Կարմեն Մոնդրագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն Մոնդրագոն
Ի ծնեիսպ.՝ María del Carmen Mondragón Valseca
ԿեղծանունNahui Olin[1]
Ծնվել էհուլիսի 8, 1893(1893-07-08)[2]
ԾննդավայրՏակուբայա, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էհունվարի 23, 1978(1978-01-23) (84 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի, գրող և մոդել
ԹեմաներPintar?
ՀայրՄանուել Մոնդրագոն
ԱմուսինՄանուել Ռոդրիգես Լոսանո
Համատեղ ապրողԴոկտոր Ատլ
 Carmen Mondragon Վիքիպահեստում

Մարիա դել Կարմեն Մոնդրագոն Վալեսկա (իսպ.՝ María del Carmen Mondragón Valseca, հայտնի է եղել նաև որպես Նահուի Օլին (իսպ.՝ Nahui Ollin), հուլիսի 8, 1893(1893-07-08)[2], Տակուբայա, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 23, 1978(1978-01-23), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարչուհի, բնորդուհի և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմեն Մոնդրագոնը ծնվել է Տակուբայայում (այժմ` Մեխիկո)։ Գեներալ Մանուել Մոնդրագոնի և Մերսեդես Վալսեկայի ութ երեխաներից հինգերորդն էր։ 1897-1905 թվականներին ծնողների հետ միասին բնակվում էր Ֆրանսիայում, ազատ խոսում ֆրանսերեն։ 1905 թվականից ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա։ 1913 թվականին Կարմենը ամուսնանում է ընտանիքի բարեկամ նկարիչ Մանուել Ռոդրիգես Լոսանոյի հետ և տեղափոխվում Փարիզ։ Դերասանական ընտանիքի բարեկամների թվում էին Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը և Ժան Կոկտոն։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ամուսինները տեղափոխվում են Սան Սեբաստիան (եղբայրը` Մանուել Մոնդրագոն կրտսերը, այստեղ ֆոտոստուդիա ուներ), որտեղ Կարմենը ինքը սկսեց զբաղվել գեղանկարչությամբ[3]։

1921 թվականին Կարմեն Մոնդրագոնը վերադարձավ Մեքսիկա` բաժանվելով ամուսնուց, չնայած վարկած կա, որ ամուսնալուծությունը պաշտոնապես չի գրանցվել։ Նկարչուհին մտավ արտիստական ընտրախավի մեջ և որոշ ժամանակ մասնակցեց ավանգարդիստական «Ուլիսս» թատրոնի աշխատանքներին։ Նրա ծանոթների թվում էին Խոսե Վասկոնսելոսը և Խավիեր Վիլյաուրուտիան։ Վարում էր ազատ բոհեմական կենսակերպ, սիրում էր զարմացնել հասարակությանը, հավանաբար առաջին կինն էր Մեքսիկայում, որ կարճ շրջազգեստ էր հագնում։ Մեխիկոյում նա հաճույքով էր կեցվածք ընդունում որպես բնորդուհի, մասնավորապես Դիեգո Ռիվերային, Տինա Մոդոտտիին, հայտնի է նաև նրա մերկ լուսանկարների շարքը, կատարված Անտոնիո Կարդունոյի կողմից։ 1920-ական թվականների կեսերին նա բուռն սիրավեպ է ունենում նկարիչ Էրարդո Մուրիլիոյի հետ, որը հայտնի էր «Դոկտոր Ատլ» կեղծանվամբ։ նրանք բնակվում էին նկարչի կողմից գնված նախկին եկեղեցում։ Նա Կարմեն Մոնդրագոնին տվել էր Նահուի Օլին (ացտեկերեն` Nahui Olin) կեղծանունը, որը ացտեկերեն նշանակում էր մեր աշխարհը արհավիրքից պահպանված, աստվածներից մեկի ինքնազոհության շնորհիվ։ Գժտվելուց հետո ժխտում էր նրա հետ ունեցած կապը[4]։

1922-1923 թվականներին Կ. Մոնդրագոնը հրատարակում է «Գլխուղեղի օպտիկան», «Դինամիկ պոեմներ» և «Calinement Je Suis Dedans» բանաստեղծական ժողովածուները, նույն թվականներին նկարելով պրիմիտիվիստական ոճով կտավներ, որոնք ինքը կոչում էր «ինտուիտիվ»։ 1940-ական թվականներին լրիվ հեռացավ հասարակական գործունեությունից, 1950-ական թվականներին նկարչություն է դասավանդել տարրական դպրոցում։

Մահացել է միայնության և լրիվ մոռացության մեջ։ 1990-ական թվականներին նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվեցին Մեխիկոյում, Դիեգո Ռիվերի թանգարանում և Չիկագոյում` մեքսիկական արվեստի թանգարանում[5][6][7][8][9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Arias-Jirasek, Rita, ed. (2008). Women Artists of Modern Mexico: Mujeres artistas en el México de la modernidad/Frida’s Contemporaries:Las contemporáneas de Frida (in English and Spanish). Alejandro G. Nieto, Christina Carlos and Veronica Mercado. Chicago/Mexico City: Frida National Museum of Mexican Art/museo Mural Diego Rivera. p. 136. ISBN 9781889410050.
  4. «Las hijas del porfiriato». latribudelpulgar (antes ruidos de la calle) (եվրոպական իսպաներեն). 2007 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. Hernando Hernández Pérez: Nahui Olin (I) (Spanish), September 13, 2007.
  6. Hernando Hernández Pérez: Nahui Olin (II) (Spanish), September 14, 2007.
  7. Erin Cassin: The Fiery Spirit of Carmen Mondragón Արխիվացված 2008-11-21 Wayback Machine, 2005.
  8. Enrique López Aguilar: Así te fuiste, Nahui, tan collando… (Spanish), LaJornada, UNAM.
  9. also used: Carmen Mondragón in the Spanish Wikipedia; version from August 19, 2008, 00.17

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]