Հալմստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հալմստադ
շվեդ.՝ Halmstad[1]
Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես3799±0,5 հեկտար
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն71 316 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքhalmstad.se(շվեդ.)
Հալմստադ (Շվեդիա)##
Հալմստադ (Շվեդիա)

Հալմստադ (շվեդերեն՝ Halmstad), նավահանգստային քաղաք Շվեդիայի հարավարևմտյան մասում։ 91.800 բնակիչ ունեցող նույնանուն համայնքի[3][4] և 299.484 բնակիչ ունեցող Հալանդ գավառի[3][4] վարչական կենտրոնն է։ Բուն քաղաքը, որն ընկած է Նիսան գետի՝ Կատեգատ նեղուցը թփվելու վայրի մոտ[4], ունի 58.577 բնակիչ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը, որ պատմական փաստաթղթերում Հալմստադ անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1241 թվականին[5], միջին դարերում հաճախ ծառայել է որպես հյուսիսային երեք թագավորությունների միապետների ու պատվիրակների հանդիպավայր[4]։ Մինչև 1645 թվականը պատկանել է Դանիային, իսկ այնուհետև՝ Շվեդիային[4]։

Ներկայիս Հալմստադը հակադրությունների քաղաք է, որտեղ մոդեռն ոճի նորակառույցները վեր են խոյանում հին քաղաքամասի միջնադարյան գերանակապ շենքերից ոչ մեծ հեռավորության վրա։ Պատմամշակութային գլխավոր հուշարձաններն են՝ գոթիկա ոճով 14-րդ դարում կառուցված եկեղեցին և Վերածննդի դարաշրջանի ճարտարապետության երևելի նմուշ համարվող դղյակը (15-րդ դար)[4]։ Քաղաքի տեսարժան վայրերից են նաև գլխավոր հրապարակը՝ «Եվրոպան ու ցուլը» շատրվանով (քանդակագործ՝ Կարլ Միլլես)[4], գրավիչ զբոսայգիները, մերձակա անտառակը, որտեղ բաց երկնքի տակ գործում է թանգարան՝ հնակերպ ագարակատներով, գեղջկական գործիքներով ու կենցաղային առարկաներով։ Քաղաքից ոչ հեռու Տիլյոսանդ սիրված առողջարանն է[4]։ Զբոսաշրջիկների ու հանգստացողների ուշադրությանն է արժանանում նաև 1983 թվականից գործող համալսարանըG[4]: Նրանցից շատերը այցելում և հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ են անցկացնում երկու թանգարան-պատկերասրահների՝ Halland Konstmuseum-ի և Mjellby Konstmuseum[6] ցուցասրահներում ևս։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալմստադի տնտեսության գլխավոր ճյուղերն են շինարարությունը, տեքստիլի ու գարեջրի, ինչպես նաև՝ յուրահատուկ տեխնոլոգիայով ծխահարված (ապխտած) սաղմոն ձկնատեսակի արտադրությունը[4]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալմստեդում ֆուտբոլային ակումբ հիմնվել է դեռևս 1914 թվականին։ Ներկայումս քաղաքի թիմը մասնակցում է Շվեդիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը[7]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալմստադում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Բիլդ - քաղաքական գործիչ. Շվեդիայի նախկին վարչապետ, 2008 թ. նշանակվել է նախարար
  • Պեր Գեսլե - երաժիշտ, հանդես է եկել Roxette և Gyllene Tider երաժշտախմբերի կազմում
  • Էռնստ Վիգֆորս - քաղաքական գործիչ, երեք ժամկետ եղել է երկրի ֆինանսների նախարար
  • Ֆրեդրիկ Լյունգբերգ -ֆուտբոլիստ և Calvin Klein նորաձևության տան մոդել
  • Սոֆյա Արվիդսոն - պրոֆեսիոնալ թենիսիստուհի
  • Սյուզաննե Լյունգսկոգ - պրոֆեսիոնալ հեծանվորդուհի
  • Յորգեն Պերսոն - սեղանի թենիս խաղացող (պրոֆեսիոնալ մարզիկ)
  • Յոհաննես Ռիդբերգ - ֆիզիկոս, Ռիդբերգի բանաձևի հեղինակ
  • Բենգտ Սամուելսոն - կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982 թ.)
  • Basshunter - երաժիշտ և DJ
  • Միխաել Ամոտ և Քրիստոֆեր Ամոտ - Arch Enemy երաժշտախմբի կիթառահարներ
  • Նիկլաս Կվարֆորտ - երաժիշտ, Shining երաժշտախմբի ղեկավար
  • Սոֆիա Լունդ - գրող և քաղաքական գործիչ http://hallandsposten.se/folkfamilj/1.3503591-sofia-bloggar-om-livet-som-aktiv-inom-politiken(չաշխատող հղում)

Հալմստադում հիմնված երաժշտախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arch Enemy - death metal melódico ոճի երաժշտախումբ
  • Roxette - փոփ երաժշտախումբ
  • Shining - black metal ոճի երաժշտախումբ
  • Basshunter - էլեկտրոնիկ երաժշտախումբ

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թթ.
Տարին Բնակիչները
1970
  
49 725
1975
  
49 558
1980
  
48 798
1990
  
48 880
1995
  
51 404
2000
  
53 487
2005
  
55 688
2010
  
58 577
2015
  
66 124
Աղբյուրը՝ SCB - Statistika Centralbyrån, Folkmängden per tätort. Vart femte år 1960 - 2016

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալմստադն ունի Սկանդինավյան թերակղզու հարավային հատվածին բնորոշ, համեմատաբար խոնավ ցամաքային կլիմա՝ տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

Հալմստադի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.6
(49.3)
13.2
(55.8)
19.3
(66.7)
28.1
(82.6)
29.1
(84.4)
34.2
(93.6)
34.0
(93.2)
33.0
(91.4)
27.6
(81.7)
21.4
(70.5)
14.9
(58.8)
11.0
(51.8)
34.0
(93.2)
Միջին բարձր °C (°F) 2.0
(35.6)
2.4
(36.3)
6.3
(43.3)
12.7
(54.9)
17.1
(62.8)
20.0
(68)
22.8
(73)
21.8
(71.2)
17.7
(63.9)
11.7
(53.1)
7.3
(45.1)
3.8
(38.8)
12.1
(53.8)
Միջին օրական °C (°F) −0.2
(31.6)
−0.2
(31.6)
2.5
(36.5)
7.6
(45.7)
12.1
(53.8)
15.1
(59.2)
18.0
(64.4)
17.4
(63.3)
14.6
(58.3)
8.5
(47.3)
5.0
(41)
1.6
(34.9)
8.5
(47.3)
Միջին ցածր °C (°F) −2.4
(27.7)
−2.4
(27.7)
−1.2
(29.8)
2.4
(36.3)
7.1
(44.8)
10.2
(50.4)
13.3
(55.9)
13.0
(55.4)
9.5
(49.1)
5.2
(41.4)
2.7
(36.9)
−0.6
(30.9)
4.7
(40.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.2
(−15.2)
−25.7
(−14.3)
−23.0
(−9.4)
−10.7
(12.7)
−4.4
(24.1)
0.2
(32.4)
3.0
(37.4)
2.5
(36.5)
−3.0
(26.6)
−9.6
(14.7)
−16.6
(2.1)
−23.2
(−9.8)
−26.2
(−15.2)
Տեղումներ մմ (դյույմ) 61.8
(2.433)
38.0
(1.496)
51.3
(2.02)
43.4
(1.709)
44.9
(1.768)
64.4
(2.535)
82.2
(3.236)
86.1
(3.39)
88.5
(3.484)
79.6
(3.134)
81.6
(3.213)
74.0
(2.913)
795.7
(31.327)
Աղբյուր #1: SMHI Average Precipitation 1961-1990[8]
Աղբյուր #2: SMHI Average Data 2002-2015[9]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. 3,0 3,1 3,2 «Sweden: Halland» (engleski). City population. Վերցված է 20. 4. 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Halmstad» (engleski). Encyclopædia Britannica. Վերցված է 20. 4. 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Wahlberg |primeiro=Mats |ano=2003 |capitulo=Halmstad |titulo=Svenskt ortnamnslexikon (Dicionário dos nomes das localidades suecas) |url= |lingua=sueco |local=Uppsala |editora=Språk- och folkminnesinstitutet e Institutionen för nordiska språk vid Uppsala universitet |página=107 |total-páginas=422 |isbn=91-7229-020-X}}
  6. | priezvisko = | meno = | odkaz na autora = | titul = Museums & local history museums in Halmstad | url = http://www.destinationhalmstad.se/website6/1.0.6.0/470/2/ Արխիվացված 2013-01-13 Wayback Machine | dátum vydania = | dátum aktualizácie = | dátum prístupu = 11.1.2012 | vydavateľ = | miesto = | jazyk = anglicky }}
  7. { | priezvisko = | meno = | odkaz na autora = | titul = Halmstads BK - Štatistika | url = http://www.soccerfame.sk/team/halmstads-bk Արխիվացված 2012-08-09 Wayback Machine | dátum vydania = | dátum aktualizácie = | dátum prístupu = 10.1.2012 | vydavateľ = | miesto = | jazyk = }}
  8. «Precipitation Averages 1961-90 (Halmstad code 6240)». SMHI. April 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  9. «Statistics from Weather Stations (Swedish)». SMHI. June 2016. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]