Կիկո Միձուհարա
Կիկո Միձուհարա ճապ.՝ 水原 希子 | |
---|---|
Հասակը | 1.68սմ |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1990 (33 տարեկան)[1] |
Ծննդավայր | Դալաս, Տեխաս, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ճապոնիա |
Ազգություն | ամերիկացի/ճապոնացի |
Մասնագիտություն |
|
Ակտիվ շրջան | 2010 - ներկա |
Ժանրեր | դրամա, կատակերգություն, մելոդրամա |
IMDb | ID 3460467 |
ԿինոՊոիսկ | ID 1833106 |
kiko-mizuhara.com | |
Կիկո Միձուհարա (ճապ.՝ 水原 希子 Միձուհարա Կիկո, ի ծնե անուն՝ Օդրի Կիկո Դանիել[3], հոկտեմբերի 15, 1990[4], Դալաս[5] և ԱՄՆ[6]), ճապոնա-ամերիկացի մոդել, դերասանուհի, երգչուհի և դիզայներ, ով ունի կորեական արմատներ։ Ճապոնիայում ապրել է դեռևս փոքր հասակից։ Աշխատում է այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են՝ Angelababy-ն, Էիմի Կուրոդան և Հու Բինը։
Կիկո Միձուհարան իր մոդելային կարիերան սկսել է քսան տարեկանում՝ մասնակցելով Seventeen ամսագրի մրցույթին, որտեղ ընթերցողները ընտրում էին ամսագրի նոր դեմքերին[7]։ Հետո, որպես մոդել նա պայմանագիր կնքեց ViVi և MAQUIA ամսագրերի հետ[8]։ 2010 թվականին հանդես է եկել, որպես դերասան՝ «Նորվեգիական անտառ» ֆիլմում[9]։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվել է ճապոնական «Yae No Sakura», «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում[10]։ 2011 և 2013 թվականներին, նա որպես երգչուհի համագործակցել է Թովա Թեիի հետ՝ «The Burning Plain» և M-Flo-ի «No Way» երգերի ձայնագրության ժամանակ։ Բացման միջոցառումներին նա Ռիհաննայի[11] և Բեյոնսեի[12] հետ կատարել է դուետներ։ 2ե014 թվականին նա դարձել է «Business of Fashion 500: The People Shaping the Global Fashion Industry» նախագծի անդամ[13]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա հայրը ամերիկացի է, իսկ մայրը զաինիչի՝ Ճապոնիայի կորեացի[14][15]։ Նա ծնվել է Դալաս քաղաքում, ապա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Կոբե քաղաք։ Նա ունի կրտսեր քույր՝ Էշլի Յուկա Դանիելը, ով նրանից չորս տարով փոքր է։ Քույրը նույնպես մոդել է։ Երբ Կիկոն 13 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին և հայրը վերադարձավ ԱՄՆ։
2003 թվականին մասնակցել է Seventeen ամսագրի մրցույթին և հաղթել է[16]։ 16 տարեկանում միայնակ տեղափոխվել է Տոկիո։ 2007 թվականի հուլիսին դարձել է ViVi նորաձևության ամսագրի մոդել[17]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-ից 2010 թվականները Կիկո Միձուահարան եղել է Tokyo Girls Collection-ի մոդել[18]։ Միջազգային հայտնիություն ձեռք է բերել 2014 թվականին՝ The Paris Collections-ին մասնակցելով[19]։ Նույն տարում բրիտանացի դիզայներ Նասիր Մաժարի կողմից հրավիրվել է Լոնդոն՝ նորաձևության շաբաթ միջոցառման ժամանակ քայլել իր S/S հավաքածուի համար[20], նաև համագործակցել է դիզայներ Ջերեմի Սկոտի հետ իր Moschino հավաքածուն ցուցադրելու համար՝ Միլանի նորաձևության շաբաթի ժամանակ[21][22]։ Նա Վենետիկում մասնակցել է Նիկոլա Ֆորմիչետի Դիզելի նոր հավաքածուի ցուցադրմանը[23]։
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Միձուհարան առաջարկ ստացավ նկարահանվել Թրան Ան Հունի «Նորվեգիական անտառ» ֆիլմում, այդ ֆիլմում նաև նկարահանվում էին Կենիչի Մացույաման և Ռինկո Կիկուչին[24][25]։ 2012 թվականին Միկա Նինագավայի «Helter Skelter» ֆիլմում խաղացել է երկրորդական դեր։ Այդ ֆիլմը հիմնված էր Կյոկո Օկազակիի նույնանուն մանգայի վրա[26]։ Նույն տարում նա երկորդական դեր է խաղացել Տոշիակի Տոյոդայի «I'm Flash!» ֆիլմում[27][28]։ Կազունարի Նինոմիյայի հետ խաղացել է Կեիշի Օտոմոյի «Platinum Data» ֆիլմում[29]։ 2014 թվականին նա խաղացել է կախարդ բժշկի դեր՝ «Խաբիր ֆիլմին. Վերջին փուլ» ֆիլմում[30], որտեղ նա խոսել է մալայերեն, քանի որ ֆիլմը նկարահանվել է Մալայզիայի Կուչինգ քաղաքում։ 2014 թվականի հուլիսին Միձուհարան ասաց, որ «Տիտանների գրոհը» ֆիլմը կհեռարձակվի 2015 թվականի ամռանը[31]։
2013 թվականին Միձուհարան խաղացել է ճապոնական «Yae No Sakura» հեռուստատեսային դրամայում[32]։ 2014 թվականին խաղացել է «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում։
Դիզայներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միձուհարան 2013 թվականին առաջին անգամ համագործակցել է դիզայներական կազմակերպությունների հետ և ցուցադրել իր գարնանային հավաքածուն։ Հավաքածուն ստեղծելուց ոգեշնչվել է Փարիզի 1920-ականների ոճից[33]։ Նույն տարում ներկայացրել է F/W հավաքածուն, որն անվանել է «Bad Girl of the 90s», այդ հավաքածուն կրել են հայտնի երգչուհիներ Բեյոնսեն, Ռիհաննան և ուրիշներ[34]։ Միձուհարան նաև թողարկել է գլխի զարդարանքների հավաքածու[35]։ 2014 թվականին թողարկել է իր գարուն-ամառ Girlfriend of the Rockstar հավաքածուն[36], այդ նույն տարում նաև թողարկել է աշուն-ձմեռ Disco Bowling հավաքածուն, որի ստեղծման համար ոգեշնչվել է 1980-ականների ոճից[37][38]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նորվեգիական անտառ» (2010)
- «Helter Skelter» (2012)
- «I'm Flash!» (2012)
- «Platina Data» (2013)
- «Խաբիր ֆիլմին. Վերջին փուլ» (2014)
- «Տիտանների գրոհը» (2015)
- «Տիտանների գրոհը. Աշխարհի վերջ» (2015)
- «Kōdai-ke no Hitobito» (2016)
- «Nobunaga Concerto» (2016)
- «Okuda Tamio ni Naritai Boy» (2017)
Հեռուստատեսային դրամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Yae No Sakura» (2013)
- «Shitsuren Chocolatier» (2014)
- «Nobunaga Concerto» (2014)
- «Kokoro ga Pokitto ne» (2015)
- «Kazoku no Katachi» (2016)
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թովա Թեի – «The Burning Plain»՝ «Sunny» ալբոմից (2011)
- M-Flo – «No Way»՝ «Neven» ալբոմից (2013)
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kiko (2010)
- Girl (2012)
- Kiko Mizuhara Model and Actress Fashionable Selby by Todd Selby, Abrams, New York, (2014)
- A Winter Diary by Julien Levy, New York, (2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «藤原竜也&水原希子 Special Interview». Oricon Style (Japanese). Oricon. 2012 թ․ օգոստոսի 29.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hoff, Victoria Dawson (2013 թ․ դեկտեմբերի 9). «Meet the International Star Behind Beyoncé's Pizza Outfit». Elle.
- ↑ «Interview Of Kiko & Niels: The New Maison Kitsuné FW13 Faces». Kitsune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 http://kotaku.com/attack-on-titan-movie-stars-versus-the-anime-and-manga-1661037915
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «All About Kiko~100 questions Translation». 100wendybirds. Nylon Japan. January 2011.
- ↑ «Kiko Mizuhara's life translated». 100wendybirds. KIKO (Photobook).
- ↑ Walker, Harriet. «Kiko Mizuhara: The Norweigan [sic] Wood Star in an Intimate Portrait». AnOther. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Interview with Kiko Mizuhara». Fuji Television (Japanese). Fuji Television. 2014 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rihanna in Kiko Mizuhara for Opening Ceremony in NYC». Tom and Lorenzo. 2014 թ․ մայիսի 1.
- ↑ Hoff, Victoria (2013 թ․ դեկտեմբերի 9). «Meet the International Star Behind Beyoncé's Pizza Outfit». Elle.
- ↑ «BoF 500: Kiko Mizuhara». Business of Fashion. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 映画「ノルウェイの森」で主人公を翻弄 水原希子の素顔. MSN Sankei News (Japanese). Sankei Shimbun. 2010 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «eiga.com».
- ↑ «Kiko Mizuhara's life - translated Pt 2/2». 100wendybirds.
- ↑ Link text, http://asianwiki.com/Kiko_Mizuhara.
- ↑ «Kiko Mizuhara». Asia Cross.
- ↑ «Kiko Mizuhara Debuts at the Paris Collections in Olympia Le Tan's Show». Fashion Headline Japan. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Ongley, Hannah (2013 թ․ սեպտեմբերի 16). «LFW: Nasir Mazhar's Colorful Case for Model Diversitywork=STYLEITE». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «世界が水原希子を待っていた!! 才能開花中! 仕事現場に密着». Numero Tokyo. 2014 թ․ հունիսի 24.
- ↑ «2014-15 AW: Kiko Mizuhara and Her Sister for Sretsis». Fashion Headline Japan. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Kiko Mizuhara for Nicola Formichetti's DIESEL 2014-15 AW Collection». Fashion Headline Japan. 2014 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Adams, Sam (2012 թ․ հունվարի 5). «Norwegian Wood - Film - Movie Review - The A.V. Club». The A.V. Club.
- ↑ Bradshaw, Peter (2011 թ․ մարտի 10). «Norwegian Wood - review - Film - The Guardian». The Guardian.
- ↑ Schilling, Mark (2012 թ․ հուլիսի 13). «'Heruta Sukeruta (Helter Skelter)' - The Japan Times». The Japan Times.
- ↑ Schilling, Mark (2012 թ․ օգոստոսի 31). «'I'm Flash!' - The Japan Times». The Japan Times.
- ↑ Harvey, Dennis (2012 թ․ հոկտեմբերի 5). «I'm Flash! - Variety». Variety.
- ↑ Schilling, Mark (2013 թ․ մարտի 15). «'Purachina Deta (Platinum Data)' - The Japan Times». The Japan Times.
- ↑ «トリック劇場版 ラストステージ』 マレーシアで初海外ロケ、豪華ゲストも». Cinema Cafe. 2013 թ․ հուլիսի 31.
- ↑ «'Live Action version of Attack on Titan, Ishihara Satomi, Kiko Mizuhara additional cast announced'». Model Press. 2014 թ․ հուլիսի 30.
- ↑ «大河出演決定の水原希子、女優業への苦悩を告白 モデルプレスインタビュー». Model Press. 2012 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ «OC Omotesando Countdown: Exclusive Items». Opening Ceremony. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ http://tomandlorenzo.com/2014/05/rihanna-in-kiko-mizuhara-for-opening-ceremony-in-nyc/
- ↑ Brumfitt, Stuart (September 2014). «Gypsy Sport step up to the plate». Dazed Digital.
- ↑ «Kiko Mizuhara for Opening Cermeony». Opening CeremonyJapan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Kiko Mizuhara for Opening Ceremony AW 2014». Opening CeremonyJapan. 2014 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Opening Ceremony Osaka». Opening Ceremony Japan. 2014 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիկո Միձուհարա Internet Movie Database կայքում
- Կիկո Միձուհարայի սկավառակագրությունը Discogs կայքում
- Կիկո Միձուհարա Ինստագրամում
- Kiko Mizuhara in Business of Fashion: The People Shaping the Global Fashion Industry in 2014 Արխիվացված 2019-12-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկո Միձուհարա» հոդվածին։ |
|