Կոնստանտին Պրեզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Պրեզան
հունվարի 27, 1861(1861-01-27)[1] - օգոստոսի 27, 1943(1943-08-27) (82 տարեկան)
ԾննդավայրButimanu, Դիմբովիցա, Ռումինիա
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանSchinetea
Քաղաքացիություն Ռումինիա
Զորատեսակինժեներական զորքեր
ԿոչումՖելդմարշալ, général de corps d'armée?, դիվիզիոնի գեներալ, բրիգադի գեներալ, գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտ և կրտսեր լեյտենանտ
Հրամանատարն էրQ25468533?, 10th Infantry Division (1916-1918)? և 7th Infantry Division (1916-1918)?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ, Q18544566? և Բալկանյան պատերազմներ
ԿրթությունMilitary School of Infantry and Cavalry? (հուլիսի 1, 1880), Յասիի զինվորականների որդիների դպրոց (1878), Q18549426? (հուլիսի 11, 1883) և École d'application de l'artillerie et du génie? (1886)
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Տակովոյի խաչի շքանշան, Միխայ Խիզախի շքանշան, Միխայ Խիզախի շքանշան, Միխայ Խիզախի շքանշան, «Ռումինիայի աստղ» շքանշան, Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, «Սուրբ Ալեքսանդր» շքանշան և Սպիտակ Արծվի շքանշան

Կոնստանտին Պրեզան (ռումիներեն՝ Constantin Prezan, հունվարի 27, 1861(1861-01-27)[1], Butimanu, Դիմբովիցա, Ռումինիա - օգոստոսի 27, 1943(1943-08-27), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի մարշալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ծառայությունը սկսել է 1880 թվականին լեյտենանտի կոչումով։ Զինվորական կրթությունը ստացել է Բուխարեստում և Ֆրանսիայում։ Ծառայել է Գլխավոր Շտաբում և եղել է Ֆերդինանդ I թագավորի խորհրդականը։

1916 թվականի օգոստոսին, Ռումինիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուն պես, Կոնստանտին Պրեզանը ղեկավարել է 4-րդ (Հյուսիսային) բանակը։ Այդ բանակը կազմված էր 7-րդ, 8-րդ և 14-րդ (4-րդ խառը բրիգադով) դիվիզիաներից (ընդամենը` 68 գումարտակ), որոնք «կցվել էին» գեներալ Լեչիցկու ռուսական 9-րդ բանակին։ 1916 թվականի հոկտեմբերի վերջին ռումինական բանակների ջախջախումից հետո գլխավորել է Բուխարեստի շրջանում գտնվող ռումինական զորքերը։ 1916 թվականի նոյեմբերին նշանակվել է ռումինական Գլխավոր շտաբի պետ։ 1917 թվականի հունվարին ռուս արքա Նիկոլայ II-ի կողմից արժանացել է «սուրբ Գեորգի IV աստիճանի» շքանշանի[2]։

1918 թվականի նոյեմբերի 10-ին, Ռումինիայի՝ երկրորդ անգամ պատերազմի մեջ մտնելուց հետո, գեներալ Պրեզանը նշանակվել է ռումինական զորքերի գլխավոր հրամանատար։ 1920 թվականին եղել է Տրանսիլվանիան ռազմակալած (օկուպացրած) ռումինական բանակի հրամանատարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Constantin_Prezan
  2. «Георгиевские кавалеры периода Первой мировой войны: именные списки – П. | История, культура и традиции Рязанского края». www.history-ryazan.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]