Կվիտկա Ցիսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվիտկա Ցիսիկ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Квітослава-Орися Цісик և անգլ.՝ Kacey Cisyk
Նաև հայտնի է որպեսKacey
Ծնվել էապրիլի 4, 1953(1953-04-04)
Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 29, 1998(1998-03-29) (44 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերբլյուզ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, դերասանուհի և երգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներջութակ և վոկալ
ԼեյբլABC Records
ԿրթությունԵրաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, Մաննես քոլեջ և Բինգհեմթոնի համալսարան
Կայքkvitkacisyk.com
 Kvitka Cisyk Վիքիպահեստում

Կվիտկա Ցիսիկ (ուկրաիներեն՝ Квітка Цісик, նաև Քեյսի Ցիսիկ (անգլ.՝ Kacey Cisyk)՝ К.С. անվանատառերից, ապրիլի 4, 1953(1953-04-04), Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 29, 1998(1998-03-29), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ուկրաինական ծագումով ամերիկացի երգչուհի։ Հայտնի է ուկրաինական ժողովրդական երգերի կատարմամբ։ Կատարել է կինոնկարների երգեր, ելույթ ունեցել հեռուստատեսությամբ՝ գովազդում[1][2], երգել է Գենտի (Բելգիա) օպերայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվիտկա (Քեյսի) Ցիսիկ

Կվիտկա Ցիսիկը ծնվել է 1953 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքի Քվինս շրջանում[1], ուկրաինացի տարագիրներ Վլադիմիր և Իվանա Ցիսիկների ընտանիքում։ Նրա անունը ուկրաիներեն նշանակում է ծաղիկ, բայց անգլիական տարբերակով՝ անվան և ազգանվան սկզբնատառերով նրան Քեյսի են կոչել։ Լվովի կոնսերվատորիայում սովորած և Ամերիկայի ուկրաինական երաժշտական ինստիտուտում դասավանդող հոր օգնությամբ Կվիտկան հինգ տարեկանում սովորել է ջութակ նվագել։ Վոկալ կրթություն է ստացել Մանեսի երաժշտական դպրոցում (անգլ.՝ Mannes School of Music)։ Կվիտկային դաշնամուրով նվագակցել է ավագ քույրը՝ Մարիան։

Կվիտկա Ցիսիկը հայտնի է դարձել շնորհիվ իր երկու ուկրաինական ալբոմների՝ «Kvitka - Songs of Ukraine» և «Kvitka - Two Colors»։ Երկու ալբոմն էլ ընտանեկան պրոյեկտ են եղել[1] Երկրորդ ամուսինը՝ ձայնագրման ճարտարագետ Էդ Ռակովիչը (Ed Rakowicz) պրոդյուսերն է եղել, քույրը Մարիա Ցիսիկը դաշնամուրով նվագակցել է, իսկ մայրը հետևել է աղջկա ուկրաիներենի արտասանությանը[3]։

1983 թվականին Կվիտկան մոր հետ այցելել է Ուկրաինա։ Ուկրաինայի անկախությունից հետո մտադրվել է համերգներով հանդես գալ այնտեղ, բայց 1898 թվականի մարտի 29-ին, իր 45-ամյակից վեց օր առաջ մահացել է կրծքի քաղցկեղից։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Songs of Ukraine (Ուկրաինական երգեր), 1980
  • Two Colors (Երկու գույն), 1989
  • You Light Up My Life (ֆիլմի սաունդթրեք) (1977[4])

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ձայնաֆայլեր
A1 „You Light Up My Life“ – 3:35
A2 „The Morning of My Life“ – 1:50
A3 „It's a Long Way From Brooklyn“ – 1:38
B1 „Rolling the Chords“ – 2:52
B2 „Do You Have a Piano?“ – 3:32

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The Myth of Kvitka, The Ukrainian Week (11 April 2013)
  2. ROBERT McG. THOMAS JrPublished: April 13, 1998 (1998 թ․ ապրիլի 13). «Kasey Cisyk, Singer, Dies at 44; Made Mark in Commercials - New York Times». Nytimes.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. [1] Արխիվացված Հոկտեմբեր 17, 2009 Wayback Machine
  4. http://www.imdb.com/title/tt0078034/fullcredits#cast
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվիտկա Ցիսիկ» հոդվածին։