Կրապիվնու նրբանցք (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրապիվնու նրբանցք
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն130 մետր
Փոստային ինդեքս298500

Կրապիվնու նրբանցք (ռուս.՝ Переулок Крапивного), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի խմբի հրամանատար Իվան Վասիլևիչ Կրապիվնու (1911-1965) պատվին։ Սկիզբ է առնում Վլադիմիր Խրոմիխի փողոցից և ավարտվում Կարլ Մարքսի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 130 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Կրապիվնու նրբանցքը սկսվում է Վլադիմիր Խրոմիխի փողոցից, հատում Ուրիցկու նրբանցքը և ավարտվում Կարլ Մարքսի փողոցի հետ հատումով։ Նրբանցքում կա համարակալված 2 շինություն` թիվ 3-ը և թիվ 5-ը։ Շատ կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 130 մետր է։

Կրապիվնու նրբանցքի փոստային դասիչն է՝ 298500։

Նրբանցքն անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի խմբի հրամանատար Իվան Վասիլևիչ Կրապիվնու (1911-1965) պատվին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ` 1941-1942 թվականներին, Ղրիմի անտառներում, լինելով մարտական խմբի հրամանատար, նա մասնակցել է գերմանական պատժիչ զորքերի դեմ 10 մարտի` ցուցաբերելով արիություն և խիզախություն։ Իր խմբի հետ կատարել է 36 մարտական գործողություն թշնամու հաղորդակցության ուղիների նկատմամբ, անձամբ ոչնչացրել է զորքերով և բեռներով 18 ավտոմեքենա, մինչև 50 գերմանացի սպա և զինվոր։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով[2]։ 1952 թվականից Կրապիվնիների ընտանիքն ապրել է Ալուշտայում։ Մահացել է 1965 թվականի ապրիլի 2-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Крапивный Иван Васильевич». Վերցված է 2019 Ապրիլ 11-ին.
  3. «Он был настоящим героем». Վերցված է 2019 Ապրիլ 11-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]