նրա ուղղաթիռը։

2004 թվականի սեպտեմբերին իր իշխանության ամրապնդման շրջանակներում Քարզայը պաշտոնանկ արեց նահանգի նահանգապետ Գերատ Իսմայիլ Խանին, որն իր գործունեության մեջ կողմնորոշվել էր դեպի Իրան։ Նա նաև առաջարկել է փոխնախագահ Զիա Մասուդին՝ Հյուսիսային դաշինքի սպանված առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի եղբորը։

Հաղթանակ 2004 թվականի ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդ Քարզայի երդմնակալության արարողությունը: Աջից ծայրին Աֆղանստանի վերջին թագավոր Զահիր շահը, 2004 թվականի դեկտեմբերի 7-ին։

Առաջին նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 10,5 մլն աֆղանցիներ, կամ, ՄԱԿ-ի տվյալներով, ձայնի իրավունք ունեցողների գրեթե 100 %-ը։

Աֆղանական ընտրությունները դարձել են միջազգային. քվեարկությունը տեղի է ունեցել նաև Պակիստանում և Իրանում, որտեղ գտնվում են համապատասխանաբար 740 և 600 հազար աֆղան փախստականներ, որոնք թույլ են տվել մասնակցել ընտրություններին։ 2004 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Համիդ Քարզայը։ Ընտրատեղամասերի պահպանությունն իրականացրել են աֆղանական ոստիկանությունը, ազգային բանակը և անվտանգության ապահովման միջազգային ուժերը՝ միջազգային կոալիցիայի ուժերի հետ համատեղ։

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Համիդ Քարզային Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակելով՝ ԱՄՆ-ը հույս ուներ, որ նա կկարողանա կարգուկանոն հաստատել երկրում։ Թմրավաճառության մակարդակը կտրուկ աճել է այն ժամանակաշրջանի համեմատ, երբ իշխանության ղեկին եղել են թալիբները։ Կարզայի օրոք նարկոբարոնին նույնիսկ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել (նրանցից մեկը նրա եղբայր Աբդուլ Կայում Քարզայն է, որը համարվում է Կանդահար նահանգի խոշորագույն թմրաբարոններից մեկը)։ Թմրանյութերի առևտրի դեմ պայքարում արդյունքների բացակայությունը և նախագահի կողմից աջակցության բացակայությունը 2005 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Աֆղանստանի ներքին գործերի նախարար Ալի Ահմադ Ջալալիի հրաժարականին։

Համիդ Քարզային չի հաջողվել ճնշել թալիբների զինված դիմադրությունը։ Չնայած համաշխարհային հանրության բազմամիլիարդանոց օգնությանը՝ Աֆղանստանը մնում է աշխարհի գրեթե ամենաաղքատ երկիրը։ Այս իրավիճակում, ըստ երևույթին, ԱՄՆ-ը ստիպված կլինի իրական իշխանական լիազորություններ տրամադրել նրանց, ովքեր ունեն հսկայական ազդեցություն և ուժ։ Դա գործնականում արդեն արվել է 2005 թվականի սեպտեմբերի 18-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհով, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, առաջատար են ընդդիմության ներկայացուցիչներն ու նախկին դաշտային հրամանատարները։

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում Կարզայը վերընտրվեց։ Բացի Համիդ Քարզայից, հիմնական հավակնորդներն են եղել ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանի Ահմադզայը[9] և արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան։ Ընտրությունները անցել են բազմաթիվ խախտումներով, ինչի մասին հայտարարել Է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Քայ Էյդեն[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Համիդ Քարզայը ամուսնացել է բժիշկ-գինեկոլոգ Զինաթի հետ[5][7]։ 2007 թվականի հունվարի 25-ին նրանք որդի են ունեցել՝ Միրվայս անունով[11]։

Տիրապետում է վեց լեզուների՝ փաշթո, դարի, հինդի, ուրդու, ֆրանսերեն և անգլերեն լեզուների ամերիկյան տարբերակին[7]։

2011 թվականին սպանվել է Համիդ Քարզայի կրտսեր եղբայրը՝ Ահմեդ Վալի Քարզայը[12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Միքայելի և Բրիտանական կայսրության Սուրբ Գեորգիի Մեծ Խաչի շքանշանի ասպետ՝ ասպետական կոչումով[5]
  • Թուրքմենստանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր[5]
  • 2004 թվական՝ «Կվադրիգա» մրցանակ[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Burke, Jason (2008 թ․ մարտի 7). «Hard man in a hard country». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «КАРЗАЙ Хамид» (ռուսերեն). База персоналий "Кто есть кто в Центральной Азии". Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 ВЯЧЕСЛАВ БЕЛАШ (18.12.2001). «Интернациональный долг афганского премьера» (ռուսերեն). Журнал "Коммерсантъ Власть",.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Bio: Hamid Karzai». Fox News. 2003 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին.
  8. «Вклад КГБ в трагедию Афганистана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  9. Ashraf Ghani Takes On Karzai(անգլ.)
  10. Афганистан. Ру — Кай Эйде признал нарушения на прошедших афганских выборах
  11. «У Карзая родился сын» (ռուսերեն). Информационный портал "Афганистан.Ру". 26.01.2007.
  12. Брат президента Афганистана убит в собственном доме
  13. «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համիդ Քարզայ» հոդվածին։