Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կլարա Նովիկովայի գլխարկ» հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

«Կլարա Նովիկովայի գլխարկ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Шляпа Клары Новиковой»), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։

Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձանը բացվել է հումորի և էստրադայի «Մոսկվա - Յալթա - Տրանզիտ» փառատոնի օրերին՝ 2014 թվականի հուլիսին։ Քանդակը բացել է անձամբ Կլարա Նովիկովան[2]։

Արարողությանը մասնակցել են նաև փառատոնի նախագահ Միխայիլ Աշումովը, փառատոնի ժյուրիի նախագահ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, գրող Արկադի Արկանովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նիկոլայ Բանդուրինը և Սիմոն Օսիաշվիլին, ջութակահար Ստեպան Մեզենցևը, պաշտոնյաներ ու պատասխանատուներ, ինչպես նաև հուշարձանի հեղինակները՝ Իգոր և Էլեոնորա (Էլլա) Լիսենկոները[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ունի գլխարկով հայելու տեսք, ներքևում գրված է Նովիկովայի կերտած ամենահայտնի հերոսուհու անունը՝ Սոնյա մորաքույր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Клара Новикова открыла в Ялте памятник... своей шляпке (ФОТО)».