Կեյկո Մացուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեյկո Մացուի
Բնօրինակ անունճապ.՝ 松居 慶子
Ի ծնե անունճապ.՝ 土居 慶子
Ծնվել էհուլիսի 26, 1961(1961-07-26) (62 տարեկան)
Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Ժանրերsmooth jazz
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգչուհի և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԱշխատավայրՑուրուգա քոլեջ
ԼեյբլShanachie Records?
Կայքkeikomatsui.com
 Keiko Matsui Վիքիպահեստում

Կեյկո Մացուի (օրիորդական ազգանունը՝ Դոի, հուլիսի 26, 1961(1961-07-26), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա)[1], ճապոնացի ջազ ոճի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, թողարկել է 20 ալբոմ, ինչի շնորհիվ դարձել է հանրահայտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյկոյի մայրը՝ Էմիկո Դոին եղել է ճապոնական ազգային պարերի ուսուցչուհի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մայրը 5 տարեկան աղջկան տարավ դաշնամուրի պարապմունքների։ Դա համընկավ Կեյկոյի 5 տարեկանը տոնելուց հետո, նույն տարվա հունիսին, որն ըստ ճապոնական ավանդազրույցի, եթե 5 տարեկանը տոնելուց հետո առաջին հունիսին որևէ բան ես նախընտրում, այն դառնում է կյանքի մեծագույն մասը։ Կեյկոն հիացած էր հենց առաջին պարապմունքից։

Կեյկոն լավ էր սովորում նաև միջնակարգ դպրոցում, մի քանի անգամ նույնիսկ դասարանի նախագահ է ընտրվել։ Այդ ժամանակ նա սիրում էր լսել Սթիվի Ուանդերի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները[2]։ Նրան նաև դուր էին գալիս կինոֆիլմերից այն երաժշտություններն, որոնց հեղինակները եղել են Նինո Ռոտան և Մորիս Ժարր։ Կեյկոյի սիրելի ջազ երաճիշտը եղել է Չիկ Կորեան։ Կեյկոն բարձրագույն կրթություն ստացել է Ճապոնիայի կանանց համալսարանում, մասնագիտացել մանկական մշակույթի ոլորտում։ Մի քանի տարի հետո պարապմունքներ է անց կացրել մասնավոր ուսուցչի հետ և սկսել դասընթացները «Yamaha Music Foundation»-ում։ Որոշ ժամանակ անց Կեյկոն դարձավ լավագույն ուսանողուհին և 17 տարեկանում «Yamaha System»-ից ձայնագրվելու առաջարկություն ստացավ։ Հենց այդ տարիքում ֆիլմի համար գրեց իր առաջին լուրջ ստեղծագործությունը ։ Հետո ստեղծեց իր սեփական Կոսմոս ջազային խումբը և այդ խմբի հետ թողարկեց 4 ալբոմ։ 1999 թվականին «Oasis Awards» հանդիսության ժամանակ ստացավ տարվա լավագույն ջազային կատարող կոչումը։

Կեյկո Մացուի

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

U.S. CD RELEASES

  • 1987 — A drop of water (1987, 1993, 2003)
  • 1989 — Under northern lights
  • 1990 — No borders
  • 1991 — Night waltz
  • 1992 — Cherry blossom (1992, 2003)
  • 1994 — Doll
  • 1995 — Sapphire
  • 1996 — Dream walk
  • 1997 — A gift of hope
  • 1997 — Keiko Matsui collection
  • 1998 — Full moon and the shrine
  • 1999 — Keiko Matsui live
  • 2000 — Whisper from the mirror
  • 2001 — Deep blue
  • 2001 — A gift of life
  • 2002 — The ring
  • 2003 — The piano
  • 2003 — White owl
  • 2004 — Wildflower
  • 2005 — Walls of akendora
  • 2007 — Moyo
  • 2011 — The Road…
  • 2013 — Soul Quest
  • 2016 — Journey to the Heart

U.S. VIDEO RELEASES

  • 1998 — PBS Special Keiko Matsui «Light Above The Trees»
  • 2001 — Bet Jazz Channel Presents: Keiko Matsui

JAPANESE CD RELEASES

  • 1987 — A Drop of Water
  • 1988 — Under Northern Lights
  • 1990 — The Wind and The Wolf
  • 1991 — Night Waltz
  • 1992 — Cherry Blossom
  • 1994 — Doll
  • 1995 — Sapphire
  • 1997 — Dreamwalk
  • 1998 — Full Moon and The Shrine
  • 1999 — Live from Santa Monica, CA
  • 2000 — In A Mirror
  • 2000 — Hidamari no Ki (саундтрек аниме)
  • 2001 — The Piano
  • 2001 — Deep Blue
  • 2001 — Deep Blue solo Piano
  • 2002 — The Ring
  • 2002 — Live in Tokyo
  • 2003 — Spring Selection
  • 2003 — Wildflower
  • 2004 — Summer Selection
  • 2004 — Walls of Akendora
  • 2005 — Compositions
  • 2005 — The Best of Keiko Matsui
  • 2007 — Moyo
  • 2011 — The Road…
  • 2015 — Soul Quest

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետերբուրգի T9 երաժշտական խումբը Կեյկո Մացուիի «Tears Of The Ocean» և «Between The Moons»-ի ստեղծագործությունները գործածել է «Ода нашей любви» и «Черновики грусти» երգերում։
  • «Tears Of The Ocean»-ի թեմատիկան գործածվել է ReЦiDiV խմբի «Вороны» երգի մեջ։
  • 25/17 երաժշտական խումբը իր «Собака» երգի մեջ օգտագործել է Կեյկո Մացուիի «Between The Moons» ստեղծագործությունը։
  • Ռեփեր կատարող Լիզա Small-ը իր «Саундтреки» երգի մեջ գործածել է «Crescent Night Dreams»-ից մի դրվագ։
  • Da B.O.M.B ռեփ խումբն իր«Часы» երգի երաժշտությունը վերցրել է «Be With Me» ստեղծագործությունից։
  • Կեյկո և Կադզու Մացուիի հայտնի երաժշտությունը «Умножающий печаль» սերիալի սաունդտրեկն է՝ Գեորգի Վայների համանուն վեպի հիման վրա նկարահանված, ռեժիսոր՝Օլեգ Ֆասենկո, 2005 թվական[3]։
  • «The Road…» տեսահոլովակի պրոդյուսերը ուկրաինացի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биография Кэйко Мацуи». www.peoples.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «Кейко Мацуи: "В Украине люблю розы, а злят меня ваши пробки"». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Кейко Мацуи Умножающий печаль

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեյկո Մացուի» հոդվածին։