Կինդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կինդու
ֆր.՝ Kindu
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Մակերես150 կմ² կմ²
ԲԾՄ504 մ
Բնակչություն172 321 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2
Կինդու (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Կինդու (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Կինդու (ֆր.՝ Kindu), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Քաղաքը Մանիեմա նահանգի վարչական կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում քաղաքը հանդիսացել է առևտրի խոշոր կենտրոն և զբաղվում էր փղոսկրի, ոսկու և ստրուկների վաճառքով։ Ստրուկների առևտրով զբաղվող արաբ-սուահիլներն այստեղից քարավաններ էին ուղարկում Զանզիբար[1]։

Հենրի Մորտոն Ստենլին «այս նշանավոր քաղաք» է եկել 1876 թվականի դեկտեմբերի 5-ին և այն նկարագրել է որպես «անչափ երկար», «լայն փողոց, երեսուն ոտնաչափ լայնությամբ եւ երկու մղոն երկարությամբ» եւ «գյուղի ետեւում բանանի ու արմավենիների ծառեր»[2]։

1961 թվականի նոյեմբերին Կոնգոլեզյան ճգնաժամի ժամանակ տեղի է ունեցել Կինդուի կոտորած։ Տեղի է ունեցել կատաղի ճակատամարտ քաղաքում և վայրագություններ են կատարվել իտալացի խաղարարար տասնյակ օդաչուների նկատմամբ[3][4]։

Մոբուտու Սեսե Սեկոյի կառավարման ժամանակ Կինդուն նաև Կիվու մարզի Նորդ Կիվու ենթամարզի նախկին մայրաքաղաքն է եղել։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կոնգո գետի արևմտյան ափին, Բուկավու քաղաքից 400 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում, ծովի մակարդակից 504 մ բարձրության վրա[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 172 321 մարդ[6]։ Կինդու քաղաքում կարելի է հանդիպել իսլամական և սուահիլյան մշակույթների։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինդու քաղաքը հարավի երկրների հետ կապված է երկաթուղային ճանապարհներով։ Առկա է 2200 մետր թռիչքուղով օդանավակայան[7][8] եւ Կոնգոյի գետի երկայնքով պատմականորեն կարեւոր ուղի է եղել։

Քաղաք տանող ավտոճանապարհները հիմնականում գտնվում են վատ վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Editors of Encyclopædia Britannica
  2. Stanley, H.M., 1899, Through the Dark Continent, London: G. Newnes, Vol. One 0486256677, Vol. Two 0486256685
  3. Boulden, Jane (2001). Peace Enforcement: The United Nations Experience in Congo, Somalia, and Bosnia (1st ed.). Westport, Conn.: Praeger. ISBN 0-275-96906-1.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
  4. Whelan Michael. (2006). «The Battle of Jadotville: Irish Soldiers in Combat in the Congo 1961» (PDF). Dublin: South Dublin Libraries. ISBN 978-0-9547660-6-1.. {{cite web}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  5. «Kindu, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  6. Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population World Gazetteer
  7. «CONGO / ZAIRE» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 23-ին.
  8. «Kindu Airport». http://www.geonames.org/about.html GeoNames.Org (cc-by). {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինդու» հոդվածին։