Հալինա Սկիբնիևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալինա Սկիբնիևսկա
լեհ.՝ Halina Skibniewska
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1921(1921-01-10)[1][1]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էապրիլի 20, 2011(2011-04-20)[2][1] (90 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան[2]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ճարտարապետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎարշավայի տեխնոլոգիական համալսարան
ԱմուսինZygmunt Skibniewski?
Զբաղեցրած պաշտոններպատգամավոր և Member of the Sejm of the Polish People's Republic?
Պարգևներ և
մրցանակներ
 Halina Skibniewska Վիքիպահեստում

Հալինա Սկիբնիևսկա, (10 հունվարի 1921 թվական - 20 ապրիլի 2011 թվական) լեհ ճարտարապետ, Վարշավայի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության դասախոս, 1965 մինչև 1985 թվականներին ծառայել է Լեհաստանի սեյմում։ Իր կարիերայի ընթացքում, նա եղել է առաջին կինը, ով ծառայել է Սեյմում, որպես Մարշալի տեղակալ, պաշտոն, որը նա զբաղեցնում էր 1971 թվականից մինչև 1985 թվականը, առաջին ճարտարապետն է, որը նախագծել է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ բնակարան և նախագծել է իր օրերի առավել պահանջված բնակելի համալիրները։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալինա Էրենցը ծնվել է 1921 թվականի հունվարի 10- ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Էվելինա և Վակտավ Էրենցների ընտանիքում[3]։ Պատերազմի ընթացքում, Էրենցը աշխատում էր դիմադրության շարժումում և անդամակցել է Զեգոտա հրեաների օգնության խորհրդին։ Ընդունվելով Վարշավայի տեխնոլոգիական համալսարան, նա սկսել է աշխատել Ռոմուալդ Գուտի համար, ով եղել է նախապատերազմյան ականավոր ճարտարապետ, 1946 թվականին իր դպրոցական գործունեության ընթացքում։ Նա աշխատել է Կենտրոնական վիճակագրական գրասենյակի շենքի նախագծման վրա, 1948 թվականին, երբ նա խնամակալության տակ էր մինչև համալսարանն ավարտելը[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումն ավարտելուց հետո, Էրենցը սկսեց աշխատել Վարշավայի վերակառուցման գրասենյակում և նշանակվեց որպես Ազգային Թատրոնի վերակառուցման թիմի անդամ[5]։ 1951 թվականին, Էրենցը ամուսնացավ հայրենակից ճարտարապետ Զիգմունտ Սկիբնևսկի հետ[3]։ Զիգմունտը հետագայում ծառայեց որպես լեհական քաղաքաշինարարների միության նախագահ։ Զույգը հետագայում աշխատեց միասին, քանի որ Սկիբնեւսկայան իր աշխատանքը կենտրոնացրել էր բնակելի ճարտարապետության վրա, հույս ունենալով լուծելու քաղաքային խնդիրները, ինչպիսիք են՝ հարմարությունների բացակայությունը և պատշաճ սանիտարական պահպանումը, ինչպես նաև գերբնակեցումը[6]։ 1960- ականներին, նա աշխատեց մի շարք նախագծերի վրա, ինչպիսիք են՝ Պոզնանի Վինոգրադի շրջանը (1963-1964 թվականներին) և Վոլսկա IV-ը(1965 թվականին)[7]։

Սկիբնիևսկայի ամենահայտնի աշխատանքներից մեկը Szwoleżerów շենքն է, որտեղ նա նախագծել է հայտնի բնակելի նախագիծ, որը հայտնի է որպես ժոլիբոժայի Այգիներ(լեհ.՝ Sady Żoliborskie, 1958–1963)։ Վերականգնման նախագիծը օգտագործեց զարդարանքներ, աղյուս և գույքի վրա քողարկված պատմական կառույցներից վերցրած փայտ, ինչպես բնորոշ էր նրա գործին։ Այն ժամանակվա տնտեսական պայմաններում, նա գտավ ճանապարհներ տնտեսելու, առանց վարկաբեկելու նրա կառուցվածքների ձևավորումը կամ ամբողջականությունը[5], օգտագործելով էկոլոգիական հավասարակշռության միջդիսցիպլինար մոտեցում, տնտեսական և սոցիալական մոտեցումներ[4]։ Կենտրոնական բակի շուրջ հինգհարկանի շենքերի կազմակերպումը, որը նախկինում եղել էր այգի, Սկիբինևսկայի նախագիծը ներառում էր հողամասի ազդեցիկ զարգացում։ Շինությունների միջև տարածքները նախագծվել էին, որպես այգիներ՝ տեղացիների և ծայրամասի բնակիչների համար, նա ներառեց մանկապարտեզ, երեխաների խնամքի հաստատություն և դպրոց[8]։ Նա շարունակեց աշխատել այդ նախագծի վրա 1973 թվականի ընթացքում և ընդլակնեց այն 1974- 1976 թվականների ընթացքում՝ ներառելով Szwoleżerów- ի համալիրը[5][6]։

Նրա նվիրվածությունը սոցիալական պատասխանատու ճարտարապետությանը նրա ներառում է Վարշավայի բնակարանաշինության նախագիծ Սադիբա թաղամասում(1972–1975 թվականներ), որը եղել է առաջին անկախ բնակելի հաստատությունը հաշմանդամների համար։ Այդ նույն թաղամասում, նա կառուցեց դպրոց (1971 թվական), ցերեկային խնամքի և կրթական կենտրոն[4][5]։ 1974 թվականին նա վերջացրեց ZETO շինությունը Վարշավայում, Sokółka մանկապարտեզը 1975 թվականին և 1975- 1986 թվականներին նա աշխատել է հայտնի բնակարանային նախագծի՝ Białołęka Dworska (pl)-ի վրա[4]։

1965 թվականին Սկիբնիևսկան ընտվում է Սեյմում ծառայելու համար, որը լեհական օրենսդիր մարմին է, և 1971 թվականին դարձել է Մարշալի առաջին կին տեղակալը։ Վերընտրվելով շատ անգամ, նա ծառայեց մինչև 1985 թվականը[4]։ 1981- 1983 թվականների ռազմական դրության ժամանակաշրջանում, ազդեցություն է ունեցել քաղաքական բանտարկյալների և ստուգման ծրագրի շրջանակներում ներկալված կամ զինվորական տրիբունալի առջև կանգնած անձանց օգնության ցուցաբերման վրա[9][10]։ Այդ նույն ժամանակաշրջանում, նա 1971 թվականին միացավ իր բուհի ֆակուլտետին[7], և 1975- 1985 թվականներին աշխատել է որպես դասախոս ճարտարապետության ֆակուլտետում (լեհ.՝ Wydział Architektury Politechniki Warszawskiej (WAPW))։ Նա 1975- 1991 թվականներին գլխավորեց Նախագծային ինստիտուտի բնակարաշինության բաժինը, 1975- 1989 թվականներին աշխատել է բնակարանների միջդիսցիպլինար ավարտական դպրոցում և 1986- 1990 թվականներին կառավարել է քաղաքային բնապահպանության վերաբերյալ կառավարության նախագիծը։ Երբ նա հեռացավ WAPW-ից, 1991- 2000 թվականներին Սկիբնիևսկան աշխատել է Վարշավայի բնակարանային միջավայրի լաբորատորիաում[4]։

Սկիբնիևսկան հաղթել է շատ մրցանակներ իր դիզայնի և սոցիալական ջանքերի համար, ներառյալ առաջին մրցանակը 1962 թվականին Wroclaw-Południe բնակարանային նախագծի մրցույթում և 1972 թվականին «Վարշավայի վարպետ» մրցանակը՝ Սադիբայի դպրոցի նախագծման համար։ Այդ նույն տարում նա պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի մեծ սպայի պատվավոր կոչումով և 1978 թվականին ստացել է SARP պատվավոր մրցանակ լեհ ճարտարապետների ասոցիացիայի կողմից(լեհ.՝ Stowarzyszenia Architektów Polskich (SARP))[7]։ 1979 թվականին նա պարգևատրվել է Լենինի Խաղաղության մրցանակով՝ 1977- 1978 թվականներին ազգերի միջև խաղաղություն ստեղծելու ջանքերի համար[11][12] և 2000 թվականին նա ստացել է Վարշավայի տեխնոլոգիական համալսարանի մեդալ[13]։

ZETO շինությունը Վարշավայում։

Մահ ու ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիբնիևսկան մահացել է 2011 թվականի ապրիլի 20-ին Վարշավայում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Europa Publications Limited (1990). The International Who's Who: 1990-91 (54th ed.). London, England: Europa Publications Limited. ISBN 978-0-946653-58-4.
  • Pepchinski, Mary; Simon, Mariann (2016). Ideological Equals: Women Architects in Socialist Europe 1945-1989. London, England: Routledge. ISBN 978-1-317-11902-9.
  • Polish Institute of International Affairs (1979). Polish Perspectives. Vol. 2–22. Warsaw, Poland: Polski Instytut Spraw Międzynarodowych.
  • Sural, Agnieszka (2017 թ․ մարտի 7). «Polish Women at the Drafting Table». Culture.pl. Warsaw, Poland: Adam Mickiewicz Institute. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  • Szymczak, Daniela (2011 թ․ մայիսի 10). «Jestem animatorem społecznym...» [I am a social animator ...]. Sztuka Architektury (Art of Architecture) (Polish). Kielce, Poland: Klaxon Communications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «1981 Martial law». BBC. London, England: BBC Education. September 1999. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  • «Halina Skibniewska». SARP (Polish). Warsaw, Poland: Association of Polish Architects. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Medal PW». Politechnika Warszawska (Polish). Warsaw, Poland: Warsaw University of Technology. 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Nekrologi: Halina Skibniewska» [Obituary: Halina Skibniewska]. Gazeta Wyborcza (Polish). Warsaw, Poland. 2011 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Russians to Award Davis». The Spokesman-Review. Spokane, Washington. 1979 թ․ մայիսի 1. էջ 2. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալինա Սկիբնիևսկա» հոդվածին։