Կոնստանտին Պոբեդոնոսցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Պոբեդոնոսցև
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էմարտի 10 (23), 1907[3] (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունԻրավագիտության կայսերական ուսումնարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան, քաղաքական գործիչ և փիլիսոփա
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Ծնողներհայր՝ Petr Pobedonostsev?
Զբաղեցրած պաշտոններQ57638186? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Konstantin Pobedonostsev Վիքիպահեստում

Կոնստանտին Պետրովիչ Պոբեդոնոսցև (մայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - մարտի 10 (23), 1907[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուսական պետական գործիչ, իրավաբան։

1860-1865 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, 1868 թվականից՝ սենատոր, 1872 թվականից՝ Պետական խորհրդի անդամ, 1880-1905 թվականներին՝ Սինոդի գլխավոր դատախազ (պաշտոնավարելիս հետապնդել է հերձվածողներին, աղանդավորներին)։ Պոբեդոնոսցևը օրենսդրություն է դասավանդել մեծ իշխաններին, այդ թվում ապագա կայսրեր Ալեքսանդր III-ին և Նիկոլայ II-ին, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքնակալությունն ամրապնդելու մասին 1881 թվականի ապրիլի 29-ի մանիֆեստի հեղինակն էր։ Դեմ էր արևմտաեվրոպական մշակույթին և հասարակական կյանքի բուրժուական ձևերին, հայացքները շարադրել է «Մոսկովյան ժողովածու» (1896) գրքում։ Սահմանափակել է զեմստվային դպրոցները և ավելացրել եկեղեցականներինը։ 1880-ական թվականների վերջից Պոբեդոնոսցևի ազդեցությունը թուլացել է։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո պաշտոնաթող է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 345