Կուրծք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամիբիայի հիմբա ցեղի աղջիկ՝ սովորական հագուկապով

Կանացի կուրծք, մարմնի առջևի մասի վերևում երկու համաչափ ուռուցիկություններ, որոնց ներսում գտնվող կաթնագեղձերից դուրս եկող կաթով սնվում են նորածին երեխաները[1]։

Հակիրճ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր կրծքի մակերեսին՝ մեջտեղից փոքր-ինչ ցած՝ մոտավորապես հինգերորդ կողի մակարդակի վրա, կա նկատելիորեն պիգմենտավորված, ոչ մեծ շրջանակ՝ արեոլ, որն ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակաշրջանում։ Արեոլի կենտրոնում գտնվում է պտուկը, որի ներսում կենտրոնանում են կաթնագեղձերի ելքային հոսքերի արտաքին վերջավորությունները։ Պտուկը սովորաբար վարդագույնի կամ դարչնագույնի երանգ է ունենում։ Աղջիկների կրծքագեղձերի զարգացումը նրանց բնականոն սեռահասունացման կարևոր տարրերից մեկն է, այնինչ՝ տղամարդկանց մոտ համանման երևույթի ի հայտ գալը դիտվում է որպես պաթոլոգիա (դա խիստ հազվադեպ է պատահում)։

Կանանց կրծքերը մեծ մասամբ ավելի ուժեղ էրոգեն (ցանկահարույց) գոտիներ են, քան տղամարդկանց պտուկները։ Կանացի մերկացված կրծքի տեսքը կարող է սեռական ուժգնացած ցանկություն առաջացնել տղամարդկանց, թերևս՝ նաև կանանց մոտ։

Մշակույթների զգալի մասում հասարակության ներկայությամբ կանանց՝ լրիվ կրծքաբաց շրջելը համարվում է անպարկեշտություն, այնինչ՝ տղամարդիկ այդ հարցում ազատ են և արտոնյալ։ Բայց կան նաև այնպիսի մշակույթներ, որոնցում կանանց կրծքաբաց շրջելը համարվում է ընդունելի, իսկ որոշ երկրներում էլ այդ հարցում արգելք երբևէ չի եղել և չկա։ Պատասխանն ա՛յն հարցի, թե կանացի կրծքի մերկացումը ո՛ր դեպքերում կհամարվի ընդունելի, կախված է տեղից և ենթատեքստից (իրադրությունից)։ Արևմտյան որոշ մշակույթներում լողափին կանացի կրծքի մերկացումը համարվում է ընդունելի, այնինչ այդ նույն բանը քաղաքի կենտրոնում կատարելը համարվում է անպարկեշտ։ Դեպքերի մեծ մասում կանացի կրծքերի մերկացման արգելքը վերաբերում է գլխավորապես պտուկները մերկացնելուն, այնինչ, թեկուզ նույնիսկ չափազանց խոր դեկոլտեն /լանջաբացվածքը/, երբ կրծքերի բացարձակ մեծ մասը բաց է, համարվում է թույլատրելի։ Այն էլ պետք է ասել, որ եթե հանրության ներկայությամբ կանացի կուրծքը մերկացվում է երեխային կերակրելու նպատակով, հասարակությունը դրան ըմբռնումով է վերաբերվում։ Ֆեմինիստուհիների կարծիքով՝ կանացի մերկ կրծքի հանրայնորեն ցուցադրման թույլատրելիության հարցը ուղղակիորեն առնչվում է գենդերային հավասարության հիմնախնդրի հետ[2]։

Բազմաթիվ են այն մշակույթները, որոնցում կանացի կուրծքը ավանդաբար դիտվում է որպես պտղաբերության խորհրդանիշ։ Շատ ժողովուրդների դիցաբանական ստեղծագործություններում մանկածնությունը կամ պտղաբերությունը հովանավորող աստվածուհիները պատկերված են բազմակուրծք կամ փարթամակուրծք կանանց տեսքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hollander, Anne (1993). Seeing through clothes. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-08231-1.
  • Morris, Desmond The Naked Ape: a zoologist's study of the human animal Bantam Books, Canada. 1967
  • Yalom, Marilyn (1998). A history of the breast. London: Pandora. ISBN 978-0-86358-400-8.
  • Venes, Donald (2013). Taber's cyclopedic medical dictionary. Philadelphia: F.A. Davis. ISBN 978-0-8036-2977-6.
  • Lawrence, Ruth (2016). Breastfeeding : a guide for the medical profession, 8th edition. Philadelphia, PA: Elsevier. ISBN 978-0-323-35776-0.
  • Damien Baldin, Histoire du Sein, Éditions du Sandre, 2005.
  • Béatrice Maillard-Chaulin, Journal d'un Sein, Corsaire.
  • Éloge du sein des femmes by Claude-François-Xavier Mercier de Compiègne
  • Jean-Claude Kaufmann, Corps de femmes, regards d'hommes. Sociologie des seins nus, Éditions Pocket, Paris, 2001 — 2-266-10980-4.
  • Martin Monestier, Les seins. Encyclopédie historique et bizarre des gorges, mamelles, poitrines, pis et autres tétons, des origines à nos jours, Cherche midi éditeur, 2001.
  • Marc Lemonier, Histoires de seins, Éditions Jourdan, 2017.
  • J. Arnolsen, Fritz Prager: Der weibliche Busen in Kunst und Natur. Mit vielen Illustrationen nach lebenden Modellen und Zeichnungen von Raphael Kirchner (Reprint der Originalausgabe Bermühler, Berlin [ca. 1906]). Edition Winkler-Hermaden, Schleinbach 2010, ISBN 978-3-9502688-9-8.
  • Daphna Ayalah u. a.: Brüste. Frauen sprechen über ihre Brüste und ihr Leben. Courage Frauenbuchverlag, Berlin 1983, ISBN 3-921710-03-0.
  • Karl-Heinz Broer u. a.: Die weibliche Brust. Vorsorge, Schutz, Gesundheit und Schönheit. Neuer Honos, Köln 2001, ISBN 3-8299-5546-4.
  • Lois Jovanovic, Genell J. Subak-Sharpe: Hormone. Das medizinische Handbuch für Frauen. (Originalausgabe: Hormones. The Woman’s Answerbook. Atheneum, New York 1987) Aus dem Amerikanischen von Margaret Auer, Kabel, Hamburg 1989, ISBN 3-8225-0100-X, S. 181 f., 228–250, 368 und 380 f.
  • J. Kraus: Brustdrüse. In: Chirurgie historisch gesehen: Anfang – Entwicklung – Differenzierung. Hrsg. von F. X. Sailer und F. W. Gierhake, Dustri-Verlag, Deisenhofen bei München 1973, ISBN 3-87185-021-7, S. 192–199
  • Carolyn Latteier: Breasts: The Women's Perspective on an American Obsession. Haworth innovations in feminist studies. Verlag Routledge, 1998, ISBN 0-7890-0422-4 (englisch).
  • Susan Love: Das Brustbuch. Was Frauen wissen wollen. Limes, dtv, München 1996, ISBN 3-8090-3003-1.
  • Ingrid Olbricht: Brustansichten. Selbstverständnis, Gesundheit und Symbolik eines weiblichen Organs. Orlanda Frauenverlag, Berlin 2002, ISBN 3-929823-93-4 (früher unter dem Titel "Die Brust. Organ und Symbol weiblicher Identität").
  • Ingrid Olbricht: Die Brust. Organ und Symbol weiblicher Identität. Rowohlt, Reinbek bei Hamburg 1989, ISBN 3-499-18525-3 (früher unter dem Titel „Verborgene Quellen der Weiblichkeit“).
  • Miriam Stoppard: Die Brust (Originaltitel: The Breast Book, übersetzt von Jeanette Stark-Städele, ärztliche Betreuung durch Eberhard Schneckenburger) Ravensburger, Ravensburg 1997, ISBN 3-473-42388-2 (= Ravensburger-Ratgeber Familie).
  • Marilyn Yalom: Eine Geschichte der Brust (Originaltitel: A History of the Breast, übersetzt von Olga Rinne). Marion von Schröder, Düsseldorf 1998, ISBN 3-547-79876-0.
  • -{Hollander, Anne Seeing through Clothes. University of California Press. Berkeley.}-
  • -{Morris, Desmond The Naked Ape: a zoologist's study of the human animal Bantam Books, Canada.}- 1967
  • -{Yalom, Marilyn A History of the Breast. Pandora, London.}- {{page|year=1998|isbn=978-0-86358-400-8

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրծք» հոդվածին։