Կլարա Աշրաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Աշրաֆյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1924(1924-09-15)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 7, 1999(1999-08-07) (74 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և Institute of Scientific Information on Social Sciences?
Գործունեության ոլորտՀնդկաստանի պատմություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշրաֆյան

Կլարա Զարմայրի Աշրաֆյան (սեպտեմբերի 15, 1924(1924-09-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 1999(1999-08-07), Մոսկվա, Ռուսաստան), հայկական արմատներով խորհրդային և ռուս գիտնական-հնդկագետ, պատմական գիտությունների դոկտոր (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին կնոջ հետ ռեպրեսիայի ենթարկված հայ և ուկրաինական կուսակցական ու պետական գործիչ Զարմայր Անդրեյի Աշրաֆյանի դուստրն է։ Ծնողների կալանավորումից հետո ապրել է Մոսկվայում` բարեկամների մոտ։

1947 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 1950 թվականին՝ ասպիրանտուրան։

1950-1955 թվականներին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում եղել է արտասահմանյան գրականության տեղեկագրի խմբագիր։

1955 թվականից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի (ՌԳԱ) աշխատակից է, 1984 թվականից տնօրինել է Արևելքի ժողովուրդների պատմության բաժինը։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դելիի սուլթանություն. տնտեսական կարգի և հասարակական հարաբերությունների պատմություն (13-14-րդ դարեր)» (1960),
  • «Հյուսիսային Հնդկաստանի ագրարային կարգ (13-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսեր)»[1] (1965),
  • «Ավատատիրությունը Հնդկաստանում. զարգացման փուլեր և առանձնահատկություններ» (1977),
  • «Հնդկաստանի միջնադարյան քաղաք (13-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսեր)» (1983),
  • «Դելի. պատմություն և մշակույթ» (1987).
  • «Արևելյան և Կենտրոնական Ասիայի ժողովուրդների պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»։ Նաուկա, Արևելյան գրականության գլխավոր խմբագիր, 1986 թվական, 583 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vanina, 1999, էջ 373

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Котовский Г. Г. Памяти Клары Зармайровны Ашрафян (15 сентября 1924 г. — 7 августа 1999 г.) // Восток, 2000, № 1, с. 216—217.
  • Ашрафян / Е. Ю. Ванина // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 595. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]