Կոստանդին V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին V
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 718[1]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Վախճանի օր սեպտեմբերի 14, 775
Դինաստիա Իսավրյան դինաստիա
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Լևոն III Իսավրացի
Մայր Maria, wife of Leo III?
Ամուսին Tzitzak?, Maria, wife of Constantine V? և Eudokia, wife of Constantine V?
Զավակներ Leo IV the Khazar?, Anthusa of Constantinople?, Nikephoros? և Christophoros?

Կոստանդին V Կոպրոնիմոս (հուն․՝ Κωνσταντῖνος Ε΄ Κοπρώνυμος, 718[1], Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 14, 775), հայազգի բուզանդական զորավար, Բյուզանդիայի կայսր (741-775), բյուզանդական կայսր Լևոն V իսավրացու որդին, պատկերամարտ, 754 թվականի պատկերամարտական ժողովի կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին V-ը երբեմնի տաղանդավոր զորավարը, անզիջում պատկերամարտի համբավ ուներ, հետապնդել և պատժել է շատ վանականների։ Սակայն այդ կերպարը ստեղծվել է հաղթանակած պատկերապաշտների աղբյուրներում։ Կոպրոնիմ մականունը («Աղբահավաք», քանզի լեգենդի համաձայն նորածին ժամանակ կղկղել է մկրտության ավազանում՝ դրանով պղծելով մկրտության խորհուրդը), ինչպես նաև երկրորդը՝ Կավալլին («Ձիու միս ուտող), տվել են կրոնական հակառակորդները։

Զինվորների մոտ Կոստանդին V-ը մեծ հեղինակություն էր վայելում, և նրա անվան հետ է կապված կայսրության հզորության վերականգնումը Օմայանների գրոհների հետո։

745 թվականին բյուզանդական բանակը անցնում է Տավրոսյան լեռները և արաբներից գրավում Գերմանիան։ 746 թվականին բյուզանդացիները ջախջախել են արաբական նավատորմը Կիպրոսի մոտ և այն գրավել արաբներից։ 751 թվականին նրանք հասել են Եփրատին, ավերել Մելիտենեն, Սամոսատը, Թեոդոսիուպոլիսը, իսկ տեղի քրիստոնյաներին տարել Բյուզանդիա։

Լինելով կատաղի պատկերամարտ՝ Կոստանդին V-ը 754 թվականին ժողով է գումարել, որը դատապարտել է սրբապատկերների պաշտամունքը։ Ժողովից առաջ Կայսրը տրակտատ է գրում, որտեղ շարադրում է իր տեսակետը խնդրի վերաբերյալ։ Թեև նրա տեքստը չի պահպանվել, սակայն հայտնի է պատկերամարտության հակառակորդ՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկիֆորի աշխատությունից։ Կոստանդինը ոչ միայն քննադատում է սրբապատկերների պաշտամունքն, այլև խոսում է Աստվածամոր և սրբերի երկրպագությունն արգելելու մասին։ Ավելի ուշ օրենքով ամրապնդում է այդ արգելքները[2]։

755 թվականին Կոստանդինը հրաժարվում է հարկ վճարել բուլղարներին, ինչը հանգեցնում է երկար և ծանր պատերազմի Բուլղարական խանության հետ։ Նա 9 արշավանք է կատարել արաբների դեմ։ Նույն թվականին բուլղարները հասնում են Կոստանդնուպոլիս, սակայն 756 թվականին Կոստանդին V-ը դեսանտ իջեցրեց Դանուբի գետաբերան, Կորմիսոշ խանը հաշտություն խնդրեց։ 759 թվականին բուլղարները պարտվում են Մարկելլի ճակատամարտում, իսկ 762 թվականին՝ Անխիալում։ 765 կամ 767 թվականին Կոստանդինն անականկալ անցնում է լեռները և հրկիզում Բուլղարիայի ապագա մայրաքաղաքի տեղում գտնվող գյուղը։ 768 թվականին, երբ բուլղարական խան Տոկտուն անձամբ է գալիս Կոստանդնուպոլիս, բյուզանդացիները հաղթանակ են տոնում։

770 թվականին արաբները ներխուժում են Փոքր Ասիա և գլխովին ջախջախվում։ Սակայն 773 թվականին Կիպրոսն ավերվում է արաբների կողմից, իսկ Կոստանդինի V-ի մահից հետո (806 թվական) կրկին հարկատու է դառնում Խալիֆայությանը։

772 թվականին Բուլղարիայում սպանվում է խան Տոկտուն, իսկ նոր խան Թելերիգը կրկին սկսում է թշնամական գործողություններ կայսրության դեմ։ Հայտնի է, որ 773 թվականին Կոստանդին V-ը բուլղարների դեմ սկզբում ուղարկում է իր հիմնական նավատորմը՝ կազմված 200 նավերից, իսկ հետո՝ անձամբ է ծով դուրս գալիս իր հատուկ նավատորմով՝ «ռուսական նավերով» (ῥούσια χελάνδια)[3]:

Կոստանդին V-ի օրոք 740-ական թվականների ժանտախտը ամայացնում է Բյուզանդիայի եվրոպական տիրույթները։ Կոստանդինը Հունաստանի բնակչության մի մասին տեղափոխում է մայրաքաղաք։

Կոստանդին V-ը մահացել է հիվանդությունից 775 թվականի սեպտեմբերի 14-ին, դեպի Բուլղարիա իններորդ արշավանքի ժամանակ։

Ընտանիքը և անձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդինը Լևոն III Իսավրացու և նրա կնոջ՝ Մարիայի որդին էր։ Ինչպես հաղորդում է Ֆեոֆանը, մկրտության ժամանակ նա կղկղել է մկրտության ավազանում, ինչն էլ պատրիարք Գերմանի կողմից մեկնաբանվել է որպես վատ նախանշան։ Կոստանդինը մեծացել է անողոք և անզիջում անձնավորություն։ Թշնամիները՝ պատկերամարտները, նրան մեղադրել են բոլոր մահացու մեղքերում և նույնիսկ անվանել «մարմնացյալ հակաքրիստոս»։ Միևնույն ժամանակ Կոստանդինը հրաշալի զորավար էր և սիրված զինվորական միջավայրում։

Ամուսնացել է մի քանի անգամ. Առաջին կինը խազար Չիչակն էր, որը մկրտությունից հետո ստացել էր Իրինա անունը։ 750 թվականին ծնվել է նրանց որդի Լևոնը։ Երկրորդ կնոջ անունը Մարիա էր։ Երրորդ անգամ ամուսնացել է Եվդոկիայի հետ։ Նրանց որդիներն էին Քրիստոփորը և Նիկիֆորը, որոնց նա դարձրեց կեսարներ, իսկ Նիկիտային՝ նոբիլիսսիմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. Успенский Л. А. Богословие иконы. (Глава VII. Краткая история Иконоборческого периода).
  3. Феофан Исповедник. Хронография (год 6265). Впрочем, скорее всего, перевод «русские суда» неправилен — в тексте говорится об императорских судах, покрытых пурпуром — символом императорской власти.

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615