Կարլեն Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարլեն Աբրահամյան
Ծնվել էհուլիսի 12, 1936(1936-07-12)
ԾննդավայրՆորապատ, Հայաստան
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1995(1995-10-30) (59 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ
Կարլեն Աբրահամյան Վիքիդարանում

Կարլեն Արամի Աբրահամյան (հուլիսի 12, 1936(1936-07-12), Նորապատ, Հայաստան - հոկտեմբերի 30, 1995(1995-10-30)), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլեն Աբրահամյանը ծնվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (հեռակա)։ 1956-1963 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստացաշինական գործարանում որպես ավագ ինժեներ, 1963-1967 թվականներին եղել է Հոկտեմբերյանի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, 1967-1969 թվականներին ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչը։ 1969-1975 թվականներին աշխատել է որպես Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարանի տնօրեն, 1975 թվականից եղել է Հոկտեմբերյանի ֆուրնիտուրայի գործարանի տնօրենը։

Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1961 թվականին, «Պիոներ» ամսագրում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիվա Դանո, քեռի, Երևան, «Հայաստան», 1969, 20 էջ։
  • Կարոտի երեքնուկ (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1982, 180 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում տպագրվել է Կ. Աբրահամյանի «Ինչու էր տխուր աղջկա ժպիտը» պատմվածքը), Երևան, «Լույս», 1982, 215 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոկտեմբերյան։ «Գարուն», 1967, թիվ 8-9, էջ 198։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 19.