Jump to content

Հակոբ Մելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)
Հակոբ Մելիք
Ծնվել է1817[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էանհայտ[1]

Հակոբ Մելիք (1817[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ[1]), ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թվականների կեսին Մելիքը հրավիրվել է Բուխարեստ, 1847 թվականին նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Մելիքի տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857 թվականին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860 թվականին ընտրվել է Վալաքիայի պառլամենտի անդամ։ 1847 թվականին, ապա 1858 թվականից եղել է Բուխարեստի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը։ Մելիքը նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848), Կ․ Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) և այլն։

Հրատարակել է «Արևելքն Արևմուտքի առջև» (ֆրանսերեն, 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, Մելիքը պատրանքներ է կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քոլանջյան Ս., Բուխարեստի հայոց անցյալն ու ներկան, «Էջմիածին», 1951, համար 1-3։
  • Սիրունի Հ. Ճ., Հայերը 1848 թվականին, ԲՀԱ, 1968, համար 3։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 385.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 385