Կարնուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կարնուլ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես97,69 կմ²
ԲԾՄ274±1 մետր
Բնակչություն457 633 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ8518
Փոստային դասիչ518000–518999
Կարնուլ (Հնդկաստան)##
Կարնուլ (Հնդկաստան)

Կարնուլ, Կարնուլու[2] (տելուգու՝ కర్నూలు, հինդի՝ कर्नूल, անգլ.՝ Kurnool), քաղաք Հնդկաստանի հարավային հատվածում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգում[3]։ Կարնուլ շրջանի վարչական կենտրոն։ Կարնուլը նահանգի մայրաքաղաքից՝ Հայդարաբադից տեղակայված է 212 կմ դեպի հարավ[4][5]։ Մեծությամբ նահանգի վեցերորդ քաղաքն է։ Հայտնի է որպես «Ռայալասիմայի դարպասներ»։ 1953 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1956 թվականի հոկտեմբերի 31-ը եղել է Անդհրա նահանգի մայրաքաղաքը[6][7]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարնուլ» անվանումը ծագում է «Կանդենավոլու» անվանումից։ Կանդենան տելուգուից թարգմանաբար նշանակում է քսուք[8]։ Նաև քաղաքը հայտնի է որպես Սկանդա կամ Կումարասվանի (պատերազմի գլխավոր աստված)[8][9][10]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Կարնուլից դեպի Տունգաբհադրա գետը

Միջին բարձրություն ծովի մակարդակից կազմում է 273 մետր[11]։ Կարնուլը տեղակայված է Տունգաբհադրա գետի ափերին՝ Կրիշնա գետի աջ վտակի վրա[12]։ Քաղաքի միջով նաև հոսում են Հանդրի և Նիվա գետերը[13]։

Կլիման արևադարձային է՝ ամռանը 26 °C-ից մինչև 45 °C և ձմռանը՝ 12 °C-ից մինչև 31 °C ջերմատիճաններով։ Տեղումների միջին քանակը կազմում է 542 մմ։

Կարնուլ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37.3
(99.1)
39.9
(103.8)
42.6
(108.7)
44.8
(112.6)
46.5
(115.7)
42
(108)
38.5
(101.3)
37.8
(100)
38.7
(101.7)
38.4
(101.1)
38.8
(101.8)
34.4
(93.9)
46.5
(115.7)
Միջին բարձր °C (°F) 31.7
(89.1)
34.8
(94.6)
38.2
(100.8)
40.1
(104.2)
40.5
(104.9)
36.2
(97.2)
33.6
(92.5)
32.5
(90.5)
32.9
(91.2)
32.5
(90.5)
31.2
(88.2)
30.5
(86.9)
34.6
(94.3)
Միջին ցածր °C (°F) 17.9
(64.2)
20.3
(68.5)
23.8
(74.8)
26.7
(80.1)
27.5
(81.5)
25.5
(77.9)
24.5
(76.1)
23.9
(75)
23.8
(74.8)
22.8
(73)
20.1
(68.2)
17.8
(64)
22.9
(73.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 8.3
(46.9)
11.1
(52)
12.8
(55)
15.5
(59.9)
19.4
(66.9)
17.6
(63.7)
19.2
(66.6)
19.9
(67.8)
17.0
(62.6)
13.0
(55.4)
9.3
(48.7)
6.7
(44.1)
6.7
(44.1)
Տեղումներ մմ (դյույմ) 4.0
(0.157)
2.2
(0.087)
9.8
(0.386)
26.4
(1.039)
50.4
(1.984)
93.6
(3.685)
121.4
(4.78)
143.4
(5.646)
145.0
(5.709)
114.1
(4.492)
23.0
(0.906)
3.9
(0.154)
737.2
(29.024)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 0.3 0.2 0.7 1.6 2.7 5.7 7.6 9.0 7.7 5.2 1.9 0.3 43.0
աղբյուր: նդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտ[14][15]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կարնուլի բնակչությունը կազմել է 484 327 մարդ, որոնցից 239 401՝ տղամարդիկ և 238 723՝ կանայք։ Գրագիտության մակարդակը կազմում է 77,37 %[16][17]:

Գրագիտությունը Կարնուլում[17]
Բոլորը
  
77.37 %
Տղամարդիկ
  
83.01 %
Կանայք
  
71.24 %


Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում է ցեմենտի արտադրությունը։ Բնակիչների գործունեության առաջին ոլորտներից մեկն է դարձել բամբակի արտադրանքի և բամբակազտության արտադրությունը, գորգերի պատրաստումը։ Մեծանում է բուսական յուղերի քանակը, որն արտահանվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 District Census Dataset of Andhra Pradesh - Towns(2011)Office of Registrar General & Census Commissioner of India.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 152.
  3. «District Census Handbook : Kurnool» (PDF). Census of India. էջ 50. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «ourkmc.com» (PDF). ww38.ourkmc.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «KURNOOL MUNICIPAL CORPORATION STATUS REPORT». Docslide.us.
  6. «Registration | District Codes | TRANSPORT DEPARTMENT GOVERNMENT OF ANDHRA PRADESH - INDIA». aptransport.org.
  7. Sarkar, Siddhartha (2011). International Journal of Economic and Political Integration: Vol.1, No.1. Universal-Publishers. էջ 15. ISBN 978-1-61233-544-5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  8. 8,0 8,1 «About Kurnool». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Iswara Dutt, K. (1937), «Kamma commanders of the Vijayangara armies», Journal of the Andhra Historical Society, Andhra Historical Research Society, էջեր 222–224
  10. «Heritage in Kurnool». AP Tourism Department. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Kurmanath, K.V (2006 թ․ հունիսի 22). «A rocky, solid gift from nature». The Hindu Business Line. Orvakal (Kurnool district). Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Gopal Darwaza stands as a witness to history». The Hindu. Kurnool. 2014 թ․ ապրիլի 22. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Rollapadu Wildlife Sanctuary», Wikipedia (անգլերեն), 2019 թ․ մարտի 3, Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին
  14. «Kurnool Climatological Table Period: 1981–2010». India Meteorological Department. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  15. «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010» (PDF). Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  16. http://www.censusindia.gov.in/2011-prov-results/paper2/data_files/India2/Table_3_PR_UA_Citiees_1Lakh_and_Above.pdf
  17. 17,0 17,1 «Kurnool City Population Census 2011-2019 | Andhra Pradesh». www.census2011.co.in.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարնուլ» հոդվածին։