Քիմ Ալեքսիս
Քիմ Ալեքսիս անգլ.՝ Kim Alexis | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1960[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Lockport High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ron Duguay? |
kimalexis.com | |
Քիմ Մարի Ալեքսիս (անգլ.՝ Kim Marie Alexis, հուլիսի 15, 1960[1], Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիմ Մարի Ալեքսիսը ծնվել է 1960 թվականի հուլիսի 15֊ին Լոկպորտում, ինժեներ֊քիմիկոս Ռոբերտ Ալեքսիսի ընտանիքում[2]։ Ալեքսիսը մեծացել է Բուֆալոյում։ Վեց տարեկան հասակում նա սկսել է զբաղվել լողով, և դպրոցում սովորելու վերջին տարում սկսել է ելույթ ունենալ պրոֆեսիոնալ մակարդակում։ Նա սովորել է քոլեջում, Ռոդ֊Այլենդսի համալսարանում և ընդունվել է հինգ տարի սովորելու դեղագործական ծրագրով[3]։ Նա մեծացել է պրեսբիտերական ընտանիքում, որն ամեն կիրակի եկեղեցի էին գնում[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]
1980֊ական թվականներին Ալեքսիսը համարվում էր ամենահաջողակ մոդելը Ջիա Կարաջիի, Քերոլ Ալտի, Քրիստի Բրինկլիի, Քելի Էմբերգի, Իմանի և Պոլինա Պարզկովայի հետ միասին։ 1983 թվականին նա դարձել է պրեմիում դասի «Revlon» կոսմետիկ շարքի դեմք՝ փոխարինելով Լերեն Խատոնին։
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990֊ական թվականների սկզբին Ալեքսիսը վարել է այնպիսի առողջարարական շոու, ինչպիսին էր «Առողջ երեխանները» Family Channel ալիքով[4] և Lifetime: 1990֊ական թվականների վերջին նա մասնակցել է Daily Edition թողարկմանը, որ սինդիկացիոն ծրագիր էր, որ տարածում էր MGM[5]։ Նա նաև Մայք Դիտկոյի հետ հայտնվել է «Ուրախ ընկերություն» սիթքոմի «One for the Road» վերջին դրվագում 1993 թվականին։ 2005 թվականին նա մասնակցել է «Բայց կարո՞ղ են նրանք երգել» (ռուս.՝ But Can They Sing?) հեռուստահաղորդմանը, որտեղ հայտնի մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն երգել, հնարավորություն են ստանում երգել լսարանի առջև։ Ալեքսիսը դուրս է մնացել մրցույթի երկրորդ շաբաթում։
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Ալեքսիսը նկարահանվել է «Սուրբը» ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է գալիս Էդի Մերֆին։
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին նա դարձել է «Alpine Lace Brands, Inc.» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ գովազդելով ընկերության Alpine Lace ցածր յուղայնությամբ արտադրանքը[6].
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1983-1992 թվականներին Ալեքսիսն ամուսնացած է եղել Ջիմ Ստոկտոնի հետ։Նրանք ունեն երկու որդի՝ Ջեյմ Ստոկտոնը (ծնվել է 1986 թվականին) և Բոբի Ստոկտոնը (ծնվել է 1990 թվականին)։
1993-2013 թվականներին Ալեքսիսն ամուսնացած է եղել հոկեյիստ Ռոն Դյուգհեմի հետ։ Նախկին ամուսիններն ունեն մեկ որդի՝ Նոյա Դյուգեյը (ծնվել է 1994 թվականին)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ս | Կոմիսար | The Commish | Իլեյն Թոմաս |
1993 | ֆ | Պարկեր դիակների համար | Body Bags | գեղեցիկ մազերով կինը |
1993 | ֆ | Պերի Մեյսոնի գաղտնիքը։ Չար կանանց գործը | A Perry Mason Mystery: The Case of the Wicked Wives | Նինա Մորգան Մորիսոն |
1998 | ֆ | Սուրբը | Holy Man | Էմբեր |
1999 | ս | Սերն ու Սանսեթ Բիչի գաղտնիքները | Sunset Beach | Էլսի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Henry, William A. III (1984 թ․ մարտի 4). «Is This The Face of The 80's (Who, Me?)». Texas, Baytown. The Baytown Sun. էջ 103. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին – via Newspapers.com.
- ↑ 3,0 3,1 Alexis, Kim (1998). A Model for a Better Future. Thomas Nelson Inc. ISBN 0-7852-7456-1.
- ↑ «Tattletales». Kansas, Salina. The Salina Journal. 1990 թ․ մայիսի 20. էջ 78. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին – via Newspapers.com.
- ↑ «Kim Alexis: New Job». South Carolina, Greenwood. The Index-Journal. 1998 թ․ սեպտեմբերի 24. էջ 8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին – via Newspapers.com.
- ↑ «Kim Alexis». South Carolina, Greenwood. The Index-Journal. 1994 թ․ սեպտեմբերի 1. էջ 5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին – via Newspapers.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ալեքսիս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ