Կարլ Վիլհելմ Շեելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Վիլհելմ Շեելե
Carl Wilhelm Scheele
Ծնվել էդեկտեմբերի 9, 1742(1742-12-09)[1][2][3]
Շտրալզունդ, Շվեդական Պոմերանիա[4][2][3]
Մահացել էմայիսի 21, 1786(1786-05-21)[2][5][6][…] (43 տարեկան)
Կյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա[2]
բնական մահով
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունքիմիկոս, դեղագործ և դեղաբան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7]
Ամուսին(ներ)Sara Margarethe Pohl?
 Carl Wilhelm Scheele Վիքիպահեստում

Կարլ Վիլհելմ Շեելե (շվեդ.՝ Carl Wilhelm Scheele, դեկտեմբերի 9, 1742, Շտրալզունդ, Շվեդիա - մայիսի 21, 1786, Չյոպնգ, Շվեդիա), շվեդ քիմիկոս, դեղագործ։ Շվեդական թագավորական ԳԱ անդամ (1775

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Վիլհելմ Շեելեն ծնվել է 1742թ. դեկտեմբերի 9-ին, Շտրալզունդ քաղաքում, որը այդ ժամանակ մտնում էր Շվեդիայի կազմի մեջ՝ գարեջրագործի և վաճառականի ընտանիքում։

Սովորել է Շտրալզունդի մասնավոր դպրոցում, իսկ 1757 թվականին տեղափոխվել Գյոթեբորգ։ Նրա ծնողները չունեին միջոցներ, նրան բարձրագույն կրթություն տալու համար, նա դարձավ դեղագործի աշակերտ և սկսեց զբաղվել ինքնուսուցմամբ։ Աշխատելով դեղատանը, Շեելեն հասավ մեծ հաջողությունների քիմիայի ոլորտում։ Շեելեն Գյոթեբորգում աշխատեց 8 տարի, ապա տեղափոխվեց Մալմյո, որտեղ դեղագործական լաբորատորիայում կարողացավ զբաղվել գիտական ուսումնասիրություններով։ Հետագայում Շեելեն աշխատել է Ստոկհոլմի (1768-1769), Ուպպսալի (1770-1774) դեղատներում։

Շեելեն հայտնաբերել է անօրգանական և օրգանական մի շարք միացություններ։ 1774 թվականին նա ցույց տվեց, որ պիրոլիզը իրենից ներկայացնում է անհայտ մետացների միացություն։ 1778 թվականին մոլիբդենի բնական հանքանյութերից նա ստացավ մոլիբդենի եռօքսիդը, իսկ 1781[8] թվականին վոլֆրամի եռօքսիդը։

Շեելեն ֆլոգիստոնի տեսության կողմնակից էր։ Ստացել և ուսումնասիրել է բազմաթիվ օրգանական և անօրգանական նյութեր՝ գինեթթուն, սիլիցիումի ֆտորիդը, ֆտորջրածնական և սիլիցիումֆտորջրածնական թթուները, քլորը, արսենական թթուն, թրթնջկաթթուն, կաթնաթթուն, մոլիբդենական և վոլֆրամական անհիդրիդները, կապտաթթուն, գլիցերինը, լիմոնաթթուն, խնձորաթթուն, գազաթթուն, կալիումի պերմանգանատը (KMnO4), ծծմբաջրածինը (H2S) և այլն։ Ավելի վաղ, քան Պրիստլին ստացել է թթվածինը (1772), բայց այդ մասին հաղորդել է միայն 1777 թվականին։ Նրա անվամբ է կոչվում շեելիտ միներալը։

Մկնդեղի, սնդիկի, կապարի, դրանց միացությունների և, հնարավոր է, հիդրոֆլորաթթվի, ինչպես նաև այլ նյութերի համակցված ազդեցությունը Շեելեի վրա մեծ ազդեցություն թողեց, և նրա առողջությունը մեծապես տուժեց հաճախակի փորձերից՝ առանց պատշաճ օդափոխության։ 1785թ. աշնանը Շեելեի մոտ ի հայտ եկել երիկամային, իսկ 1786թ. սկզբին՝ մաշկային հիվանդության ախտանիշներ։ Հիվանդությունը այնքան էլ հյուծել օրգանիզմը, որ նա կանխազգացել էր իր վաղաժամ մահը։ Շեելեն մահացել է 1786թ. մայիսի 21-ին, 43 տարեկան հասակում։ Որոշ աղբյուրներ գրում են, որ նա մահացել է ցիանական թթվի, որոշները՝ սնդիկի թունավորումից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Carl Wilhelm Scheele (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. Шееле Карл Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Lundgren A. Encyclopædia Britannica
  6. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Карл Вильгельм Шееле (1742—1786) // Энциклопедический словарь юного химика. 2-е изд. / Сост. В. А. Крицман, В. В. Станцо. — Педагогика, 1990. — С. 114. — ISBN 5-7155-0292-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шееле, Карл-Вильгельм // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Abbott, David. (1983). Biographical Dictionary of Scientists: Chemists. New York: Peter Bedrick Books. էջեր 126–127. ISBN 0-911745-81-5.
  • Bell, Madison S. (2005). Lavoisier in the Year One. New York: W.W. Norton & Company, Inc. ISBN 0-393-05155-2.
  • Cardwell, D.S.L. (1971). From Watt to Clausius: The Rise of Thermodynamics in the Early Industrial Age. Heinemann: London. էջեր 60–61. ISBN 0-435-54150-1.
  • Dobbin, L. (trans.) (1931). Collected Papers of Carl Wilhelm Scheele. G. Bell & Sons, London.
  • Farber, Eduard ed. (1961). Great Chemists. New York: Interscience Publishers. էջեր 255–261. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  • Greenberg, Arthur. (2000). A Chemical History Tour: Picturing Chemistry from Alchemy to Modern Molecular Science. Hoboken: John Wiley & Sons, Inc. էջեր 135–137. ISBN 0-471-35408-2.
  • Greenberg, Arthur. (2003). The Art of Chemistry: Myths, Medicines and Materials. Hoboken: John Wiley & Sons, Inc. էջեր 161–166. ISBN 0-471-07180-3.
  • Schofield, Robert E (2004). The Enlightened Joseph Priestley: A Study of His Life and Work from 1773-1804. Pennsylvania: The Pennsylvania State University Press. ISBN 0-271-02459-3.
  • Shectman (2003). Groundbreaking Scientific Experiments, Inventions, and Discoveries of the 18th Century. Connecticut: Greenwood Press. ISBN 0-313-32015-2.
  • Sootin, Harry (1960). 12 Pioneers of Science. New York: Vanguard Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 475