Կարտոֆիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտոֆիլ (այլ կիրառումներ)
Կարտոֆիլ
Կարտոֆիլ
Կարտոֆիլ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Solaneae
Ցեղ Մորմ (Solanum)
Տեսակ Կարտոֆիլ (S. tuberosum)
Միջազգային անվանում
Solanum tuberosum
Կարտոֆիլի պալարներ

Կարտոֆիլ (լատին․՝ Solánum ), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի պալարապտղավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Oսլա պարունակող պալարապտղավոր մշակաբույս է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գիտական անվանումը՝ տվել է Կասպեր Բաուգին[1] 1596 թվականին իր «Theatri botanici» աշխատությունում, ավելի ուշ այդ անվանումը օգտագործեց Կառլ Լիննեյը իր «Species Plantarum»[2] (1753) աշխատությունում;

«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղի դիագրամ

Ծաղկի բանաձև։

Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձրությունը՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն։ Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն։ Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է։ Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է։ Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն)։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

73
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 73 կկալ 305 կՋ
Ջուր80 գ
Սպիտակուցներ1.9 գ
Ճարպեր0.1 գ
Ածխաջրեր16.6 գ
օսլա14.2 գ 

Թիամին (B1)0.08 մգ մգ
Ռիբոֆլավին (B2)0.03 մգ մգ
Նիացին (B3)1.1 մգ մգ
Պանտոտենային թթու (B5)0,061 մգ
Պիրիդօքսին (B6)0.24 մգ մգ
Ֆոլացին (B9)16,5 գ մկգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)11 մգ մգ
Վիտամին D2.1 գ մկգ
Վիտամին K2.2 մկգ

Կալցիում11 մգ մգ
Երկաթ0.7 մգ մգ
Ֆոսֆոր59 մգ մգ
Կալիում426 մգ մգ
Նատրիում6 մգ մգ

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրահատուկ պայմաններում հանդիպում է մոտ կարտոֆիլի 10 տարբեր տեսակներ.[3]։

Կարտոֆիլի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտոֆիլի արտադրությունը ըստ երկրների։2005 թվականի տվյալներով
Կարտոֆիլի համաշխարհային ցանքատարածությունները

2005 թվականին կարտոֆիլի արտադրությամբ առաջատար երկիր էր Չինաստանը, երկրորդ տեղում էին Ռուսաստանը և Հնդկաստանը։

Կարտոֆիլի արտադրություն (մլն տոննա)
Աղբյուր։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության/small>
Երկիր 2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 88.4
Հնդկաստան Հնդկաստան 42.3
Ռուսաստան Ռուսաստան 32.7
Ուկրաինա Ուկրաինա 24.2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 19.4
Գերմանիա Գերմանիա 11.8
Լեհաստան Լեհաստան 8.2
Բանգլադեշ Բանգլադեշ 8.3
Ֆրանսիա Ֆրանսիա 8.0
Բելառուս Բելառուս 7.7

Հուշարձանների և թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելգիայում գոյություն ունի կարտոֆիլի թանգարան։ Ի թիվս իր ցուցանմուշների - հազարավոր իրերի, որոնք պատմում են կարտոֆիլի ստեղծման պատմության մասին, ինչպես նաև կան այդ թեմայով բազմաթիվ նկարներ։
  • 2008 թվականին Մարինսկ քաղաքում բացվել է Կարտոֆիլի հուշարձան[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գինեսի գրքում գրանցված ամենամեծ կարտոֆիլի քաշը կազմել է ավելի քան 8 կգ։
    Կարտոֆիլի դաշտ, Գավառ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Todo sobre la patata». www.historiacocina.com. 2005 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Carl von Linné Species plantarum, 1753 Vol.1 p.185
  3. См. ссылку TPL в карточке растения"
  4. Памятник Картошке в Кузбассе атаковали хулиганы

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб։ ООО «СЗКЭО», 2010. — С. 25—28. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4.
  • Мамонов Е. В. Сортовой каталог. Овощные культуры. — Москва։ ЭКСМО-ПРЕСС, Лик Пресс, 2001. с. 430—486

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարտոֆիլի պատմություն» (անգլ.՝ The Potato Story) - Վավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է ORF 3 Sat & MR-FILM հեռուստաընկերության կաղմից 2008 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 349
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտոֆիլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտոֆիլ» հոդվածին։
Ընթերցե՛ք «կարտոֆիլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։