Կիրովի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրովի փողոց (այլ կիրառումներ)
Կիրովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Անվանվել էՍերգեյ Կիրով
Փոստային ինդեքս346350

Կիրովի փողոց (ռուս.՝ Улица Кирова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սկելևատկա միկրոշրջանում։ Անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Սերգեյ Միրոնովիչ Կիրովի (1886-1934) պատվին։ Սկիզբ է առնում Ստեպան Ռազինի և Կոմսոմոլսկայա փողոցների միջնամասից՝ Գնիլուշա գետի ափի մոտից, և ավարտվում Մեժևայա և Կոսիորի փողոցների հանգույցում՝ Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամրջի մոտ։ Երկարությունն ընդամենը 450 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Կիրովի փողոցը սկսվում է Ստեպան Ռազինի և Կոմսոմոլսկայա փողոցների միջնամասից՝ Գնիլուշա գետի ափի մոտից, շարունակվում է Գնիլուշա գետին զուգահեռ, հատում դեպի ձախ շրջադարձ կատարած Ստեպան Ռազինի փողոցը և ավարտվում Մեժևայա և Կոսիորի փողոցների հանգույցում՝ Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամրջի մոտ։ Կարճ փողոց է. նրա երկարությունն ընդամենը 450 մետր է։ Փողոցում կա համարակալված 38 շինություն։

Կիրովի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Սերգեյ Միրոնովիչ Կիրովի (1886-1934) պատվին։ Սերգեյ Կիրովը եղել է Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից։ 1926 թվականի փետրվարից՝ ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի և ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ Հյուսիսարևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ 1930 թվականից՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934 թվականից՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ[1]։ Սպանվել է Սմոլնիում՝ 1934 թվականին՝ ենթադրաբար Ստալինի գաղտնի կարգադրությամբ[2]։ Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Биография С.М. Кирова». Վերցված է 2019 Մարտ 31-ին.
  2. «Киров Сергей Миронович - Роковая любовь большевика». Վերցված է 2019 Մարտ 31-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]