Կիկվիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կիկվիտ
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ՂեկավարԼեոնարդ Մուտանգու Կատոնգա (Léonard Mutangu Katonga)
Առաջին հիշատակում1970
Մակերես92 կմ²
ԲԾՄ452 մետր
Պաշտոնական լեզուԿիտուբա
Բնակչություն397 737 մարդ (2012)
Կիկվիտ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Կիկվիտ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Կիկվիտ (ֆր.՝ Kikwit), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կվիլու նահանգում։

Կիկվիտը համարվում է Կվիլու նահանգի ամենամեծ քաղաքը, տեղակայված է երկրի հարավ-արևմտյան մասում՝ Կուիլու գետի վրա։ Ծովի մակարդակից բարձր է 452 մ[1]։ Կիկվիտը տարածաշրջանում հայտնի է նաև «Մայր» անունով (անգլ.՝ The Mother): Քաղաքի բնակչությունը, ըստ 2012 թվականի տվյալներով, եղել է 397 737 մարդ[2]։

Կիկվիտը առևտրական և վարչական կարևոր կենտրոն է։ Քաղաքում կա ստադիոն և օդանավակայան։ Կիկվիտը Կինշասային միացած է ճանապարհային և գետային կապով։

1995 թվականին Կիկվիտում եղել է Էբոլա վիրուսային հիվանդության բռնկում։ 2009 թվականի փետրվարի 18-ին՝ նոր սահմանադրությունից 36 ամիս անց, Կիկվիտը դարձավ Կվիլու նահանգի վարչական կենտրոնը։

Քաղաքը հայտնի է մասնավորապես բապենդե ժողովրդի ավանդական պարերով։ Բապենդեի պարողները կրում են ազգային հագուստ, որոնք բաղկացած են կարմիր դիմակներից և ռաֆիյա արմավենու տերևներից։

Պարողների րաֆիյա արմավենու տերևներից հագուստը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kikwit, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  2. Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population World Gazetteer

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]