Կլարա Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Սանչես
Ծնվել էմարտի 1, 1955(1955-03-01)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԳուադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա[2]
Պարգևներ
 Clara Sánchez (writer) Վիքիպահեստում

Կլարա Սանչես (իսպ.՝ Clara Sánchez, մարտի 1, 1955(1955-03-01)[1], Գուադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի վիպասան։ 2013 թվականին El cielo ha vuelto վեպի համար արժանացել է «Վեպերի մոլորակ մրցանակին»[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Սանչեսը ծնվել է 1955 թվականին Գվադալախարայում։ Իսպաներեն բանասիրության գիտական աստիճան է ստացել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից, այնուհետև դասավանդել է Իսպանիայի Հեռակա կրթության ազգային համալսարանում։

Սանչեսը ներածականներ է գրել մի շարք արտասահմանյան հեղինակների, այդ թվում`Յուկիո Միսիմայի և Անջեյ Շչիպյորսկու համար, որը գրել է տարբեր ազգային պարբերականների համար, իր աջակցությունն է բերել Իսպանիայի հանրային հեռուստատեսության «Qué grande es el cine» շարքին, որի ռեժիսորն է Խոսե Լուիս Գարսին։ Սանչեսի դեբյուտային վեպը՝ Piedras preciosas (1989), քննադատության է արժանացել։ Ինչպես իր հետագա աշխատանքներում, այստեղ նույնպես նա օգտագործում է մտերմիկ, կոստումբրիզտական արձակ ու ցինիկ հումոր`ժամանակակից աշխարհի անհամապատասխանությունները բացահայտելու համար։

No es distinta la noche (Գիշերները չեն տարբերվում, 1990) և El palacio varado (Ափ նետված պալատ, 1993) հետո լույս է տեսել Desde el mirador (1996 թ.) ստեղծագործությունը, մարդկային խոցելիության հետազոտություն, որը քառասունամյա կնոջ տեսանկյունից; El misterio de todos los días (1999) ստեղծագործությունը մի պրոֆեսորի պատմություն է, որը սիրահարվում է իր ուսանողներից մեկին, Últimas noticias del paraíso (2000)՝ ժամանակակից երիտասարդների շփոթության և օտարման հետազոտությունն է, որը 2000 թվականին արժանացել է հեղինակավոր «Alfaguara» հրատարակչության մրցանակին։ Կլարա Սանչեսի աշխատանքները հրատարակվել են ինչպես Իսպանիայում, այնպես էլ Լատինական Ամերիկայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Lo que esconde tu nombre վեպի համար Սանչեսն արժանացել է Նադալի մրցանակի։ Ստեղծագործությունը հոգեբանական թրիլեր է, որի գլխավոր դերակատարները Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբարը վերապրած իսպանացի հանրապետականն է և օտարացած երիտասարդ կինը, որոնք Կոստա դել Սոլում հանդիպում են տարեց նացիստ զույգին[4]։

  • Իսպանական գրական և մշակութային ինստիտուտի մրցանակ, 1998[5]
  • «Alfaguara» հրատարակչության մրցանակ (2000) Últimas noticias del paraíso (Վերջին նորություններ դրախտից) վեպի համար[6]
  • Գերման Սանչես Ռուիպերեսի մրցանակ Տարվա լավագույն հոդվածի համար, 2006
  • Նադալի մրցանակ Lo que esconde tu nombre վեպի համար, 2010[7]
  • Մանդարաչե մրցանակ El cielo ha vuelto վեպի համար, 2013
  • Մոլորակ մրցանակ El cielo ha vuelto վեպի համար, 2013[8]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piedras Preciosas (1989)
  • No es distinta la noche (1990)
  • El palacio varado (1993)
  • Desde el mirador (1996)
  • El misterio de todos los días (1999)
  • Últimas noticias del paraíso (Ալֆագուարա մրցանակ 2000), Ed. Alfaguara, Madrid.
  • Un millón de luces (2003) Ed. Alfaguara, Madrid. 84-204-0070-X
  • Presentimientos (2008)
  • Lo que esconde tu nombre (Նադալ մրցանակ 2010) Ed. Destino, Barcelona.
  • Entra en mi vida (2012)
  • El cielo ha vuelto (Վեպերի մոլորակ մրցանակ, 2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Սանչես» հոդվածին։