Կարմելո Էնթոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմելո Էնթոնի
Carmelo Anthony

Ակումբ Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 7
Ի ծնե տրված անունը Կարմելո Էնթոնի
Carmelo Kiyan Anthony
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 203 սմ
Քաշ 104 կգ
Դպրոց Թոուսոնի կաթոլի դպրոց
Օուք Հիլի ակադեմիա
համալսարան Սիրաքյուսի համալսարան (2002–2003)
Դրաֆթի տարի 2003 / ռաունդ` 1-ին / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2003–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2011-2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕկլահոմա Սիթի Թանդեր (2017-2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2018-2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2019-2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2021-2022)
Մրցանակներ

  • 10× NBA աստղ (2007, 2008, 2010–2017)
  • NBA միավորների առաջատար (2013)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2010, 2013)
  • 4× All-NBA երրորդ թիմ (2006–2007, 2009, 2012)
  • NBA նորեկների հանդիպման MVP (2005)
  • NBA All-Rookie առաջին (2004)
  • ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքական (2006)
  • NCAA չեմպիոն (2003)
  • NCAA եզրափակիչ քառյակի լավագույն խաղացող (2003)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2003)
  • USBWA տարվա համազգային առաջինկուրսեցի (2003)
  • Մեծ արևելքի տարվա նորեկ (2003)
  • #15 խաղաշապկի հավերժացում Սիրաքյուսի ահամալսարանի կողմից

Կարմելո Քիյան Էնթոնի (անգլ.՝ Carmelo Kiyan Anthony, մայիսի 29, 1984(1984-05-29)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Թոուսոնի կաթոլիկ ավագ դպրոցում հաջող ելույթներ ունենալուց հետո Ուսանողական առաջնությունում ներկայացրել է Սիրաքյուսի համալսարանը, որի ուսանողական թիմի կազմում 2003 թվականին հասել է մինչև NCAA-ի ազգային առաջնություն։ Տվյալ ուսումնական տարում արժանացել է լավագույն խաղացողի տիտղոսին, ինչպես նաև նա ճանաչվել «NCAA-ի արևելյան տարածաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստ»։ Մեկ մրցաշրջան Սիրաքյուսում անցկացնելուց հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2003 թվականի դրաֆթում, որտեղ ընտրվել է «Դենվեր Նագեթսի» կողմից՝ 3-րդ ընտրության իրավունքով՝ Լեբրոն Ջեյմսից և Դարկո Միլիչիչից հետո։ 8 տարի անց տեղափոխվել է «Նյու Յորք Նիքս»։

Որպես ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, 2004 թվականի օլիմպիական խաղերին նվաճել է բրոնզե, իսկ 2008 և 2012 թվականների խաղերին՝ ոսկե մեդալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմելո Էնթոնի» հոդվածին։